Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ

Մի օր սենյակումս նստած կարդում էի մի գիրք։ Գիրքը մարդու օրգանների մասին էր։ Հանկարծ տեսա նկարում սիրտ և սկսեցի մտածել, թե իմ փոքրիկ սրտի մեջ ո՞ւմ տեղավորեմ։ Ես մտածեցի, մտածեցի և հասկացա, որ իմ սիրտի մեջ ես չեմ կարող մի մարդու տեղավորել։  Նրա մեջ պետք է տեղավորվել իմ բոլոր սիրած մարդկանց։ Նրանց մեջ են մտնում՝ իմ բարեկամները, հարազատները, ընկերները։ Ամենաառաջինը ես տեղավորեցի մայրիկիս, հայրիկիս, եղբորս, տատիկիս և պապիկիս։ Բայց ես զգացի, որ իմ սրտի մեջ դեռ ազատ տեղ է մնացել։ Այնուհետև տեղավորեցի իմ բարեկամներին։ Հետո զգացի, որ էլի տեղ կա և տեղավորեցի իմ բոլոր ընկերուհիներին։ Իմ սրտում էլի տեղ մնաց։ Բայց այդ դատարկ տեղը ես կթողնեմ ազատ!

Թողնել մեկնաբանություն