Հայոց լեզու — քերականություն. ուղիղ խնդիր

Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։

Առաջադրանք 2․ Գտնել հանգման անուղղակի խնդիրները։
1) Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն։
2) Երեխան հավատում էր մոր խոսքին։
3) Ծեր կինն աղոթում էր Աստծուն։
4) Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին։

Շարունակել կարդալ “Հայոց լեզու — քերականություն. ուղիղ խնդիր”

Հայոց լեզու — քերականություն. պարագաներ

1/ Տեղի պարագա — (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ)
Առավոտյան քայլում էի մեր կողքի այգում:
Մարտինը պետք է գնար Աբովյան փողոց:

2/ Ժամանակի — (ե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբ)
Մի քանի ժամից կսկսի համերգը:
Երեկվանից Միհրանը իրեն վատ է զգում:

3/ Պատճառի — (ինչու՞, ինչի՞ց, ի՞նչ պատճառով)
Ճարտարապետները բողոքում էին նոր դասացուցակից:
Բարձր խոսալու պատճառով, ուսուցիչը նրան դուրս հանեց դասարանից:

Շարունակել կարդալ “Հայոց լեզու — քերականություն. պարագաներ”

Հայոց լեզու. քերականություն — բացահայտիչ

Կետադրել նախադասությունները, նշել բացահատիչների տեսակները։ 

1/ Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում՝ բարձրադիր այդ երկրում (մասնավոր-պարագայական)։ 

2/ Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ՝ ուռիների տակ(մասնավոր-պարագայական)։ 

3/ Հենց հաջորդ կիրակի՝ առավոտ կանուխ(մասնավոր-պարագայական), որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։ 

Շարունակել կարդալ “Հայոց լեզու. քերականություն — բացահայտիչ”

Հայոց լեզու — քերականություն. Ենթակա, ստորոգյալ

Փետրվարի 5

Նախադասության գլխավոր անդամներ, ստորոգյալ։ Ընդգծել ենթակաները, դուրս գրել ստորոգյալները:

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Շարունակել կարդալ “Հայոց լեզու — քերականություն. Ենթակա, ստորոգյալ”

Հայոց լեզու. քերականություն — որոշիչ, հատկացուցիչ

Գտնել հատկացուցիչները և որոշիչները։

Քո պայծառ գահի անհաս բարձունքից 
Մի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ

ՍԱՖՈ
Ես ընկա անդունդները խավար,
Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում, 
Հիշի՛ր դու խավարում տանջվողին, 
Քո սրտում արևներ են վառվում, 
Արևիր սև կյանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում, 
Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։ 
Ես մեռնում եմ այս մութ վիհերում…
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…

Շարունակել կարդալ “Հայոց լեզու. քերականություն — որոշիչ, հատկացուցիչ”

Հայոց լեզու. քերականական աշխատանք — որոշիչ

Գտնել որոշիչները և ձևի պարագաները, գրել, թե ինչ խոսքի մասով են արտահայտված։

Որոշիչ

Գարնանային(ածական) առավոտը խոստանում էր պայծառ(ածական) և արևոտ(ածական) օր։ Կուշտ կերած(բայ) մեր ձիերը արագ(մակբայ) քայլերով բարձրանում Էին քարոտ(ածական) արահետը և ամեն(դերանուն) քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել Էր ձիերի մուգ(ածական) կապույտ(ածական) վիզը։

Շարունակել կարդալ “Հայոց լեզու. քերականական աշխատանք — որոշիչ”

2024 Ձմեռային Ճամբարի ամփոփում

Ավարտվեց իմ վերջին ձմեռային ճամբարը, մի փոքր անհավատալի է, երբեք չէի պատկերացնի, որ կգրեմ այս արտահայտությունը: Կրթահամալիրի ճամբարները, մեր սովորողներիս ամենասիրելի ուսումնական բաղադրիչներն են, դեռ չավարտված սպասում ենք հաջորդին: Այս տարի ընտրել էի գրականության և հայոց լեզվի ուսուցչուհի ընկեր Անուշին:

Շարունակել կարդալ “2024 Ձմեռային Ճամբարի ամփոփում”

Սիմվոլների բառարան

ALBATROS — ԱԼԲԱՏՐՈՍ
Ալբատրոսը, որի մի քանի տեսակներ կան, մեծ է
ցանցավոր ոտքերով, կեռիկավոր կտուցով և նեղ թևերով թռչուն, որն ապրում է հիմնականում Հարավային օվկիանոսներում: Առավել հայտնի է սպիտակ թափառող ալբատրոսը, որի թևերի բացվածքը տասներեք ոտնաչափ է, երբ այն հետևում է նավին, դա ապշեցուցիչ տեսարան է, և նավաստիները վաղուց այն համարում էին բարի օմենի թռչուն: Անվան առաջին կեսը, ըստ երևույթին, գալիս է լատիներեն albus-ից ՝ «սպիտակ» ։
բայց «Բ» տառը մտցվել է «alcatras»-ի մեջ ՝ պորտուգալական ալկատրազից, որն օգտագործվում էր ալբատրոսի, կորմորանի, ֆրեգատ թռչնի կամ հավալուսնի համար, արաբական Ալ-ղատտասից ՝ սպիտակ պոչով արծիվից։ Արդեն վեցերորդ դարում կան գրառումներ նավեր հետապնդող թռչնի մասին։ Գրականության մեջ ամենահայտնի ալբատրոսը Կոլրիջի «Հին ծովագնացի հեքիաթում» պատկերվածն է։ Այդ ժամանակից ի վեր «ալբատրոսը» նշանակում է մեղք կամ մեղքի բեռ: Մելվիլը Մոբի Դիք-ի 42-րդ գլխում ունի ալբատրոսի հիշարժան նկարագրություն: Բոդլերը «Ալբատրոս»- ում համեմատում է «Երկիր վտարված» բանաստեղծին կտրված թևերի հետ նավաստիների կողմից բռնված ալբատրոսի հետ:

Շարունակել կարդալ “Սիմվոլների բառարան”

Հայոց լեզու քերականություն | Ուղղակի  խոսքի  վերածումը անուղղակի խոսքի

ա․
1) Նա ինձ պատասխանեց․
— Ես գյուղի ջրաբաժանն եմ և գիշերները առուների ջրերը ես եմ բաշխում մանր և ցրված հողակտորների վրա։
2) Գնում էր հնձվորը՝ ինքն իրեն խոսելով․ «Ի՞նչ կլիներ, եթե ես գտնեի գանձը․ քանի՜ անգամ եմ նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը, և եթե ես իմանայի, ապա գանձերը կլինեին իմ գրպանում․ քանի՜ կով կառնեի․․․»
3) Տիկին Էլոիզն ասաց Խաչատուրին․
— Ես այդպես էլ գիտեի, որ քեզ ոչինչ չի պատահել․ բայց տեսնեիր դու Գերմանին, թե ինչքա՜ն էր հուզվել, քանի՜ անգամ հարցրեց քեզնից։
4) Աննան Գոռին ասաց․
— Դու, իհարկե, շուտով կտեսնես քո հայրենիքը, – ապա նայելով ընկերուհուն ավելացրեց, – Մենք, նույնպես լինելով օտարության մեջ, ցավոք, այլևս չենք տեսնի մեր հայրենիքը։

Շարունակել կարդալ “Հայոց լեզու քերականություն | Ուղղակի  խոսքի  վերածումը անուղղակի խոսքի”

Հայոց լեզու | Քերականություն

  1. Կուրսի ավագն ասաց, որ նա ամեն ինչ կկազմակերպի:
  2. Բազմոցին նստած՝ խորհում էր, որ վաղը կսկսի այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում ավարտի:
  3. Աշակերտները հարցրին տնօրենին, թե ե՞րբ կարող են գնալ ցուցահանդես:
  4. Նա ասաց, որ նրանք երբեք գործը կիսատ չեն թողել:
  5. Նամակում գրված էր, որ մեզ մի քանի օր է հարկավոր, որ կարողանանք կատարել հանձնարարությունները:
  6. Հայտարարության մեջ գրված էր, որ մենք կարող ենք պատվերը կատարել երեք օրում:
  7. Արմանն ասաց, որ իր քանդակները ստեղծելիս չի մտածում աշխատանքի դժվարության մասին:
  8. Ուսուցչուհին ասաց Հասմիկին, որ նա խմբի ցուցակը պետք է ներկայացնի իրեն:
  9. Մրցույթի վերջին մասնակիցը մտածեց, որ նա ոչինչ չպետք է մոռանա, այլապես հաջողության չի հասնի:
  10. Կազմակերպության աշխատակիցը պատասխանեց այցելուին, որ իրենց տա մի քանի օր ժամանակ, որ կարողանան կազմել նախահաշիվը: