Հովհաննես Թումանյանի
Տուն թանգարան
Մենք երեկ՝ մի գեղեցիկ անձրևոտ օր, այցելեցինք մեր սիրելի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն թանգարան։ Մենք շա ՜տ բաներ պարզեցինք նրա մասին: Օրինակ, իմացանք, որ Հովհաննես
Թումանյանը իր առաջին բանաստեղծությունը
գրել է տասնմեկ տարեկանում: Նա գրել է մի աղջկա մասին այս բանաստեղծությունը.
♥Հոգուս հատոր,
Սրտիս կտոր,
Դասիս համար
Դու մի հոգար:
Թե կան դասեր
Կա նաև սեր,
և ի ՞ն չ զարմանք
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սրտում
Դաս է սերտում…
Մեզ շա՜ տ դուր եկավ այս բանաստեղծությունը: Մենք նաև տեսանք Հովհաննես Թումանյանի պատկերը,
Եռաչափ ակնոցներով դիտեցինք Ձախորդ Փանոսի ֆիլմը, մենք բոլորս շա՜ տ վախեցանք
և դա մեզ շա ՜տ դուր եկավ: Մենք տեսանք Հովհաննես Թումանյանի ձեռագիրը: Իսկ դուք գիտեք, որ Հովհաննես Թումանյանը ունի տասը երեխա՝ վեց աղջիկ և չորս տղա: Հովհաննես Թումանյանը երբ տեսավ, որ իր տասը հազար գրքերից երկու հազարը պակասել է, նա որոշեց իր գրքերի պահարանները ծածկել շա՜ տ գեղեցիկ գույնզգույն թերթերով: