Մեր բակում եկել է ոսկե աշունը: Դատարկվել է մեր բակը: Չի լսվում երեխաների ուրախ ձայները: Օրերը ցրտել են:
Աշնան արևը մեղմորեն ջերմ է: Աշնան արևի մեջ գեղեցիկ են ծիծեռնակների լուռ բները: Ես նայեցի ծառին, տեսա մի դեղնափորիկ թռչունի, որը այդ ուշ աշունով ծառին ինչ-որ ուտելու պտուղ էր գտել և զարմանքից ծլվլում էր: Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է: Աշունը կարծես թե մենակություն ու թախիծ է արտահայտում:
Օրորվում էին թափվող տերևները: Երեկոյան լույսի մեջ փայլում էին անձրևի կաթիլները: Ամպերը եկել ու թառել էին շենքերի տանիքներին, կարծես թե ուզում էին պաշտպանել նրանց ցրտից: Տերևները շարունակում էին ընկնել դեղին տառերի պես, որպեսզի աշնան անհասկանալի խոսքեր թողնեն գետնի վրա: