Մայրենի

Առաջադրանք

Սեպտեմբերի 29

1. Կետերի փոխարեն գրեք ո, օ կամ վո . հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել,  օդ,  օդերևութամաբական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, որմիզդուխտ, հայ Շարունակել կարդալ “Առաջադրանք”

Advertisements
Русский

ЧТО ЕДЯТ ЗВЕРИ

2.Из ниже приведенных слов подберите подходящие слова к тексту и запомните их правописание.

ЧТО ЕДЯТ ЗВЕРИ

1.У каждого животного есть любимые   кушанья. 2.Верблюд питается верблюжьей колючкой. 3.Возле  лисьей  норы можно увидеть  перья  птички. 4.Волк тоже хищник. . 5.  Волчьи  следы всегда приведут к другому животному. 6. Медвежье  лакомство — сладкие коренья. 7.Любит мишка и медку из  улья попробовать. 8.Любимая  заячья  еда — морковка. 9.А мой пёс Демьян любит полакомиться  костью.

перья кушанья заячья волчьи костью улья лисьей медвежье

English

Everything is good in its season

Հոկտեմբեր 2-6

Դասագրքից՝ էջ 12-ի տեքստը կարդալ-“Everything is good in its season”.

Բառեր և արտահայտություններ։ Թարգմանել և անգիր սովորել։

light — թեթև,  լույս,   put on — հագնել, a proverb- ասացվածք, to understand(understood) — հասկանալ, to think(thought) — մտածել, to wear(wore) — հագնել, to choose(chose) — ընտրել, the right dress — ճիշտ  զգեստը, a sports ground — մարզադահլիճ, a party — երեկույթ, to buy(bought) — գնել, to try on — հագուստը փորձել, to make sure — համոզվել, a size — չափս, to suit well — լավ  սազել:

Դուրս գրել հագուստների տեսակներն ըստ ամառային թեթև և ձմեռային տաք։

Light clothes-  T — shirts,  shorts,  light  blouses,  skirts,  sport  shoes, socks,  sandals.

Warm clothes- Jeans,  trousers,  sweaters,  caps,  overcoats,  jackets,   fur  coats,  fur  caps. 

Grammar(քերականություն)

Լրացուցիչ առաջադրանք.

Նախագիծ՝ Կոմիտասյան օրերսեպտեմբերի 22-հոկտեմբերի 6

Կարդալ կոմիտասի մասին տեղեկությունը, թարգմանել

Բառեր և արտահայտություններ տեքստից-անգիր սովորել։

  1. a shoemaker-կոշկակար
  2.  to compose-ստեղծագործել
  3.  a voice-ձայն
  4.  a carpet maker-գորգագործ
  5.  a talent-տաղանդ
  6.  sad-տխուր
  7.  childhood-մանկություն
  8. hardships-զրկանք
  9.  to lose-(lost)-կորցնել
  10.  even-նույնիսկ
  11.  busy-զբաղված
  12.  care-խնամք
  13. take on-took on-իր վրա վերցնել
  14.  a classmate-դասընկեր
  15.  thin-նիհար
  16.  pale-գունատ
  17.  balanced-հավասարակշռված
  18.  kind-բարի
  19.  to call-կոչել, անվանել
  20. to wander-թափառել, wandering-թափառական.

Նախագիծ՝ Ուսուցչի օր.-հոկտեմբերի 5

Գրիր քո սիրելի ուսուցչի մասին։

Օր՝. On the teachers’ day my dear teachers. I wish you ……….. (all the best-ամենայն բարիք, ուրիշ ինչ եք ցանկանում). My favorite teacher is ….. . (ինչ առարկա է դասավանդում, ինչրպիսի՚ն է նա)։

Yours (քո) -(name, last name-անուն, ազգանուն.)

Uncategorized

Գործնական քերականություն

Սեպտեմբերի 28

1.Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում`

Արև — 3տառ,  4հնչյուն։

Տասներկու — 8տառ,   8հնչյուն։

Նաև — 3տառ,  5հնչյուն։

ևս — 2 տառ, 4 հնչյուն։

Գզգզել — 6 տառ,  6 հնչյուն։ Շարունակել կարդալ “Գործնական քերականություն”

Մայրենի, Uncategorized

Գործնական Քերականություն


  1. Էջ — է,   էի — է,   էգ — է,   էքսկուրսիա — է,   կես — ե,   սեր — ե,   տեր — ե,    հավերժ — ե,   բազե — ե,   րոպե — ե։

2.  Օր — օ,    օգուտ — օ,    օտար — օ,     օղակ — օ,   մորեխ — ո,   նոր — ո,    կտոր — ո,   սովորել — ո,    պահածո — ո,    երեկո — ո,  կինո — ո։

3.   Ա )Եղանակ — յ է,    երազ — յ է,   երամ — յ է,    երկիր — յ է,   երդում — յ  է,   եռալ — յ է,   եղնիկ — յ է։

Բ )Ոզնի — վ օ,   ող — վ օ,   որս — վ օ,   որսկոր — վ օ,     ոսկ — վ օ,  որակ — վ օ,   ոտք — վ օ։

4.   Ա)  Հարևան — է վ,   Սևան — է վ,  հևալ —  է  վ,   տերև — է  վ,   կեղև — է  վ,   թև — է  վ,  սև —  է  վ։

Բ)  Նաև — է  վ,  թև- է  վ,  և — է  վ։

5.   Ո,  Ե։

6.   Ե    Ո։

7.   և   Օ   ֆ։

8.  Արմատ — ա,  ր,  մ,  ա,  տ (5),   երերալ — յ,  է,  ր,  ա,  լ, (5)   երազ — յ,  է,   ր,  ա,  զ,(5)  որոտ — վ,  օ,  ր, օ, տ,(4)   տերև — տ,  յ,  է,  ր,  վ,(5)   որոշում — վ,  օ,  ր,  շ,  ու,  մ,(6)    երևելի — յ,   է,   ր,   վ,  լ,   ի(6)։

9.  Երիտասարդ — ( 9տառ) (10հնչյուն),   ոլոռ -(4 տառ) (5 հնչյուն),   ողնաշար — ( 7 տառ) (8հնչյուն),   հրշեջ — (5 տառ) (6 հնչյուն),  գրքույկ — (6տառ) (6հնչյուն),   բարև — (4 տառ)  (5 հնչյուն),   կարևոր — (6 տառ)(7 հնչյուն),   բաճկոն — (6 տառ) (6 հնչյուն),   ոտք — (3 տառ) (4հնչյուն),  երամ — (4 տառ) (5 հնչյուն)։

 

 

 

 

 

Մաթեմատիկա

Ինքնաստուգում 1


Ինքնաստուգում  1

  1. —  4 տարբեր  թվանշան։
  2. —  176 + 167 = 343      512 — 343 = 169    Պատ․  169
  3. —  100.020
  4. —  1235  —   12350 — 3 թվ․

5. —  ա)  936 >  836

բ )   570 >  560

գ)    929 <  939

դ)   815 < 817 Շարունակել կարդալ “Ինքնաստուգում 1”

Русский

Аракc

Аракс  река в Закавказье, истоки и верховья находятся в пределах Армянского нагорья на территории Турции, низовья и устье в пределах Кура-Араксинской низменности в Азербайджане; на значительном протяжении среднего течения по Араксу проходят границы Армении, территории, контролируемой непризнанной Нагорно-Карабахской Республикой и Азербайджана с Турцией и Ираном — до 1991 года это был участок южной государственной границы СССР. Река Аракс стала границей между Российской империей и Ираном (Персией) по Гюлистанскому (1813) и Туркменчайскому (1828) мирным договорам.    — река в Закавказье, истоки и верховья находятся в пределах Армянского нагорья на территории Турции, низовья и устье в пределах Кура-Араксинской низменности в Азербайджане; на значительном протяжении среднего течения по Араксу проходят границы Армении, территории, контролируемой непризнанной Нагорно-Карабахской Республикой и Азербайджана с Турцией и Ираном — до 1991 года это был участок южной государственной границы СССР. Река Аракс стала границей между Российской империей и Ираном (Персией) по Гюлистанскому (1813) и Туркменчайскому (1828) мирным договорам.

Բնագիտություն

Առաջադրանք

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում`:

պինդ

հեղուկ

գազային

Պղինձ,  ոսկիապակի,  ածուխ,

ջուրկաթնավթ: 

ազոտ, ածխաթթու,  գազ:

արծաթփայտերկաթ:

գոլորշիթթվածինջրածին,

Առաջադրանք 4
Որոնք են նյութի երեք վիճակները: Բերեք օրինակներ։ Ինչ նյութեր գիտեք, որ տաքանալիս դառնում են հեղուկ:

Պինդ, հեղուկ  և  գազային։  Շոկոլադ,   սառույց,  կարագ,  պաղպաղակ։

Առաջադրանք 6
Անվանեք գործիքներ և սարքեր, որոնք օգտագործում եք տանը և դպրոցում —  Մետր,  կշեռք,   քանոն,   ջերմաչափ,  մանրադիտակ,  հեռադիտակը,  աստղադիտակը։

 

Մայրենի

Սպասումը

Սպասում

24.09.2017·

Ըստ Մուշեղ Գալշոյանի

Երբ  Կոմիտասը  դրամապանակ գտավ

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»: Շարունակել կարդալ “Սպասումը”

Մայրենի

Սպասում

 

Սպասում

24.09.2017·

Ըստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:
1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը , աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:

Հարցեր և առաջադրանքներ
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

Բեռլին — ? ,

Դառատի — Մատաղահաս, նոր հասանացող, մատաղ,

Անմիջնորդ — միջնորդ գոյական Բարեխօս ուրիշի անունով գործակատար մեղքի:
2. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ վնգստալ, գոցել, ապրուստ, ճկուն: Կարող ես օգտվել nayiri.com էլեկտրոնային բառարանից:

Վնգստալ — Խղճալի ձայնով կաղկանձել

Գոցել — Փակել։

Ապրուստ — Ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը։

Ճկուն — Դյուրաշարժ, ճարպիկ: Ճկուն մարզիկ։
3. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները՝ ցուրտը վնգստում էր, աչքերում շողաց մի կարևոր միտք:

Ցուրտը  վնգստում  էր  —  Շատ  ցուրտ է։

Աչքերում  շողաց  մի  կարևոր  միտք  —  Մի  լավ  բան  անել։