Վերջին շանսը ընկերությունում

Մի քիչ դժվար է ընկերությունում վերջին շանսից խոսելը: Ըստ իս, եթե դու ունես ընկերներ ու դու վստահ ես նրանց մեջ, այդ դեպքում արգելված է ուղղակի մտածել վերջին շանս տալու մասին: Բայց ընդհանրապես, եթե վերջին շանս ես տալիս, արդեն անիմաստա դառնում ամեն ինչ: Քո մեջ անընդհատ վախ կա, դու դադարում ես վստահել, հավատալ, արդեն կասկածներ են ավելանում ու զուտ վերածվում է ձևական շփման: Չնայած լինում են դեպքեր, որ ստի պատճառով դու ստիպված ես այդ քայլին գնալ: Իմ կյանքում պատահել է, որ ընկերներս ինձ ստել են, բայց նրանք ստել են ինձ համար, այսինքն, եթե կան ընկերներ, ու նրանք իրոք քո կյանքի լավագույներն են, վերջին շանսը զուտ վերջ կդնի ամեն ինչին: Կամ էլ ձեր կյանքում պահեք նրանց, ովքեր չեն անի այնպիսի բան, որ դուք տտիպված լինեք վերջին շանս տալ նրանց:

Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի խնդիրներ լուծում

1/ Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:

10-ի են բաժանվում բոլոր այն թվերը, որոնց վերջի թվանշանը 0-ն: Երկնիշ թվերի մեջ կան՝ 9 թիվ, որոնք բաժանվում են 10-ի (10, 20, 30, 40, 50, 60 ,70, 80, 90): Բացառում ենք այս թվերը: Արդյունքում ստացվում է բոլոր 11-19, 21-29 թվերը մինչև 99: Հաշվում ենք քանի թիվ կա 11-ից 19-ի մեջ եղած։ Թվերի քանակը՝ 9: Կա այսպիսի 9 զույգ: 9×9=81
Պատասխան՝ 81 թիվ

Շարունակել կարդալ “Նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի խնդիրներ լուծում”

Հասարակագիտություն / Բիզնես Էթիկա

Ի՞նչ է էթիկան: Էթիկա բառը հունարեն ἦθος` էթոս բառից է, որը նշանակում է բնավորություն, սովորություն: Էթիկան բարոյական սկզբունքների ամբողջությունն է, որոնցով առաջնորդվում է մարդը այս կամ այն իրավիճակում: էթիկան սկսվում է այնտեղ, որտեղ օրենքն ավարտվում է։ Բիզնես կամ կորպորատիվ էթիկան էթիկայի տարատեսակ է, որը վերլուծում է բարոյական սկզբունքներն ու խնդիրները, որոնք ծագում են գործարար միջավայրում: Բիզնեսի էթիկան ուղղված է սպառողների և ընկերությունների միջև վստահության ապահովմանը։ Այն ներառում է գործատու-աշխատող հարաբերությունները, խտրականությունը, անկողմնակալությունը, ազնիվ և անկաշառ գործնական հարաբերությունները, ինչպես նաև բնապահպանական խնդիրներն ու սոցիալական պատասխանատվությունը։

Շարունակել կարդալ “Հասարակագիտություն / Բիզնես Էթիկա”

Հայոց լեզու / քերականություն

2/ Տրված բառակապակոություններից կազմել բարդ բառեր:
Աստվածապաշտ, Աստվածատու, կենսափորձ, դյուրամարս, խոտակեր, մեղվաբույծ, ակնաբան, սիրատեն, մարդասեր, նրբահյուս, թևատարած, սակավախոս, սրտաբուխ, հարդաշաղախ, փոթորկահույզ, հուզախռով, վարսահարդար, քանդակազարդ, հեքիաթասած, ակնախոռոր, խորշոմապատ, քնաբեր, կենսուրախ, կենսախինդ, դրամաշորթ, բերդապարիսպ, Աստվածավախ, երկնակամար, տաղասած, ինքնամոռաց, ոսկեգեղմ, մեղմաձայն, պարթևահասակ, հողմահալած, գետատարած, քառագագաթ:

Շարունակել կարդալ “Հայոց լեզու / քերականություն”

Սիրի՛ր, հասկացի՛ր և ընդունի՛ր իքնդ քեզ

Ես հասկանում եմ, ընդունում եմ և սիրում եմ ինձ: Տվյալ նախադասությունը ոչ բոլորն են ունակ ասել, քանզի ունեն ցածր ինքնագնահատական: Շատերի ցածր ինքնագնահատականը կախված է իրենց արտաքինի կոմպլեքսներից, որոնք հաճախ հենց իրենք են ստեղծում: Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրս ծնվում եք տարբեր արտաքինով ու բնավորությամբ, յուրաքանչյուրս ծնվում ենք արդեն իսկ օրիգինալ և յուրահատուկ: Շատերը փորձում են նմանվել ինչ-որ մեկին, փոխել իրենց արտաքինը, բայց իրականում նրանք ոչ թե ավելի են գեղեցկանում, այլ ընդամենը դառնում են վատ կրկնօրինակ, ու վերացնում են իրենց բոլոր յուրահատուկ դիմագծերը, որոնցից ոչ ոք չունի այս աշխարհում: Ոչ ոք չունի նույն շրթունքներից, քթից, աչքերից: Պետք է ուղղակի ընդունել, որ դու ուրիշ ես, որ մենք բոլորս ուրիշ ենք: Իսկ դրա համար պետք է՝ հասկանանք, ընդունենք և սիրենք ինքներս մեզ: Այստեղից էլ սկսվում է իմ նախագիծը՝ սիրիր, հասկացիր և ընդունիր իքնդ քեզ:

Շարունակել կարդալ “Սիրի՛ր, հասկացի՛ր և ընդունի՛ր իքնդ քեզ”

Հանրահաշիվ/պրոգրեսիա

13. 11 Հաջորդականություններից որո՞նք են թվաբանական պրոգրեսիա.
ա) 5, 8, 11, 14 — այո
բ) 20, 16, 12, 8 — այո
գ) 2, 4, 8, 10 — ոչ

13.12 Հերթականությամբ գտեք (an) թվաբանական պրոգրեսիայի ևս չորս անդամ.
ա) a1=3, d=5
3, 8, 13, 18, 23

բ) a1=23, d=-4
23, 19, 14, 10, 6

գ) a1=2, d=3,5
2, 5,5, 9, 12,5, 16

Շարունակել կարդալ “Հանրահաշիվ/պրոգրեսիա”

That was my 15 Vampire birthday party!

This was my 15 birthday party! And here are posts about that day, and I want to make this guide like memory albom ❤ So lets go back to that mystical but good time🩸


The Tematic💌

here you can see that all in my birthday was in Vámpire style🧛‍♀️ Yeah I love vámpires and I wished to have vámpire party! Desighn, guests, cake, atmosphere were in that style)

Շարունակել կարդալ “That was my 15 Vampire birthday party!”

Պատմություն / Եգիպտական հին գրեր

Աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զարգացման երեք հիմնական փուլ՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին հույներից)։ Հիմնականը և հնագույնը հիերոգլիֆներն են, որ նշանակել են «սրբազան գիր»։ Գրության սկզբնական շրջանում օգտագործվել են մի քանի հազար հիերոգլիֆներ, որոնցից առավել գործածականները հասել են 700-ի։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանագրել է որևէ առարկա (կամ նրա մի մասը)։ Հիերոգլիֆների մեծ մասը եղել է հնչյունագիր (ֆոնոգրամմա), դրանք իրենցից նեկայացրել են երբեմն երկու կամ երեք բաղաձայնների զուգորդում (օրինակ pr, mո, dd, sdm, shm), երբեմն էլ առանձին

Շարունակել կարդալ “Պատմություն / Եգիպտական հին գրեր”

Պատմություն / Հին Հռոմ

Հռոմը հնագույն քաղաք է Ապենինյան թերակղզում: Ավանդության համաձայն՝ հիմնադրել են Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները մ. թ. ա. 754/753 թ-ին: Կոչվել է առաջին թագավոր Հռոմուլոսի անվամբ: Միջերկրածովյան տերություն է դարձել մ. թ. ա. 146 թ-ին՝ Պունիկյան պատերազմում Կարթագենին հաղթելուց հետո. ընդգրկել է Եվրոպայի արևմտյան և հարավարևելյան մասերը, Փոքր Ասիան, Հյուսիսային Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը: Հին Հռոմում թագավորական դարաշրջանը տևել է 250 տարի: Վերջին՝ 7-րդ թագավոր Լուկիոս Տրաքվինիոս Գոռոզի (մ. թ. ա. 534/533–510/509 թթ.) վտարումից հետո տապալվել է միապետական կարգը, և հաստատվել է հանրապետություն: Հանրապետական շրջանում Հռոմում կառավարել են կոնսուլները (բարձրաստիճան պաշտոնյա): Բարձրագույն իշխանությունը պատկանել է Ժողովրդական ժողովին,

Շարունակել կարդալ “Պատմություն / Հին Հռոմ”