Դեկեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։
12 մետր բարձրության վրա
2. Ձմեռ պապը մանկապարտեզի երեխաներին բաժանեց իր տոպրակում եղած նվերների կեսը և ևս 6 նվեր, իսկ դպրոցի սովորողներին նվիրեց մնացած նվերների կեսը և ևս 8 նվեր, արդյունքում պարկը դատարկվեց։ Սկզբում քանի՞ նվեր կար այդ տոպրակում ։
3. Երեք տուփում միասին կար տոնածառի 36 խաղալիք։ Երբ առաջին տուփից 6 խաղալիք տեղափոխեցինք երկրորդ տուփի մեջ, իսկ երկրորդ տուփից 4 խաղալիք երրորդ տուփի մեջ, արդյունքում տուփերում տոնածառի խաղալիքների քանակները հավասարվեցին։ Սկզբում քանի՞ խաղալիք կար յուրաքանչյուր տուփում։
I տուփ-18 խաղալիք, II տուփ-10 խաղալիք, III տուփ-8 խաղալիք։
4. Աշոտի մտապահած թիվը ստանալու համար պետք է 2017 թվի միավորը փոխարինենք նրա հազարավորի եռապատիկի և տասնավորի կրկնապատիկի գումարով։ Ո՞ր թիվն էր մտապահել Աշոտը։
61 կամ 6100
5. Ի՞նչ թվով պետք է փոխարինել ?-ը։
Անխորագիր պատկեր

14
6. Ժամը քանի՞սն է հիմա, եթե օրվա ավարտին մնացել է 2 անգամ քիչ ժամանակ, քան անցել է։
18:00
7. Մի ամսում զույգ ամսաթվով երեք օր կիրակի էր։ Այդ ամսի 20-ը շաբաթվա ո՞ր օրն էր։
Հինգշաբթի
8. 6 սովորող Ամանորի տոնածառը զարդարում են 3 ժամում, քանի ժամում այդպիսի տոնածառը կզարդարեն 9 սովորող։
3 ժամում
9. 2 կատու 1 րոպեում բռնում են 2 մուկ։ Քանի՞ րոպեում 10 կատուն կբռնեն 20 մուկ։
10ր․
10. Նոր տարուց առաջ՝ դեկտեմբերի 31-ին, խանութը վաճառեց 56 տուփ կոնֆետ, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 1-ին՝ միայն 8-ը։ Դրա հետևանքով խանութը դեկտեմբերի 31-ին 32400 դրամով ավելի ստացավ, քան հունվարի 1-ին։ Ի՞նչ արժեր մեկ տուփ կոնֆետը։
661դր․

♥♥♥Ի՞նչ եմ կարդացել ես․․․♥♥♥

Ողջույն։ Եթե դու կարդում ես սա, ուրեմն ուզում ես իմանալ, թե ի՞նչ եմ կարդացել ես։ Լավ կասեմ, ես կարդացել եմ «Գիտադարան» և «Ա․ Խնկոյան»-ի առականին։ Եկեք սկսենք գիտադարանից։

Շարունակել կարդալ “♥♥♥Ի՞նչ եմ կարդացել ես․․․♥♥♥”

Декабрьский флешмоб по Русскому языку 4-5 классы

I.Выбери лишнее слово:
снеговик
II.В каждом предложении потерялось слово. Подбери подходящее по смыслу слово и впиши его.
Например: Эту весёлую _________, вместе с друзьями спою.
Пропущенное слово – песня.
Эту весёлую песню, вместе с друзьями спою.
1. Дед Мороз подарил нам ________.
 
 подарки

Շարունակել կարդալ “Декабрьский флешмоб по Русскому языку 4-5 классы”

Ես և 2017 թվականը

Ահա մոտենում է ավարտին 2017 թիվը։ Ես նստած գրում եմ շարադրություն՝ փորձելով ամփոփել տարվա ինձ համար տպավորիչ և կարևոր իրադարձությունները։ Դե ինչ, սկսեմ ամենակարևորից, որ իմ եղբայրը գնաց առաջին դասարան, իսկ ես հինգերորդ։

Ուրախ անցկացրեցի իմ ծննդյան օրը։ Հրավիրել էի իմ բոլոր դասընկերուհիներին, շատ երգեցինք և պարեցինք այդ օրը։ Փչեցի գեղեցիկ և համով տորթի մոմերը, և բոլորս միասին կերանք։

Տարին ավարտեցի ևս կարևոր իրադարձությունով,  վիրահատվեցի։ Այսինքն՝ ես էլ չունեմ առողջական խնդիր։ Եվ առողջ և ուրախ պատրաստվում եմ իմ ընտանիքի հետ միասին դիմավորել «Դեղին շան» տարին, որը հուսով եմ՝ շան պես բարի տարի կլինի։

Ու՞ր էր Ձմեռ Պապը

Անցած տարի ամռանը ինձ հետ շատ արտասովոր բան կատարվեց։ Տանը ինձ համար նստած էի, մեկ էլ դռան թակոց լսեցի։ Գնացի բացեցի տեսնեմ ո՞վ։ Ձյունանուշն էր,  լացում էր։ Ապշած հարցրի ի՞նչ է պատահել, ասաց, որ պապիկին է կորել։ Չհավատացի, տուն կանչեցի հեռուստացույցը միացրեցի, թեյ բերեցի և լուրերեր  դիտեցինք։ Մեկ էլ լուրերեով լրագրողը հայտարարում է․ Ուշադրություն-ուշադրություն կորել է Ձմեռ Պապը, ով գտնի կստանա մեծ քանակի նվերներ։ Այդ ժամանակ էլ հավատացի։ Մեկ էլ Ձյունանուշը սկսեց էլի հոնգուր-հոնգուր լացել։ Ասացի․

Շարունակել կարդալ “Ու՞ր էր Ձմեռ Պապը”

Ի՞նչ նվեր կցանկանաի ամբողջ աշխարհին

Ողջույն սիրելիներս։ Այսօր դեկտեմբերի 21-ին մենք տեխնոլոգիայի ժամին համակրգչով նկարներ նկարեցինք։ Թեման, թե Ձմեռ Պապը ի՞նչ մեկ նվեր կարող էր տալ ամբողջ աշխարհին։ Մնեք բոլորս նկրել ենք տարբեր բաներ։ Ես չկարողացա մեկ նվեր նկարել, այդ պատճառով նկարեցի երկու նվեր, որը կուզեի տալ ամբողջ աշխարհին։ Դա անվերջ առողջությունն ու անվերջ խաղաղությունն է։ Իմ ընկերուհիները նկարել են տարբեր բաներ։ Օրինակ՝ Սվետլաննան ուզում է, որ բոլորը ուտեն և նկարել է հաց ու ջուր; Ահա նրա բլոգի հասցեն- Սվետլննա Համբարձումյանի բլոգ

 

Ահա իմ նկարը ՝

Հականիշ դեկտեմբերի 20

1. Կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված բառի հականիշը:

Բարձր (ցածր) են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար (կարճ) օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք (արևելք) , Մթնաձորում ստվերները ավելանում (նոսրանում) են, սաղարթի տակ անթափանց մութ (լույս) է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում (բարձրանում) են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։
Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր (թաց) տերևների վրա:

2. Տրված առած-ասացվածքներում կետերի փոխարեն լրացրու համապատասխան հականիշները՝ շատ-քիչ, սպիտակ-սև, երկար-կարճ, հիվանդ-առողջ, գիտուն-անգետ, մոտիկ-հեռու:

Գիտունի հետ քար քաշիր, անգետ հետ փլավ մի ուտի:
Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Թոկի երկարն է լավ, խոսքի՝ կարճը:
Քիչ խոսիր, շատ լսիր:
Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ:

3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հականիշ բառերի հինգ զույգ (2բառ ավելորդ է):

ա. սիրելի-ատելի, կտրիճ-թույլ, ծով-ցամաք, հեռավոր,  հեշտ-դժվար,  երկչոտ-հզոր, արդարամիտ:

բ.  համեստ, մակընթացություն-տեղատվություն, տեղեկություն, վայրէջք-վերելք, բազում-սակավ,  անջրդի-ջրովի,  բիրտ-քնքուշ:

4.Գրիր հետևյալ բառերի հականիշները:

շոգ-ցուրտ, հայտնի-անհայտ, ծույլ-աշխատասեր, մեղմ-խիստ, աղքատ-հարուստ, ներգաղթ-արտագաղթ, բնիկ-օտար, պատերազմ-խաղաղություն, երախտամոռ-շնորհակալ, մաքրել-կեղտոտել

5. սիրել-ատել, պարզ-բարդ, առաջին-վերջին հականիշների զույգերը, գործածիր նախադասությունների մեջ:

Ես ունեմ մեկ սիրելի գիրք և մեկ ատելի հերոս։

Ընկերուհուս պարզ հարց տվեցի, բայց նա բարդացրեց։

Առաջին անգամ փորձ արեցի, բայց ծնողներս խորհուրդ տվեցին վերջին անգամ անել։

6. Տրված բառերին հոմանիշ և հականիշ մեկական բառ գրիր:

համեստ-հոմանիշ՝ պարկեշտ, հականիշ՝ հպարտ

գովաբանել-հոմանիշ՝ փառաբանել, հականիշ՝ հայհոյել

զուլալ-հոմանիշ՝ մաքուր, հականիշ՝ պղտոր

օգնել-հոմանիշ՝ նպաստտել, հականիշ՝ վնասել

մեծ-հոմանիշ՝ հսկա, հականիշ՝ փոքր

Օրինակ՝ հարուստ-հոմանիշ՝ ունևոր, հականիշ՝ աղքատ

Մաթեմատիկա

Թեմա՝ Կրկնում ենք անցածը: Լուծում խաչբառ:

Խաչբառ

Снимок 21546

 

 

 

Առաջադրանքներ՝

 

234

Պատ․ Այո, կարող է։

369

Պատ․ 9, 19, 25-ի դեպքում, քանի որ 12:9=9(3մն)

                                                                  19:12=12(7մն)

                                                                  25:12=24(1մն)

580

Լուծում։

  1. 1200-1000=200կգ(ձավար արկղերի մեջ)
  2. 200:10=20արկղ

                                             Պատ․ 20 արկզ ձավար բերեցին։

584

Պատ․ Այո, մնաց։

585

Պատ․ 5թվանշանով։

586

Ամանորը տարբեր երկրներում-New Year in different countries

Ամանորը Ռուսաստանում

Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, Հարևան ժողովուրդներից ռուսներն ամանորը հունվարի 1-ին սկսեցին նշել 1699-ից, Պետրոս Մեծի հրամանով։ Ռուսաստանում Նոր տարվա գլխավոր հերոսը Դեդ Մորոզն է (Սառնամանիք պապ)։ Այժմ Դեդ Մորոզն իր թոռնիկ Ձյունանուշիկի հետ բարի և առատաձեռն պապիկ է, իսկ անցյալում նա այնքան էլ բարի չէր, ավելին՝ Դեդ Մորոզի նախատիպը ռուս բանահյուսության մեջ չարը մարմնավորող կերպար էր, ռուսական անծայրածիր տափաստաններում թափառելով՝ սառեցնում էր անցորդներին։ Ռուս բանահյուսության մեջ Ձմեռ պապի նախատիպերից է նաև Մորոզկան, որ բարի կերպար է։

Շարունակել կարդալ “Ամանորը տարբեր երկրներում-New Year in different countries”

«Սբ․ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Ստեղծագործություն՝ «Սբ․ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Հարցեր՝

  1. Ի՞նչ էր սիրում նվագել աղջիկը
  2. Ի՞նչի մասին էր նվագում աղջիկը
  3. Մարդիկ ի՞նչ ասացին աղջկան, որ նա չսկսեց լսել սրինգին, և դադարեց ինքնուրույն մտածել
  4. Ի՞նչ հարց տվեց սրինգը աղջկան, որ նա սկսեց նվագել
  5. Ի՞նչ աշխարհ ընտրեց աղջիկը
  6. Ի՞նչու է ստեղծագործության անունը «Սբ․ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»
  7. Ի՞նչ հասկացար այս ստեղծագործությունից
  8. Համաձայնես արդյոք աղջկա որոշումի հետ
  9. Եթե դու լինեիր աղջկա տեղը ի՞նչ աշխարհ կընտերիր․ Ի՞նչու
  10. Մի փոքր գրավոր պատմիր
  11. Ո՞ր հատվածը քեզ ամենաշատը դուր եկավ
  12. Իսկ դու ի՞նչպես ես պատկերացնում աշխարհը