Հայոց լեզու/քերականություն-Շաղկապ. 25.02.2022

Համադասական շաղկապ

Շաղկապները կապակցում են նախադասության անդամներ և նախադասություններ: Շաղկապները լինում են՝ համադասական և ստորադասական:
Համադաս շաղկապները կապակցում են համադաս անդամներ կամ նախադասություններ:
Համադաս շաղկապներ-և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, այսինքն, ուրեմն, բայց և այնպես, կամ թե, և կամ, և՛..և՛, ոչ՛…ոչ՛, կամ՛…կամ՛, թե՛…թե՛: Հիշեցում՝ բոլոր համադաս շաղկապներից առաջ միշտ դրվում է ստորակետ, բացի՝ և, ու, կամ շաղկապների, որոնից առաջ ստորակետ նշանակվում է, եթե ենթակաները փոխվում են:
Օրինակ՝
Ես(ե) դուրս եկա տանից և քայլեցի(ս) դեպի կանգառ:
Արևի շողերը(ե) փայլեցին(ս), և ձնծաղիկը(ե) բացեց աչուկները(ս):
Արտակը(ե) կբացահայտի(ս) ճշմարտությունը, կամ կտուժեն(ս) անմեղները(ե):
Դղյակում ո՛չ սպասավոր(ե) կար, ո՛չ պալատական(ե), ո՛չ պահակ(ե):
Շախմատի մրցումներին մասնակցեցին(ս) և՛ Վահանը(ե), և՛ Սմբատը(ե), և՛ Արմենը(ե):
Կա՛մ ես(ե) ելույթ կունենամ(ս), կա՛մ դու(ե):
(ե)-ենթակա, (ս)-ստորոգյալ

Ստորադասական շաղկապ

Կապակցում են գլխավոր նախադասությունը երկրորդականին(գերադասը/գլխավոր/՝ ստորադասին/երկրորդական/): Ստորադաս(երկրորդային) նախադասությունը գերադասի(գլխավորի) հետ կարող է կապվել, ստորադասական շաղկապներով, կամ հարաբերական դերանուններով: Սրանք իրարից տարբերվում են. դերանունները դառնում են նախադասության անդամ, իսկ շաղկապները ոչ: Ստորադաս շաղկապներ-որ, թե, եթե, որովհետեև, թեև, թեկուզ, որպեսզի, թեպետ, թեպետև, քան, մինչ, մինչև, մինչդեռ, չնայած, թե որ, մինչև որ, չնայած որ, հենց որ, թե որ, մանավանդ որ: Հարաբերական դերանուններ, սրանք նույն հարցական դերանուններն են, առանց հարցական նշանիերբ, որ, թե, քանի, որքան, որտեղ, ինչքան, որ, ով, ով որ, ինչ որ, ինչպիսի, ինչքան, ինչքան որ, ինչպես որ, որքան որ, ուր որ, երբ որ: Շաղկապով կամ դերանունով սկսվում է երկրորդական/ստորադաս նախադասությունը, որը գլխավորից միշտ անջատվում է ստորակետով:
Օրինակ՝
Մենք վերադարձանք, երբ մութն ընկավ(վերջադաս)
Երբ մութն ընկավ մենք վերադարձանք:(նախադաս)
Մենք, երբ մութն ընկավ, վերադարձանք:(միջնադաս)

Եթե զեղչված են՝ որ, թե, եթե շաղկապները, և, ինչ, երբ դերանունը, ապա տրոհվում են բութով:

Օրինակ՝
Ես չգիտեմ, թե ինչ եմ անելու:
Ես չգիտեմ՝ ինչ եմ անելու:

Ավանգարդիզմ/երաժշտություն. 25.02.2022

Ավանգարդիզմ պայմանականորեն այդպես է կոչվել 20-րդ դարի գեղարվեստական այն շարժումը, որին բնորոշ են խզումը ռեալիստական կերպարի նախկին ավանդույթից, նոր արտահայտչամիջոցների ու երկերի ձևական կառուցվածքի որոնումները, արվեստին առաջադրում է հատուկ, կարգավորող դեր գաղափարական մտածողության ճգնաժամի և հակասություններից քայքայված իրականության պայմաններում։ Բառացի նշանակում է ռազմական ստորաբաժանում, զորամաս կամ միավորում, որը զորքի կամ նավատորմի ռազմերթի ժամանակ ընթանում է գլխավոր ուժերի առջևից՝ նրանց պահպանելու նպատակով։ Եզրը օգտագործում էին ֆրանսիացի սոցիալիստ ուտոպիստները։ 1825 թվականին Անրի Սեն Սիմոնը իր «Նկարիչը, գիտնականը և բանվորը» հոդվածում առաջատար դերը տալիս է նկարչին՝ «Այդ մենք՝ նկարիչներս, լինելու ենք ձեր ավանգարդը (առաջապահը)»։ Քննադատության և արվեստագիտության մեջ «Ավանգարդիզմ» տերմինը կիրառվում է 1920-ական թվականներից, սակայն դեռևս չունի հստակ գիտական որոշակիություն և գրականության ու արվեստի տարբեր պատմաբաններ օգտագործում են տարբեր բովանդակությամբ։

Երկրաչափություն/Հերոնի բանաձև. 24.02.2022

Հերոնի բանաձև
1) S=√p/2(p/2-AB)(P/2-AC)(P/2-BC)
√23·8·8·7=8√161

Եռանկյան մակարեսը հաշվելու բանաձև
1) S=Bh·AC/2·

Եռանկյան մակարեսը հաշվելու բանաձև
1) S=Bh·AC/2
2) S=AB·BC·Sina/2
3) S=√p/2(p/2-AB)(P/2-AC)(P/2-BC)

Զուգահեռագծի մակերեսը բանաձև
1) S=Bh·AD
2) S=AB·AD·Sina
3) S=1/2AC·BD·Sin (S=3·5/2·Sin60=4√3/8=2√3)

Առաջադրանքներ
350/ S=AB·AD·Sina
S=12·12·Sin60=12·12·√3/2=72√3

351/ S=8√2, <=45
8√2=a·a·Sin45
8√2=a2·√2/2
a2=8√2:√2/2=16
a=4

352/ անկյունագծերը՝ 10, 8 <60
S=1/2AC·BD·Sin
S=10·8/2·Sin60
S=9·√3/2

353/

Քիմիա/հալոգեններ. 24.02.2022

Հալոգեններ
F, Cl, Br, I,

Որոշել՝ հալոգենների ատոմների բաղադրությունը:
F
F=միջուկի լիցք 9, էլեկտրոնները -9
+9F(9p; 10n)9e
N=A-Z | N=19-9
A=Ar | Z=9
+919FF(9p; 10n)9e

Cl(35, 37)
Cl=միջուկի լիցք 17, էլեկտրոնները -9
+17Cl(17p; 18n)17e
N=A-Z | N=35-17
N=18
+1735Cl(17p; 18n)17e

Որոշել՝ հալոգենների ատոմների էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը:
F

Ուղղորդող հարցեր.
1) Ինչո՞ւ  են 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախմբի  տարրերին   անվանում «հալոգեններ»,  բնութագրեք այդ տարրերը:
Նման անվանումը գալիս է այնտեղից, որ հալոգենները մետաղնների հետ միանալիս առաջացնում են աղեր: Հալոգենները՝ F, Cl, Br, I, At:

2) Հալոգենները   ինչպիսի՞ միացությունների  ձևով  են տարածված  բնության   մեջ, գրեք օրինակներ…
Քիմիական տարրերի պարբերական համակարգի VII խմբի տարրերը (ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I)  անվանվում են հալոգեններ: Հալոգենների խմբին է պատկանում նաև ռադիոակտիվ աստատ` At տարրը, որի քանակը երկրակեղևում անչափ փոքր է: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում պարունակում են 7-ական էլեկտրոն: Հալոգենների քիմիական ակտիվությունը բավականին մեծ է, որի պատճառով բնության մեջ ազատ վիճակում չեն հանդիպում:

3) Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….
Մարդու օրգանիզմում օրինակ յոդն անհրաժեշտ է հատկապես վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնի համար: Բացի այդ մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

4) Գրեք   հալոգենների   ատոմների  բաղադրությունը   և  կառուցվածքը
Ֆտորի ատոմի կառուցվածքն է (9,10) 9: Քլորի ատոմի կառուցվածքն է (17,18) 17: Բրոմի ատոմի կառուցվածքն է (35,44) 35: Յոդի ատոմի կառուցվածքն է (53,74) 53:

5) Ինչպիսի՞  վալենտականություն  և   օքսիդացման աստիճան  է  ցուցաբերում  քլորը  միացություններում, գրեք  օրինակներ…
Քլորի վալենտականություն, երբ մեկ է, օքսիդացման աստիճանը +1, −1, 0 է: Երբ վալենտականությունը երեք է, օքսիդացման աստիճանը +3 է: Երբ վալենտականությունը հինգ է, օքսիդացման աստիճանը +5 է, իսկ երբ վալենատականությունը յոթ է, օքսիդացման աստիճանը +7 է:

6) Թվարկեք   հալոգեն պարզ նյութերի  ֆիզիկաքիմիական  հատկություններըz
Հալոգենները գոյություն ունեն երկատոմ մոլեկուլների ձևով, որոնք առաջանում են հալոգենների ատոմների արտաքին էներգիական մակարդակի կենտ էլեկտրոնները զույգվելու հաշվին: Կապը երկու ատոմի միջև կովալենտային ոչ բևեռային է: Հալոգեններն ազատ վիճակում շատ թունավոր են, նույնիսկ յոդը, եթե նրա կոնցենտրացիան օդում մեծ է:

7) Որտե՞ղ  են  կիրառում   քլորը   և նրա  միացությունները
Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։ Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։

8) Որտե՞ղ  են  կիրառում   աղաթթուն  և  նրա  աղերը, ի՞նչ  է  ժավելաջուրը…,  ի՞նչ  է   քլորակիրը…
Աղերը կիրառվում են ամենուրեք, ինչպես արտադրությունում, այնպես էլ առօրյա կյանքում:
Ազոտական թթվի աղերը՝ նիտրատները մեծ մասամբ օգտագործում են գյուղանտեսության մեջ:
Նատրիումի քլորիդը (կերակրի աղ) առանձնացնում են գետի և ծովի ջրից, ինչպես նաև ստանում են աղային հանքավայրերից: Շինարարությունում և բժշկության մեջ լայն տարածում ունի գիպսը, որը ստացվում է կալցիումի դիհիդրոսուլֆատից: Ժավելաջուրը կիրառվում է թղթի և տեքստիլ արդյունաբերության մեջ։ Հաճախ «ժավելաջուր» է անվանվում նաև նատրիումի հիպոքլորիդը՝ NaClO, որը օժտված է նույն հատկություններով, ավելի էժան և հեշտ եղանակով է ստացվում։ Քլորակիրը կալցիումի հիդրօքսիդի և քլորի փոխազդեցության արդյունք է և բյուրեղաջուր պարունակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարունակում է 28–38% ակտիվ (քլոր անջատվում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խոնավություն պարունակող քլորակիրը տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը կորցնում է 10%–ը։

9) Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…
Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը: Քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար:

10) Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»:

Հարց 1-Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիքը:

1/ Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիքը: <<Հայրենիք>> հասկացությունը: Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմանները:
Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրենիքը: Դա այն տարածքն է, որտեղ մարդը ապրում է սերնդեսերունդ, կերտելով իր պատմությունը: Վաղ ժամանակներում մարդիկ փորձել են ապրել իրենց համար ավելի նպաստավոր պայմաններում: Հետո տարածվել են նոր վայրերում՝ բնակեցվելով երկրագնդի ողջ տարածքի վրա: Կան ազգեր, որոնք սկզբից սկսել են զարգանալ նույն տեղում: Այդ ազգերից են հայերը: Հայկական լեռնաշխարհն ունի հիմնական լեռնային տեղանք: Հայկական լեռնաշխարհն ունի բազմաթիվ լեռնաշղթաներ, դաշտեր, հովիտներ: Այդ պատճառով Հայաստանին հաճախ կոչում էին Լեռնային երկիր, Լեռնային կղզի: Օտարները Հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, Սոմխեթի: Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավային հատվածում հասնում են մինչև Տավրոսի լեռները, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Պոնտոսի: Հյուսիսում գտնվում է Կուր գետը, արևելքում Կասպից ծովն ու Ուրմիա լիճը: Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ: Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է՝ Մասիս անունով, 5165մ: Փոքր Արարատը՝ Սիսը 3925մ: Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում Արարատից արևմուտք ձգվում է Հայկական պար լեռնաշղթան: ՀՀ տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է, ունի 4096մ բարձրություն: Հայաստանի լեռները հրաբխային հանգած գագաթներ են, միայն Թունդուրեկը գործող է: Հայաստանի տարածաշրջանը ակտիվ երկրաշարժային գոտի է:

Հանրահաշիվ/թեստ 1. 23.02.2022

23.02.2022թ
Թեստ 1

·√∞
1/ Գտնել 1000 թվի ներկայացումը 10-ի աստիճանի տեսքով:
1) 101
2) 102
3) 103
4) 104

2/ Ո՞ր պնդումն է ճիշտ:
1) Երկու կենտ թվերի գումարը կենտ է:
2) Զույգ և կենտ թվերի արտադրյալը զույգ է:
3) Երկու զույգ թվերի տարբերությունը կենտ է:
4) Երկու կենտ թվերի արտադրյալը զույգ է:

3/ 150 թիվը փոքրացրեցին իր 2/5 մասով: Ի՞նչ թիվ ստացան:
1) 120
2) 60
3) 90
4) 100

4/ Քանի՞ անգամ է պետք ամենափոքր երկնիշ թվին ամենամեծ երկնիշ թիվը գումարել՝ ամենափոքր քառանիշ թիվը ստանալու համար:
1) 8
2) 10
3) 9
4) 11

5/ Եղբայրը 16 տարեկան է: Նա չորս անգամ մեծ է քրոջից: Քանի՞ տարով է եղբայրը մեծ քրոջից:
1) 4
2) 8
3) 12
4) 10

9/ Պարզեցնել (p+q)3-3pq(p+q)
1) p3+3p2q+q3
2) p3+3pq2+q3
3) p3+q3
4) p3-q3

10/ 3(x+y)2+(x-3y)2 արտահայտությունը ձևափոխել կատարյալ տեսքի բազմանդամի:
1) 4x2+12y2
2) 4x2+3xy+12y2
3) 4x2+6y2
4) 4x2+12xy+6y2

11/ Քանի՞ տարր ունի A={-2; 0; 3/4; 4; 5} և B={-3; -2; 0; 4; 5.1/3} բազմությունների հատումը:
1) 10
2) 2
3) 3
4) 7

13/ (4-1-2-3)-1
1) -4
2) -8
3) 8
4) 4

14/ √24·√54
1) 36
2) 5√5
3) 30
4) 6√5

15/ (12,42-4·22)·0,49/0,53-0,33
1) 1
2) 0,7
3) 688,8 (68,88)
4) 448,8

16/ 3(x-0,5)>4,5
1) (1; +∞)
2) (2; +∞)
3) Ø
4) (1,75; +∞)

17/ √x-1≤3
1) [1; +∞)
2) [10 + ∞)
3) [1; 4]
4) [1; 10]

18/ |2x-3|=3
1) 3
2) -3 և 3
3) 0 և 3
4) -3

Պրոգրեսիա (19-20)
19/ Քանի՞ դրական անդամ ունի 3,5; 3,2; 2,9; … թվաբանական պրոգրեսիա:
3,2-3,5=-0,3


English/homework. 22.02.2022

Learn Vocabulary: Coming & going of Unit 9 (page 36) and complete exercises A, B (page 37), and C (page 38)

A/ Complete using a word formed from the letters given.
1. The airline say my luggage is too heavy and I have to pay extra.
2. This model of Big Ben will be a lovely souvenir of our holiday.
3. Do you know which platform our train is on?
4. We’ve had a terrible journey and now I’m just happy to be home.
5. Let’s walk around the harbour and have a look at all the fishing boats.
6. You have to choose your destination and the ticket machine gives you your ticket.
7. This vehicle is suitable for city driving and for rough country roads.
8. The flight to Australia takes 24 hours!
9. Look out! We’re going to crash if you’re not careful!
10. The cost of the holiday includes accommodation at a five-star hotel.
11. ‘Have you ever travelled abroad?’ ‘Yes, I went to Italy last year’.
12. Tina and Julie are going away on a weekend break to Berlin.

B/ Circle the correct word or phrase.
1. traffic
2. crowded
3. cruise
4. foreign
5. passport
6. resort

C/ Complete using the correct form of the verbs in the box.
1. They’ve cancelled all today’s trains. How are we going to get home?
2. What’s the first thing you want to do when we reach New York?
3. It’s cold in Moscow, so pack some warm clothes.
4. You book the hotel room and I’ll go and buy the train tickets.
5. Our plane has been delayed by four hours.
6. If we’re quick, then maybe we can still catch the buss.

Հովհաննես Թումանյան՝ Թմկաբերդի Առում/կինոպոեզիա

Նախերգանք՝
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,


Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,


Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։


Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Հայոց լեզու/քերականություն-բայի սեռը. 21.02.2022

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել