Մայրենի, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Ամառ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ

Առաջադրանքներ․ մայրենի


Առաջադրանք 1

1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Շարունակել կարդալ “Առաջադրանքներ․ մայրենի”

Advertisements
Հեռավար Ուսուցում, Մայրենի, Տնային աշխատանք, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Ամառային արձակուրդ․ մայրենի

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    Ես կարդացել եմ՝ Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ երեք վերջաբանով» «Խորամանկ Բուրատինոն» գիրքը։
  • Ջաննի Ռոդարին ծնվել է՝ Իտալիայում 1920թ․ հոկտեմբերի 23ին և վախճանվել է Իտալիայում 1980թ․ ապրիլի 14-ին։ Նրա մասնագիտություններն են՝ գրող, մանկավարժ, լրագրող, մանկագիր, սցենարիստ և գիտաֆանստաստիկ գրող։ Լեզուն՝ Իտալերեն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»1959թ․, «Չիպոլինոյի արկածները»1992թ․, «Կապույտ նետի» ճամփորդությունը»1964թ․։
  • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:
    Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները», Ջեք Լոնդոնի «Սպիտակ Ժանիքը», Վահան Թոթովենցի «Ուղտը»։
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    Իմ կարդացած գրքի հերոսը Խորամանկ Բուրատինոն է։ Այս Բոուրատինոն փայտից է։ Նա ստախոսէ և, երբ նա սկսում է սուտ խոսել նրա քիթը մի քանի սանտիմետր երկարում է։ Նա չեր վախենում կամ լացում, երբ իր քիթը երկարում էր, նա ընդամենը սղոցով կտրում էր իր քթի ավելորդ մասերը։ Նա այնքան էր սուտ խոսում, որ իր քթի ավելորդ մասերով պատրաստում էր՝ սեղան, աթոռ, հեռուստացույցի տակդիր և այլն․․․
  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
    Երրորդ ավարտ
    Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ, իհարկե, շուտով կդառնար
    աշխարհի ամենահարուստ մարդը, եթե այդ կողմերում չհայտնվեր մի խորամանկ, ամենագետ
    մարդ։ Նա գիտեր անգամ, որ Բուրատինոյի ողջ հարստությունը կցնդեր, եթե նա ճիշտ
    խոսեր։
    – Սինյոր Բուրատինո, այսպես ու այսպես, զգույշ եղեք, նույնիսկ պատահաբար մի ճիշտ
    բառ չասեք, թե չէ ամեն ինչ կավարտվի։ Հասկացա՞ք։ Շատ լավ է։ Հա՛, ի դեպ, սա ձե՞ր առանձնատունն
    է։
    – Ո-ո-ոչ,- ասաց Բուրատինոն։
    – Ուրեմն ե՛ս այստեղ կապրեմ, այն ինձ շատ է դուր գալիս։ Իսկ այս պահեստները նո՞ւյնպես
    ձերը չեն։
    – Ո-ո-ոչ,- դժկամությամբ կմկմաց Բուրատինոն՝ չցանկանալով ասել ճշմարտությունը։
    – Հրաշալի է, ուրեմն իմը կդառնան…
    Այսպես մարդը խլեց Բուրատինոյից մեքենաները, ավտոգնացքները, հեռուստացույցը,
    ոսկե սղոցը… Բուրատինոն գնալով ավելի ու ավելի էր մռայլվում, բայց ավելի շուտ լեզուն
    կկտրեր, քան կասեր ճշմարտությունը։
    – Ի դեպ,- վերջում հարցրեց մարդը,- սա Ձե՞ր քիթն է։
    Այստեղ Բուրատինոն էլ չհամբերեց.
    – Իհա՛րկե իմն է։ Եվ Դուք այն չեք կարող խլել ինձանից, վա՜յ նրան, ով կհամարձակվի ձեռք
    տալ քթիս։
    – Այ սա իսկական ճշմարտություն է,- ժպտաց մարդը։
    Եվ նույն վայրկյանին Բուրատինոյի ողջ հարստությունն իսկապես տաշեղների վերածվեց,
    փոշի դարձավ։ Ուժեղ քամի բարձրացավ և քշեց-տարավ ամեն ինչ, նաև խորհրդավոր մարդուն։
    Եվ Բուրատիոն մնաց մենակ, դատարկ ձեռքերով, նույնիսկ հազի համար անանուխի մի կոնֆետ
    անգամ չուներ։
    Ես երեք վերջաբաններից ընտրեցի վերջին վերջաբանը, որովհետև շատ հնարամիտ, խելացի, հետաքրքիր վերջ էր։ Ինձ շատ դուր եկավ ծերուկի խորամանկությունը։ Նրա խորամանկությունից երևում էր, որ նա շատ հնարագետ, հնարամիտ ծերուկ է։
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
    Ես այս գրքից սովորեցի, եթե դու քո գործը անկեղծ չես անում, հավատա, որ մի օր նա ջրի հոսքի հետ կգնա, բայց եթե դու մի բան արթար ես անում՝ անպայման դու կհասնես քո ուզածին։ Նաև սովորեցի, որ ստելը շատ վատ բան է և, որ ստելով ոչինչի չես հասնի։
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ: