Լուսաբանում՝ Հետազատական աշխատանքի պաշտպանություն

Առաջին անգամ էի ներկա գտնվում հետազոտական աշխատանքի պաշտպանությանը: Կարող եմ ասել, որ պաշտպանողների հետ միասին լարվում էի, տպավորություն էր, որ նրանց սխալվելու կամ վրիպելու դեպքում, ես նույնպես պատասխանատվություն եմ կրելու դրա համար: Չնայած լարվելու շատ բան չկար, հանձնաժողովի անդամները ամեն կերպ փորձում էին այնպես անել, որ մթնոլորտը լինի բավականին հանգիստ և ազատ, որպեսզի սովորողները չլարվեն իրենց խոսքում և բավականին լավ պաշտպանեն իրենց աշխատանքները: Ներկայացան երեք սովորողներ՝ Էդիտա Տեր-Սարգսյանը, Մերի Խաչիկյանը, Սյուզի Մարտիրոսյանը և Անահիտ Մկրտչյանը: Բոլորինն էլ հետաքրքիր էր և բոլորն են շատ լավ էին պատրաստվել պաշտպանություններին: Այս անգամ գնացել էի, որպես լուսաբանող (լուսաբանել եմ Էդիտայի պաշտպանությունը), հուսով եմ, որ մյուս անգամ կներկայանամ որպես պաշտպանող:

Էդիտա Տեր — Սարգսյանի հետազոտական աշխատանքի պաշտպանությունը՝

Ֆոտոշարք՝

Թողնել մեկնաբանություն