Սառցե հեքիաթ՝ Լեռնանիստում

Ճամբարային երկրորդ շաբաթը ամփոփեցինք շատ լավ, գնացինք՝ Լեռնանիստ: Երբեք այնտեղ չէի եղել, միշտ լսում էի ընկերներիցս, թե ինչ հավես է այնտեղ անցնում, ինչքան ուրախ ժամանակ կարելի է անցկացնել, ինչքան գեղեցիկ է և այլն: Ուրբաթ օրը ընկեր Անուշի ջոկատի հետ առավոտյան շարժվեցինք դեպի Լեռնանիստ: Ճանապրհը բավականին զվարճալի անցավ, զրուցեցինք, երգեցինք և վերջապես հասանք: Ցո՜ւրտ էր, բայց մեր բոլորիս տրամադրությունը ջերմացնում էր մեր մթնոլորտը: Չեք պատկերացնի, թե ինչքան սիրուն էր ամեն ինչ, կարծես թե սառցե հեքիաթում լինեինք: Մենք բոլորվ գնացինք և վերցրեցինք մեր շրջանակները, որպեսզի սահենք, քանի որ ես այնտեղ դեռ չէի եղել և չգիտեի թե ինչ է պետք անել, ընկերներս ինձ օգնեցին: Սկզբում մենք նստեցինք շրջանակների վրա և էլեկտրական պարանի շնորհիվ բարձրացանք վերև, վերևից սկսեցինք սահել, նստում էինք և մեկս մյուսին հրում էինք, որպեսզի ավելի արագ գնայնք: Իմ բախտը բերեց, ես մինջև վերջ արագ սահում էի, չնայած Միլենայի հետ ինչ-որ բան այն չէր, նրա շրջանակը մինչև վերջ չէր սահում և կեսից կանգնում էր: Հասկանալով թե ինչքան ադրենալին ենք ստանում այս ամենից, արագ արագ սկսեցինք բարձրանալ և սահել: Հետո արդեն փորի վրա էինք սահում, կարծես ինչ-որ մուլտֆիլմից հերոսներ լինեինք: Քանզի շատ ցուրտ էր, և մենք մի փոքր մրսել էինք, գնացինք ինչ-որ տնակ, որտեղ կարող էինք տաքանալ: Թեյ խմեցինք, ընդմիջեցինք, պատմեցինք մեր զվարճալի պատմությունները սահելու ընթացքում: Լա՜վ թաքացանք ու ես և Միլենան դուրս եկանք նորից սահելու: Բարձրացանք սկսեցինք նկարվել և ինչքան անհեթեթություն կա անել: Մենք միասին սահեցինք, հետո մեկս փորի վրա, մյուսս նստած, իրար ետևից էլ ենք սահել, մի խոսքով ամեն ձև ինչպես հնարավոր էր: Սահելուց, նկարվելուց հետո գնացինք հետ դպրոց վառ հիշողություններով, և այսպես անցավ մեր օրը՝ Լեռնանիստում:

Թողնել մեկնաբանություն