Ինչպե՞ս դառնալ Սեբաստացի

Սեբաստացիները ամենուր են՝ Հայաստանի քաղաքներից մինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մինչև հեռավոր Աֆրիկա ու փոքրիկ ռուսական մի բնակավայր:

Շատերը մտածում են, որ Սեբաստացի լինելը պայմանավորվում է ընդամենը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորելով, բայց ստիպված եմ ձեզ հիասթափեցնել. Սեբաստացի լինելը այդքան էլ հեշտ չէ, ինչքան թվում է: Իսկական Սեբաստացի լինելու համար դուք պարտավոր եք ենթարկվել կանոնների, որոնք ունեն հետևյալ ենթակետերը՝

  • ունենալ աշխատանքային գործիք 
    Կրթահամալիր հաճախել ձեր անձնական աշխատանքային գործիքով, որ կարող է լինել՝ համակարգիչ կամ Ipad:
  • մասնակցել ճամփորդությունների
    Իսկական Սեբաստացին պարտավոր է մասնակցել ճանապարհորդությունների, շատ-շա՜տ ճանապարհորդությունների, և բացահայտի իր երկրի յուրաքանչյուր անկյուն ու ոչ բացահայտված տարածք:
  • մասնակցել հանդիպումների
    Կրթահամալիրում հանդիպումները շատ հաճախ են լինում, որոնց շրջանակներում քննարկում ենք մեզ հետաքրքրող, հուզող հարցեր, փորձում մասնակից դառնալ շրջակայքի խնդիրներին ուղղված միջոցառումներին, գտնել լուծումներ:
  • չվախենալ տեսախցիկից
    Մեր դպրոցը կարծես լրատվական աշխարհ լինի: Ինչ կատարվի-չկատարվի, միանգամից դպրոցի ապագա լրագրողներ հրապարակում են իրենց կայքերում-թիվիներում: Այնպես որ պետք է պատրաստ լինեք յուրաքանչյուր պահի նկարվելու, հարցազրույց տալու, պատմելու ձեր առօրյայի մասին:
  • ազատ արտահայտել միտքը
    Կրթահամալիրում դու պետք է լինես ազատ՝ մտքի առումով, ինչ-որ բանի դեմ լինելու դեպքում չվախենալ ոչնչից ու ոչ մեկից, հանգիստ բարձրաձայնել, խոսել խնդրի մասին, լուծումներ գտնել:

Եթե դու ընդունում ես և կարող ես հետևել այս հինգ պարզագույն կանոններին, ապա դու, հույս ունեմ, կդառնաս իսկական Սեբաստացի:

Թողնել մեկնաբանություն