18.01-22.01 Շաբաթվա ամփոփում

18.01-22.01 ամփոփում
Երկուշաբթի 18.01_առավոտյան ընկեր Լիաննա առաջին ժամին ներկա չէր և մենք ու իմ դասընկերները մտածում էին ինչ ճամփհորդություն կարելի է ունենալ: Այնուհետև ես Միլենային, Լալային, Արփիին, Մարտինին, Դավիթին և Միհրանին գրանցել էի Դիջիթեքյան <<Լուսանկարչական սեմինար>>-ի: Մենք գնացինք քոլեջ երկրորդ ժամին, բայց պարզվեց, որ սեմինարը հետաձգել են: Բայց քոլեջի լուսանկարչության ոլորտի ուսանողները և ընկեր Սուսանը հատուկ մեզ համար անցկացրեցին այդ սեմինար: Սեմինարը շատ հետաքրքիր էր և ուսուցողական: Այնտեղ մենք սովորեցինք արևիկից թե ինչպես ճիշտ օգտագործել լույսը, ինչպես ճիշտ պոռտրետ նկարել և ինչպես օգտվել ֆոտոխցիկից: Բայց սա դեռ ամենը չէ, նրանք մեզ համար կազմակերպեցին շատ հետաքրքիր ֆոտոսեսիա (նկարները դեռ պատրաստ չեն): Ֆոտոսեսիան շատ հետաքրքիր էր և գեղեցիկ: Այնուհետև մենք վերաարձանք դպրոց ու անցան մեր նախագծային ժամերին:
Երեքշաբթի 19.01_այսօր մեր ընկերուհի Միլենայի ծննդյան օրն էր: մենք նրան ասել էինք, որ ես ու Սվետիկը այդ օրը դասի չէինք գալու: Առավոտ վաղ մենք ես և Արփին մինչև Միլենի գալը հավաքեցինք գումարը և ես ու Սվետիկը գնացինք գնումների ետևից: Այդ օրը մենք այսպես ասաց շատ “ՉԼՎԵՑԻՆՔ” մենք գնացինք խանութներ տորթի և այլ բաների գնման համար, ընթացքում մեզ միացավ Անին և մենք գնեցինք անհրաժեշտ իրերը: Ծնունդից շուտ ես Միլենին կատակով հարրցրեցի թե քանի տարեկան ե սդառնում, և նա կատակով պատասխանեց ութ: Ես ուզում էի ութ մոմ առնել, բայց չկար և իմ հանճարեղ միտքը ինձ ասաց, որ գնիր մեկ: Եվ մենք գնեցինք մեկ տարեկանի մոմը ու գնացինք շնորհավորելու նրան: Տվեցի նվերը կերանք տորթը, նկարվեցինք և անցանք մեր դասերով:
Չորեքշաբթի 20.01_Սահադաշտ
Հինգշաբթի 21.01_Ջրվեջի անտառապարկ
Ուրբաթ 22.01_Առավոտյան ես և Միլենան գրեցինք ամփոփում և հետո գնացինք Մեդիա Ուրբաթի փորձի, մենք երգեցինք, պարեցինք, արտասանեցինք (իդեպ շատ հետաքրքիր էր): Ժամը տասներկուսին մենք ունեինք շատ կարևոր անելիք՝ ընկեր Լիաննան պատրաստել էր մաթեմատիկական խաղ <<Ո՞վ է ուզւոմ դառնալ միլիոնատեր>> ֆորմատով: Եկել էին տարբեր ջոկատից երեխաներ և մենք բաժանվել էինք թմերի ու խաղում: Խաղում հաղթեցին 8-2-ի և Ավագի թմերը: Մենք գնացինք ընդմիջման և գնացինք մեր նախագծերով!

Թողնել մեկնաբանություն