Դասարանում
Առաջադրանքներ
10-12 նախադասությամբ պատմի՛ր ֆիլմի բովանդակությունը:
Ֆիլմը շատ հուզիչ էր և տպավորիչ: Այդ ֆիլմը ես նայել եմ շատ անգամներ, բայց երբեք չեմ հոգնել կամ անհավես դիտել ֆիլմը: Ֆիլմը մի շան մասին էր ում անունը՝ Хатико-էր: Хатико-ն մի ճապոնացու շուն էր ով կորել էր կայարանում փոքր ժամանակ: Նրան գտել էր մի մարդ ում անունը՝ Պատրիկ էր: նա փորձեց գտնել շան տիրոջը, բայց չգտավ: Նա տարավ իր տուն և մեծացրեց շանը, դարձավ նրա ընկերը, շան հետ շան նման չորեքթաթ քայլում էր, գնդակ էր բերում: Ամեն անգամ, երբ Պատրիկը գնում էր աշխատանքի շունը ետևից գնում էր ճանապարհում նրան և ճիշտ ժամին կայարանի դեմը գալիս էր սպասում իր տիրոջը, որպեսզի իրար հետ տուն գնան: Хатико-ն գնդակ չէր բերում, ինչ ուզում ես նետիր նա չէր բերի: Նրանք շատ էին մոտիկացել և անբաժանելի էին դարձել: Մեկ անգամ, երբ տերը գնում էր աշխատանքի Хатико-ն արագ գնաց նրա ետևից և չէր թողնում, որ գնար: Նույնիսկ գնդակ բերեց, քաշում էր շորերից, որ չգնար, բայց տերը գնաց աշխատանքի: Աշխատանքի տեղը նա իրեն վատ զգաց և կաթվածի պատճառով մահացավ: Շունը հասկացավ, բայց մոտ տասը տարի նա գնում էր նույն ժամին, նույն տեղում սպասում տիրոջը կայարանի դիմաց: Շանը վերցրեց՝ Պատրիկի աղջիկը ով ամուսնացած էր և երեխա ուներ: Նրանք շանը թողում էին երեխայի հետ և դուրս գալիս դուռը փակելով, երբ դուռը բացվեց Хатико-ն փախավ տնից և գնաց կայարան, որտեղ էլ մահացավ:
Շարունակել կարդալ “Մայրենի. «Хатико»ֆիլմի վերլուծություն. Տնային աշխատանք”