Հայրենագիտություն, Ճամբար, Նախագիծ, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Տնային աշխատանք, Փոխադրություն, Օրվա ամփոփում, Ամառ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Երկրորդ օրը ճամբարում․․․

Ողջույն, այսօր ուսումնական ամառային ճամբարի երկրորդ օրն է։ Առավոտյան խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր։ Խաղացել ենք՝ աշխարհագրական քարտերով տարբեր խաղեր, կարդացել ենք հետաքրքիր, մաթեմատիկական, արկածային գրքեր և ռեզին խաղացել։ Քարտերից պատրաստել ենք հետաքրքիր և արկածային լաբիրինթոս։ Հետո մեր մատներով խաղացել և հաղթել։ Լուծել ենք մաթեմատիկական խնդիրներ և առաջադրանքներ։ Նաև կրել ու տարել ենք լողավազանի մոտի խիճերը և տեղադրել լողավազանը։ Գնացել ենք դաշտ և գնդակով խաղացել տարբեր խաղեր՝ հատկապես ֆուտբոլ։ Մեր երգի ուսուցչուհու՝ ընկեր Մարինեի հետ արել ենք փորձ «Անտիվիռուս Կոմիտաս» նախագծով։ Երգել ենք տարբեր երգեր, որոնց հեղինակը Կոմիտասն է։ Հետո նորից գնացինք դաշտ և շարունակեցինք ուրախանալ այնտեղ։ Մեզ շատ է դուր գալիս ճամբարը։ Ահա երկրորդ օրը ճամբարում!

Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Փոխադրություն, Ամառ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, Խաղեր, Ծեսեր, տեքստ, Uncategorized

Համբարձման ծեսը Արևելյան դպրոցում

Ողջու՜յն, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորիս Համբարձման ծեսը։ Մաիսի 17-ին մենք դպրոցով նշեցինք Համբարձման ծեսը։ Առավոտյան սկսեցինք ընկեր Աստղիկի հետ գործել ծաղկեպսակներ։ Մեր դասարանի բոլոր աղջիկները գործեցին և հետո միասին լուսանկարվեցինք։ Ապա երգեցինք և պարեցինք Ջանգյուլումին նվիրված երգեր ու պարեր։ Մեր դասարանը գնաց դասարան և մենք խաղացինք Վիճակահանություն։ Ամեն մեկը գրեց երկուական մաղթանք և գցեց գլխարկի մեջ։ Ամեն մեկիս ընկավ ծիծաղելի, հետաքրքիր, արկածային և նույնիսկ վախենալու վիճակներ։ Օրինակ՝ ինձ ընկել էր, որ «դու կրկեսում առյուծ ես լինելու և, որ դու հարյուր տոկոսով խելացի ես, բայց էծ ես»։ Մենք չնեղացանք միմյանցից, ասեմ ավելին՝ նույնիս ծիծաղեցինք։ Այս ծեսը կատարեցինք մեր մի քանի ուսուցիչների հետ։ Հետո ուրախ-զվարթ վերադարձանք տուն։ Ահա, թե ինչպես անցավ Համբարձման ծեսն Արևելքում։

Ֆոտոպատումը՝ Օֆելյա Անդրեասյանից

 

This slideshow requires JavaScript.

Ճամփհորդություն, Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Տնային աշխատանք, Փոխադրություն, Գարուն, Խաղեր, տեքստ

Հանդիպում Բուրջու Դիրիի հետ

Ողջույն, սեբաստացիներ, այսօր ես ձեզ կպատմեմ մի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Հանդիպումը մնջախաղին լավ տիրապետող և լավ լուսանկարիչ Բուրջու Դիրիի հետ էր։ Նա եկել էր Թուրքիայից և մեզ ներկայացավ մնջախաղով։ Ներկայացրեց 4 մնջախաղ։ 1-ին տարբերակում նա ինչ- որ բան էր աճեցնում և հույս չուներ, որ կաճի և, որոշեց իրեն կախել և հենց այդ պահին այդ բույսը բերք տվեց։ 2-րդ տարբերակում նա վիրահատութոյւն էր կատարում և ամեն ինչ հանում մարդուց։ 3-րդում ճամփորդ էր, իսկ 4-րդում փուչիկ էր փչում։ Այդ 4 տարբերակներն էլ նա շատ լավ էր ցույց տալիս։ Ինձ ամենաշատը դուր եկան փուչիկն ու ճամփորդը։ Մի խոսքով՝ շատ հետաքրքիր հանդիպում էր։

Ֆոտոպատում՝

 

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները՝ Մարինե Ամիրջանյանի և Անի Սարգսյանից

Ղազարոս Աղանյան, Մայրենի, Շարադրություն, Փոխադրություն

«Երկու Այծը» ․ փոխադրություն

Ողջույն, սիրելիներս։ Այսօր ես ձեզ կպատմեմ, ավելի ճիշտ՝ կփոխադրեմ Ղազարոս Աղայանի «Երկու այծը»։ Սկսեմ նրանից, թե ինչու եմ դա ընտրել։ Ճիշտն ասած՝ ես մեկ անգամ կարդացել էի դա, ուղղակի ինձ շատ էր դուր եկել։ Եվ մի գաղտնիք ասեմ, այդ այծերը կարծես ես և եղբայրս լինեինք։ Լավ, շատ խոսեցի, անցնեմ թեմային։

Պատմվածքի գլխավոր դերերում էին այծերը։ Նրանք պետք է անցնեին մի նեղ կամուրջի վրայով, որի տակը գետ էր։ Բայց երկուսով չէին կարող անցնել այդ նեղ կամուրջը։ Մի այծ մյուսին ասաց՝ թե դու ետ դարձիր, որ ես անցնեմ։ Մյուսն էլ ասում է, ինչու ես ետ դառնամ, դու ետ դարձիր, որ ես անցնեմ։ Այդպես նրանք վիճեցին, կռվեցին, իրար խփեցին կոտոշներով, և երկուսն էլ ընկան գետի մեջ։

Պատմվածքը ցույց է տալիս, որ պետք է դիմացինին զիջես, որ դիմացինդ էլ քեզ զիջի, եթե լսել եք, ասում են, որ բարությունը փոխանցվում է։ Իսկ եթե չզիջեք, կընկնեք այծերի օրը։