Русский, Դասարանական աշխատանք, տեքստ, Uncategorized

Русский. Классная работа. Тест 31.01.2019

33. Я не знаю, как зовут … .
А. эта девушка
Б. этой девушки
В. эту девушку
Г. у этой девушки

Շարունակել կարդալ “Русский. Классная работа. Тест 31.01.2019”

Advertisements
English, Ձմեռ, Ձմեռային Ճամբար, Ճամբար, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Տնային աշխատանք, տեքստ, Uncategorized

☃️❄🌲My favourite winter sport🌲❄☃️

🌲❄☃️My favourite winter sport is skiing. Why do I like it? I like skiing as you always ski down the slope, you can admire the beautiful view around you. Շարունակել կարդալ “☃️❄🌲My favourite winter sport🌲❄☃️”

English, Նախագիծ, Շարադրություն, Տնային աշխատանք, Առաջադրանքներ. թեստեր, տեքստ, Uncategorized

My Native Town

Yerevan is my native town. It is the capital of Armenia. I was born in Yerevan and I spent my childhood in this wonderful city. Yerevan is a very warm and beautiful city. The people who live in this city are hospitable and also friendly. Thousands of tourists visit Yerevan each year.  They admire beautiful buildings and monuments of the city. There are many places of interest in Yerevan. There are many cinemas, theaters,  parks, museums and of course there is a zoo in Yerevan.
Շարունակել կարդալ “My Native Town”

Մայրենի, Շարադրություն, Ուրբաթյան ընթերցում, Պատմվածք, Ստեղծագործում ենք (Grup), Տնային աշխատանք, հեքիաթ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Ֆերդինանդ անունով Թռչող Վիշապը. Մայրենի. Ուրբաթյան ընթերցում

Կրկին մեզ մոտ ուրբաթյան ընթերցումներ էր: Այս ուրբաթ ես կարդացի Սամսոն Ստեփանյանի՝ «Ֆերդինանդ անունով Թռչող Վիշապը»: Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը: Այս ստեղծագոծությունը շատ ծիծաղելի և միևնույն ժամանակ շատ ուսուցողական ստեղծագործություն է, շատ հետաքրքիր, ուրախ… Անկեղծ ասած ես այս ստեղծագործությունը ևս մեկ անգամ կարդացել էի մի քանի տարի առաջ, բայց այդ ժամանակ այդքան էլ լավ չեի հասկանում, իսկ այս անգամ, որ կարդացի ես և ծիծաղեցի և հուզվեցի: Բայց շատ հավանեցի: Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը!

Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ

Էջմիածին․ հարցազրույց հոգևորականի հետ

Ողջույն, իմ շատ սիրելի սեբաստացիներ։ Չորեքշաբթի օրը ես և իմ ամբողջ դասարանը այցելեցնք Էջմիածին Սուրբ Մայր Աթոռբ եկեղեցի։ Այնտեղ մենք շփվեցինք հոգևորականի հետ։ Մեր թեման էր Սուտն ու ճշմարտությունը։ Իդեպ ես այդ թեմայով գրել եմ շարադրություն, անպայման կարդացեք։ Մենք շատ բաներ խոսեցինք, քննարկեցինք, պատմեցինք։ Նաև հոգևորականը մեզ աստվածաշնչից տարբեր հատվածներ կարդաց ստ վերաբերյալ։ Զրույցն ավարտելուց հետո մենք մտանք եկեեցի։ Մոմ վառեցինք, աղոթեցինք։ Այնուհետև գնացինք բակ և մի քիչ տարբեր խաղեր խաղացինք և վերադարձանք տուն։ Մեր ճամփհորդությունը շատ լավ անցավ!

Ֆոտոպատումը՝ Հռիփսիմե Գալստյանից և Սվետլանա Համբարձումյանից

 

Русский, Մայրենի, Պատմվածք, Տնային աշխատանք, հեքիաթ, Առակներ, Թարգմանություն, Թարգմանչական օրեր, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ

Թարգմանություն

B одной деревне жил человек. Он так сильно врал, никто его переврать не мог. И вот один знакомый ему говорит:

— А ты знаешь, что в другой деревне есть такой врун, что лучше тебя врёт!

— Да ну! Лучше меня никто врать не умеет.

— А ты попробуй, сходи к нему.

Задумался врун: «Что же это за человек, что меня перещеголял?»

Пошёл он в ту деревню. Приходит, видит, сидит ребёнок. Врун его спрашивает:

— Ты кто?

Он отвечает:

— Я — сын такого-то.

И называет имя вруна из той деревни. Спрашивает наш врун:

— А где твой отец? Когда он придёт?

— А мой отец, — отвечает мальчик, — пошёл на небо. Ему сказали, что небо порвалось, и он пошёл его штопать.

Удивился врун: «Если уж его сын так врёт, такой маленький ребёнок, то что ж тогда скажет отец? Это, наверное, действительно великий врун», — и убежал из той деревни.

Մի գյուղում մի մարդ է ապրում։ Նա այնքան լավ է ստում, որ ոչ ոք չէր կարող չհավատալ իր ստերին։ Մի օր իր ծանոթներից մեկն ասում է․
— Իսկ դու գիտես, որ հարևան գյուղում մի ստախոս կա, որ քեզանից լավ է ստում։
— Չէ, հա։ Ինձնից լավ, ոչ մեկ ստել չգիտի։
— Իսկ դու գնա նրա մոտ, և ինքդ կհամուզվես։
Մտածեց ստախոսը, և գնաց։
Գնաց այդ գյուղը։ Գնաց ու տեսավ մի երեխա է նստած։ Ստախոսը հարցրեց․
— Դու ո՞վ ես։
Երեխան պատասխանեց․
— Ես էս-էս մարդու որդին եմ։
— Իսկ, որտեղ է քո հայրը։ Երբ նա կգա։
— Իմ հայրը, — պատասխանեց երեխան,-գնացել է երկինք։ Նրան ասացին, որ երկինքը ճղվել է, և նա գնաց կարելու։
Զարմացավ ստախոսը և մտքում մտածեց․
— Եթե նրա որդին է այսպես ստում, ով դեռ երեխա է, ապա ինչպես կստի նրա հայրը։
Ուրեմն հաստատ նա ամենամեծ ստախոսն է,- և գնաց այդ գյուղից։

Մայրենի, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, հեքիաթ, Իմ գրադարանը, Ինքնաստուգում, տեքստ, Uncategorized

Ստեղծագործություններ Բարեկամի մասին

Էքզյուպերի.«Բարեկամը նա է, ով…»

Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։
Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ իմ ներքին այգիների, իմ լեռների, իմ ձորակների, իմ անապատների համար, գիտեմ որ երբեք նա չի տրորի դրանք։
Այնպես որ, իմացի՛ր` հյուրընկալությունը, հարգալից վերաբերմունքն ու բարեկամությունը մարդու հայտնագործումն են մարդու մեջ։ Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։ Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։

Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։ Եթե խոսքն այն մասին է, որ դու ուրիշ՝ ավելի կոպիտ մարդ դառնաս, թո՛ղ այդ գործը թշնամիներին։ Քո բարեկամը ստեղծված է քեզ ընդունելու համար։

Աղբյուրը՝  Հովիկ Չարխչյանի բլոգ

Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Քեզ դուր եկա՞վ: Ինչու՞:
Ստեղծագործությունը լավ, հարազատ բարեկամի մասին է, ով միշտ պատրաստ է քո առջև դուռ բացել, ով քո ցավը կկիսի քեզ հետ, կհասկանա քեզ։ Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը, հեղինակը շատ ճիշտ է ասում, ես լիովին համաձայն եմ նրա հետ։ Քանի որ բարեկամը քո հարազատն է, և նա պետք է լինել քո կողքին և կիսի քո ուրախության և տխրության պահերը։
• Բառարանից գտի՛ր, գրի՛ր և սովորի՛ր ընդգծված բառերի բացատրությունները:
Հենակ-Երկար երկճյուղ փայտ վերևում սարքած հորիզոնական հենարանով՝ անութին դնելու համար և միջին մասում բռնատեղի հարմարանքով (գործածում են ոտքից հաշմանդամները), անթացուպ:
Պատնեշ-Բավականին բարձր ու երկար հողաթումբ, որ սարքվում է պաշտպանական կամ այլ նպատակներով: Բերդի արտաքին պատնեշ:

•  Կարդա՛ նաև «Բարի սամարացու մասին» առակը ու տար զուգահեռներ՝ ո՞ր գործում ինչպե՞ս է ներկայացվում Բարեկամը:
Ես կարդացի երկու ստեղծագործությունները: Մեկը «Բարեկամը նա է, ով…», իսկ մյուսը՝ «Բարի սամարացու մասին»։ Երկու ստեղծագործություններն էլ բարեկամի մասին էին։ Առաջին ստեղծագործության մեջ ավելի շատ էր ցույց տալիս բարեկամի լավ կողմերը, քան երկրորդի մեջ։ Առաջինում հյուրընկալությունը, հարազատությունը ավելի վառ էին արտահայտված։ Իսկ երկրորդում ցույց էր տալիս, որ բարեկամը  նույն  հարազատն է, ով զգում է քո ցավը իր վրա և չի կարող տեսնել, թե ինչպես ես դու տանջվում, հատկապես, որ դու այդ իրավիճակում հայտնվել ես իր պատճառվ։ 

Պատրաստվի՛ր քննարկման՝ մտածելով, թե քեզ համար բարեկամն ո՞վ է: Ունե՞ս բարեկամներ: Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բարեկամը:

Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Պատմվածք, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ

Իմ կյանքի ժամերը

Իմ կյանքի ամենաառաջին վայրկյանը սկսվել է իմ ընտանիքում։ Ընտանիքն հանդիսանում է ամուր հիմք, ելակետ յուրաքանչյուր մարդու համար, թե ինչպիսի մարդկային արժանիքներով օժտված նա կանցկանցնի կյանքի ժամերը կյանքի ամբողջ ընթացքում։

Ինձ համար շատ կարևոր է հնարավորին արժանապատիվ և շնորհքով ապրել կյանքի ընթացքում ստեղծված տարբեր լավ և վատ պարագաներում։ Հանկարծ ոչ մի իրավիճակում չկորցնել մարդկային կերպարանքը։ Մեծ հաջողությունների դեպքում մարդկանց վերևից չնայել։

Հարգել և սիրել մարդկանց։ Օգնել և ներողամիտ լինել բոլորի նկատմամբ, ովքեր քեզ շրջապատում են։

Ինձ համար նաև անչափ կարևոր է ընկերությունը։ Ես կարծում եմ, որ ընկեր լինելը հեշտ բան չէ։ Դա արվեստ է, ընծա, որը տրված է ի վերուստ։ Միշտ լինել ընկերոջդ կողքին, կիսել նրա լավ ու վատ կյանքի ժամերը։

Հնարավորին չափ ապրել ազնիվ և այնպես, որ հետո ո՛չ ես, ո՛չ էլ իմ հարազատները չամաչեն ինձ համար։ Անսխալ ապրել հնարավոր չէ։ Բայց գոնե թույլ տված սխալները հնարավոր  լինի ուղղել ինձ համար և, որ չդառնա ցավոտ ու անուղղելի ուրիշների համար։

Այսինքն, ես ուզում եմ, որ բոլորը առողջ և անհոգ լինեն, որ իմ ծնողները ինձ համար հպարտ, հանգիստ ու գոհ լինեն։

Մայրենի, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Ամառ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ

Առաջադրանքներ․ մայրենի


Առաջադրանք 1

1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Շարունակել կարդալ “Առաջադրանքներ․ մայրենի”

Հեռավար Ուսուցում, Մայրենի, Տնային աշխատանք, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Ամառային արձակուրդ․ մայրենի

Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    Ես կարդացել եմ՝ Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ երեք վերջաբանով» «Խորամանկ Բուրատինոն» գիրքը։
  • Ջաննի Ռոդարին ծնվել է՝ Իտալիայում 1920թ․ հոկտեմբերի 23ին և վախճանվել է Իտալիայում 1980թ․ ապրիլի 14-ին։ Նրա մասնագիտություններն են՝ գրող, մանկավարժ, լրագրող, մանկագիր, սցենարիստ և գիտաֆանստաստիկ գրող։ Լեզուն՝ Իտալերեն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»1959թ․, «Չիպոլինոյի արկածները»1992թ․, «Կապույտ նետի» ճամփորդությունը»1964թ․։
  • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:
    Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները», Ջեք Լոնդոնի «Սպիտակ Ժանիքը», Վահան Թոթովենցի «Ուղտը»։
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    Իմ կարդացած գրքի հերոսը Խորամանկ Բուրատինոն է։ Այս Բոուրատինոն փայտից է։ Նա ստախոսէ և, երբ նա սկսում է սուտ խոսել նրա քիթը մի քանի սանտիմետր երկարում է։ Նա չեր վախենում կամ լացում, երբ իր քիթը երկարում էր, նա ընդամենը սղոցով կտրում էր իր քթի ավելորդ մասերը։ Նա այնքան էր սուտ խոսում, որ իր քթի ավելորդ մասերով պատրաստում էր՝ սեղան, աթոռ, հեռուստացույցի տակդիր և այլն․․․
  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
    Երրորդ ավարտ
    Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ, իհարկե, շուտով կդառնար
    աշխարհի ամենահարուստ մարդը, եթե այդ կողմերում չհայտնվեր մի խորամանկ, ամենագետ
    մարդ։ Նա գիտեր անգամ, որ Բուրատինոյի ողջ հարստությունը կցնդեր, եթե նա ճիշտ
    խոսեր։
    – Սինյոր Բուրատինո, այսպես ու այսպես, զգույշ եղեք, նույնիսկ պատահաբար մի ճիշտ
    բառ չասեք, թե չէ ամեն ինչ կավարտվի։ Հասկացա՞ք։ Շատ լավ է։ Հա՛, ի դեպ, սա ձե՞ր առանձնատունն
    է։
    – Ո-ո-ոչ,- ասաց Բուրատինոն։
    – Ուրեմն ե՛ս այստեղ կապրեմ, այն ինձ շատ է դուր գալիս։ Իսկ այս պահեստները նո՞ւյնպես
    ձերը չեն։
    – Ո-ո-ոչ,- դժկամությամբ կմկմաց Բուրատինոն՝ չցանկանալով ասել ճշմարտությունը։
    – Հրաշալի է, ուրեմն իմը կդառնան…
    Այսպես մարդը խլեց Բուրատինոյից մեքենաները, ավտոգնացքները, հեռուստացույցը,
    ոսկե սղոցը… Բուրատինոն գնալով ավելի ու ավելի էր մռայլվում, բայց ավելի շուտ լեզուն
    կկտրեր, քան կասեր ճշմարտությունը։
    – Ի դեպ,- վերջում հարցրեց մարդը,- սա Ձե՞ր քիթն է։
    Այստեղ Բուրատինոն էլ չհամբերեց.
    – Իհա՛րկե իմն է։ Եվ Դուք այն չեք կարող խլել ինձանից, վա՜յ նրան, ով կհամարձակվի ձեռք
    տալ քթիս։
    – Այ սա իսկական ճշմարտություն է,- ժպտաց մարդը։
    Եվ նույն վայրկյանին Բուրատինոյի ողջ հարստությունն իսկապես տաշեղների վերածվեց,
    փոշի դարձավ։ Ուժեղ քամի բարձրացավ և քշեց-տարավ ամեն ինչ, նաև խորհրդավոր մարդուն։
    Եվ Բուրատիոն մնաց մենակ, դատարկ ձեռքերով, նույնիսկ հազի համար անանուխի մի կոնֆետ
    անգամ չուներ։
    Ես երեք վերջաբաններից ընտրեցի վերջին վերջաբանը, որովհետև շատ հնարամիտ, խելացի, հետաքրքիր վերջ էր։ Ինձ շատ դուր եկավ ծերուկի խորամանկությունը։ Նրա խորամանկությունից երևում էր, որ նա շատ հնարագետ, հնարամիտ ծերուկ է։
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
    Ես այս գրքից սովորեցի, եթե դու քո գործը անկեղծ չես անում, հավատա, որ մի օր նա ջրի հոսքի հետ կգնա, բայց եթե դու մի բան արթար ես անում՝ անպայման դու կհասնես քո ուզածին։ Նաև սովորեցի, որ ստելը շատ վատ բան է և, որ ստելով ոչինչի չես հասնի։
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ: