Մայրենի, Շարադրություն, Պատմվածք, Ջանի Ռոդարի, Տնային աշխատանք, Իմ գրադարան, Իմ գրադարանը

Ուրբաթյան ընթերցում

Ողջու˜յն, սիրելիներս: Ինչպես գիտեք, ես արդեն տեղափոխվել եմ միջին դպրոց։ Եվ  այստեղ մենք ամեն ուրբաթ մայրենիի ժամին, գնում ենք ընթերցասրահ։ Ընտրում ենք մեկ գիրք, որը ցանկանում ենք ընթերցել և կարդում ենք։ Ես ընտրեցի Ջաննի Ռոդարիի «Երկնագույն Նետը»։ Այս գիրքը ինձ խորհուրդ տվեց իմ մտերիմ ընկերուհի՝ Սվետլանան։ Ես ամբողջությամբ դեռ չեմ կարդացել, բայց ինչքան որ կարդացել եմ, հիմա կպատմեմ։
Գիրքը մի բարոնուհու մասին է, ում անունը՝ Բեֆենա էր։ Նա ուներ խաղալիքների խանութ։ Որտեղ վաճառում էր զանազան, տարբեր գույների, հետաքրքիր խաղալիքներ։ Նաև նա ուներ սպասավորներ։ Եվ երեկոյան նա իր սպասավորների հետ բարձրանում էր տանիք ու վերևից գցում գեղեցիկ փաթեթավորված նվերներ։ Մարդիկ շատ էին ուրախանում։ Բայց անցավ ժամանակ, որ ոչ մեկ չէր գնում խաղալիքներ։ Երբ երեխաները անցնում էին ու դիտում էին խաալիքներին, նրանց դուրը չէր գալիս։ Բեֆենան փոխում էր խաղալիքը։ Մի օր նա իր սպասուհու՝ Թերեզայի հետ դասավորում էին խաղալիքները, Թերեզան հոգնում էր անընդհատ բարձրանալ իջնելով, և Բեֆենային ասում էր, որ նա հոգնում է, իսկ Բեֆենան այնպեսն էր աշխատում, որ կարծես ընդհանրապես չէր հոգնում։ Եվ հանկարծ այդ խաղալիքների միջուց ԲեՖենան գտավ մի գնացք։ Գնացքը ամբողջովին փոշոտվել էր և կեղտոտվել։ ԲեՖենան մաքրեց գնացքը և ներկեց այն երկնագույն ներկով։ Հնդիկներին շատ դուր կգա այս գնացքը, նրանք այս խաղալիքի համար շատ կվճարեն։ Նա գնացքը անվանեց Երկնագույն Նետ։ Ու հենց այդ պահին գնացքի վարորդը խոսեց, նրանից հետո շարժվեցին փոքրիկ զինվորիկները իսկ հետո․․․

Այ շարունակությունը կկարդաք իմ հաջորդ նյութում!

Advertisements
Մայրենի, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Ջանի Ռոդարի, Գարուն, տեքստ, Uncategorized

Ջանի Ռոդարի՝ «Լինել և Ունենալ»

Ողջույն, սիրելիներս, այսօր ես պետք է կարդայ Ջանի Ռոդարիի «Լինել և Ունենալ», «Ծեր մորաքույր Ադան» և «Կապույտ Լուսակիրը» պատմվածքներից մեկը։ Ինձ երեք պատմվածքներն էլ շատ  դուր եկան, անկախ նրանց վերնագրերից, նրանք շատ հետաքրքիր էին, բայց ես ի վերջո որոշեցի կարդալ «Լինել և Ունենալ» պատմվածքը։ Մի փոքր պատմեմ պատմվածքի մասին։ Պատմվածքը մի ուսուցչի մասին էր, օվ ուղևորվում էր գնացքով և, որ նրա հարևանությամբ նստած էին երկու բանվոր։ Նա լսում էր նրանց երկխոսությունը։ Եվ բանվորներից մեկը ասաց․
Շարունակել կարդալ “Ջանի Ռոդարի՝ «Լինել և Ունենալ»”