Մայրենի, Պատմվածք, Տնային աշխատանք, Գարուն, Uncategorized

Մայրենի. Տնային աշխատանք. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Նամակ դստերը. Մայիս 3

. Կիրակնօրյա ընթերցարան

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ․Նամակ դստերը

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև, որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի: Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Շարունակել կարդալ “Մայրենի. Տնային աշխատանք. Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Նամակ դստերը. Մայիս 3”

Advertisements
Մայրենի, Պատմվածք, Տնային աշխատանք, Գարուն, Uncategorized

Մայրենի. Տնային աշխատանք. Հացը. Պատմվածքի վերլուծություն. Ապրիլ 29

. Կարգի՛ բեր բլոգդ:

.Կարդա՛ պատմվածքը, բլոգում պատասխանիր հարցերին:

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Մաս 2-րդ

ՇունըՇչէր ուզուԵս  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Շարունակել կարդալ “Մայրենի. Տնային աշխատանք. Հացը. Պատմվածքի վերլուծություն. Ապրիլ 29”

Մայրենի, Պատմվածք, Տնային աշխատանք, Գարուն, Uncategorized

Մայրենի. Տնային աշխատանք. Հացը. Պատմվածքի վերլուծություն. Ապրիլ 26

. Կարդա պատմվածքը, բլոգում պատասխանիր հարցերին:

Հացը: Հրանտ Մաթևոսյան

Մաս 1-ին

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Շարունակել կարդալ “Մայրենի. Տնային աշխատանք. Հացը. Պատմվածքի վերլուծություն. Ապրիլ 26”

Ձմեռ, Մայրենի, Պատմվածք, Տնային աշխատանք, Uncategorized

Փարվանա. Մայրենի. Տնային աշխատանք. 10.02.2019թ

Բլոգում ներկայացրու, թե ինչ ստեղծագործություն ես ընթերցել դասարանում:
.Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը
. Փորձի՛ր վերլուծել ստեղծագործությունը՝ պատասխանելով  հետևվյալ հարցերին՝ 
. Ըստ քեզ՝ որքանո՞վ է կատարվածը արդիական, իրական մեր օրերում
Իմ կարծիքով սա մեր օրերում ուղակի անհնարին բան է: Քանի որ հիամա ոչ թագավոր կա ոչ էլ արքայադուստր: 
. Եղե՞լ է Փարվանա ամրոցը (Փարվանա լճի մասին ի՞նչ գիտես)
Այո եղել է Փարվանա ամրոցը: Նա գտնվում է Ախլքլաքում: Նա շատ գեղեցիկ և հին ամրոց է(լիճ):
. Աղջկան արժանի շուքով ամուսնացնելու համար ի՞նչ քայլերի է դիմում Փարվանա արքան:
Նա կանչում է բոլոր ուժեղ, շնորհքով, խելացի, ձիավար և արագավազ մարդկանց, որպեսզի իր աղջկան արժանի մարդուն տա:
. Ինչպե՞ս են կտրիճները մրցում Փարվանա դստերըը տիրանալու համար
Նրանք կատարում են դստեր հրամանը: Գտնել անշեջ հուր:
. Ի՞նչ է պահանջում աղջիկը մրցույթի ելած կտրիճներին (քո վերաբերմունքը այդ պահանջին)
Նա պահանջում է անշեջ հուր: Որը շատ խելացի որոշում էր:
. Ինչու՞ են խորտակվում Փարվանա դստեր երազանքները: Ինչու՞ չեն իրականանում նրա ցանկությունները:
Նրանք չեն իրականանում, քանի որ նա ինքն իրեն շատ շատ է սիրում: Նա ինքնահավան է և ես կարծում եմ, որ դա լավ բան չէ: Շարունակել կարդալ “Փարվանա. Մայրենի. Տնային աշխատանք. 10.02.2019թ”

Մայրենի, Պատմվածք, Տնային աշխատանք, Uncategorized

Մայրենի. Տնային աշխատանք. Երկաթուղու Շինությունը. Պատմվածքի վերլուծություն. 05.02.2019թ

Տնային աշխատանք 5.02.2019

Կարդա՛ հետևյալ ստեղծագործությունը, սովորի՛ր պատմել.
.Բլոգում ներկայացրո՛ւ միջավայրը
. Բնութագրի՛ր ստեղծագործության հերոսներին
. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը
. Համամի՞տ ես արտահայտված գաղափարի հետ

Շարունակել կարդալ “Մայրենի. Տնային աշխատանք. Երկաթուղու Շինությունը. Պատմվածքի վերլուծություն. 05.02.2019թ”

Մայրենի, Պատմվածք, հեքիաթ, Uncategorized

Հայկական ծիսական ամանոր

PICT0501Ամանորի արարողություններն սկսվում էին տարեմուտի գիշերը և շարունակվում 12 օր: Այդ 12 օրերն էլ բաժանվում էին 3 փուլի` տոնակատարությունների:

Առաջինը Ամանորն է, որը նվիրվում էր բնության ու տիեզերական ուժերի փառաբանմանը:
Երկրորդը փուլը Սուրբ Զատիկն է` Քրիստոսի ծնունդը, որն իր մեջ կրում էր մոմի, կրակի, լույսի խորհուրդը:

Իսկ երրորդը Քրիստոսի Մկրտությունն էր կամ, այլ կերպ ասած, խաչը ջրի մեջ իջեցնելու տոնակատարությունը: Այսինքն` հունվարի 4-ին սկսվում էր նավակատիքը: Մարդիկ սկսում էին պատրաստվել Սուրբ ծննդյան արարողություններին, հացեղեն ուտեստներ էին պատրաստում, հացահատիկ եփում:

Հունվարի 5-ը Ճրագալույցն էր, իսկ հունվարի 6-ին արդեն սկսվում էր բուն Սուրբ ծնունդը:

Շարունակել կարդալ “Հայկական ծիսական ամանոր”

Մայրենի, Պատմվածք, Տնային աշխատանք, հեքիաթ, Uncategorized

Մայրենի. Ստեղծագործության վերաբերյալ առաջադրանքներ. Տնային աշխատանք. Բան ունեմ ասելու

Ընթերցի՛ր  Վիլյամ Սարոյանի  «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը։ Վերլուծի՛ր՝ ըստ հետևյալ հարցադրումների․

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Դրամատիկական-հատուկ վերաբերմունք
  2. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ներկայացրու՛ գործողության տեղը, նկարագրությունը, գործողությունները:
    Ստեղծագործությունը Սուրբ Ծնունդի և Ձմեռ Պապու  մասին էր: Ստեղծագործությունը շատ հետաքրքիր, ուսուցողական, թեթև զվարճալի էր: Ինձ շատ դուր եկավ հաղորդավարի վերջին խոսքերը, որտեղ նա ասում էր, որ պետք է բավարարվել նրանով, որքան դու ունես կապ չունի դու աղքատ ես, թե ոչ: Ինձ շատ-շատ անչապ դուր եկավ այդ վերջին հատվածը: Նաև ինձ շատ դուր եկավ այնտեղի բարի և ընկերասեր Ձմեռ Պապը: Ինձ շատ դուր եկավ Ձմեռ Պապու նվերներ բաժանելու ձևը: Նա լավ էր բաժանում:

Շարունակել կարդալ “Մայրենի. Ստեղծագործության վերաբերյալ առաջադրանքներ. Տնային աշխատանք. Բան ունեմ ասելու”

Մայրենի, Շարադրություն, Ուրբաթյան ընթերցում, Պատմվածք, Ստեղծագործում ենք (Grup), Տնային աշխատանք, հեքիաթ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Ֆերդինանդ անունով Թռչող Վիշապը. Մայրենի. Ուրբաթյան ընթերցում

Կրկին մեզ մոտ ուրբաթյան ընթերցումներ էր: Այս ուրբաթ ես կարդացի Սամսոն Ստեփանյանի՝ «Ֆերդինանդ անունով Թռչող Վիշապը»: Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը: Այս ստեղծագոծությունը շատ ծիծաղելի և միևնույն ժամանակ շատ ուսուցողական ստեղծագործություն է, շատ հետաքրքիր, ուրախ… Անկեղծ ասած ես այս ստեղծագործությունը ևս մեկ անգամ կարդացել էի մի քանի տարի առաջ, բայց այդ ժամանակ այդքան էլ լավ չեի հասկանում, իսկ այս անգամ, որ կարդացի ես և ծիծաղեցի և հուզվեցի: Բայց շատ հավանեցի: Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը!

Հայոց Պատմություն, Պատմություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Uncategorized

Ռուսախինիլիի և Տուշպայի մասին

Տուշպա
Մ.թ.ա 832-831 թվականներին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի արքայի հսկողության տակ: Սարդուրի Ա-ն միավորել է նաև Վանա լճի ավազանի շրջանները, իսկ այդ ափին ստեղծել է արքունական նոր բերդաքաղաք, որը կոչվել է Տուշպա: Մենուա արքան իր օգուտը տվեց Տուշպա բերդաքաղաքին ստեղծելով ջրանցքի կառուցում, որը մատակարարում էր խմելու և ոռոգելու համար: Մ.թ.ա 9-րդ դարի վերջին ավարտվում է մայրաքաղաքի կառուցապատման աշխատանքները, ավարտվում է նաև Մենուայի ջրանցքի կառուցումը:
Շարունակել կարդալ “Ռուսախինիլիի և Տուշպայի մասին”

Մայրենի, Շարադրություն, Պատմվածք

Ամենապիտանի բանը

Իմ կարծիքով աշխարհի ամենապիտանի բանը  օդն է: Ձեզ համար միգուց  ուրիշ բանն է, բայց ինձ համար օդն է: Օդն է, քանի որ առանց օդի մարդ չի կարող շնչել: Օդից շատ բան է կախված: Մարդիկ, երկիրը, պետությունը… Ինչու՞… հիմա կասեք՝ ի՞նչու է այդքան բան օդից կախված: Այդքան բան օդից է կախված, քանի որ առանց օդի մարդիկ չեն կարող ապրել, իսկ առանց մարդկանց երկիրը չի լինի, առանց երկրի պետությունը չի լինի: Կարող է լինել կեղտոտ օդ, բայց օդը գոնե այդ կեղտոտ օդի մարդիկ կապրեն: Փորձեք ինքներդ գոնե տասը վայրկյան չշնչել և կհասկանաք իմ ասծի իմաստը!