Մայրենի, Ուրբաթյան ընթերցում, Տնային աշխատանք, Գրականություն, Uncategorized

Ուրբաթյան ընթերցումներ

Այսօր ես կրկին կպատմեմ ուրբաթյան ընթերցումների մասին: Ամեն շաբաթվա ուրբաթ օրը Հայոց լեզու գրականաություն դասաժամին մենք գնում ենք գրադարան: Գրքեր ենք վերցնում և սկսում ընթերցել:Դասի ավարտին վերլուծում ենք գրքերը, քննարկում և մեր տպավորությունները գրում բլոգում: Այս ուրբաթյան ընթերցումներին ես կարդացել եմ՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»: Ես դիտել եմ ֆիլմը և իմ դասարանցիներից մի քանիսը, քանի որ կարդացել էին և ունեին դրական զգացողություններ, խորհուրդ տվեցին նաև ինձ և ես, որոշեցի կարդալ: Մինչև վերջ դեռ չեմ կարդացել, բայց ինչքան կարդացել եմ ինձ դուր է եկել և հետաքրքրություն է առաջացրել շարունակելու: Ինձ շատ են դուր գալիս այսպիսի դետեկտիվական և խորհրդավոր գրքեր, որ գիրքը քեզ ներառում է իր մեջ, որ դու ուզում ես կարդաս, կարդաս և տեսնես, թե վերջում ինչ կլինի: Ընթացքում եզրակացնես, թե ինչ կլինի վստահ եմ, որ ձեզանից 80%-ը ընթերցել է կամ դիտել է ֆիլմը և իրեն դուր է եկել: Ես անպայման կշարունակեմ ընթերցումներս և խորհուրդ կտամ ձեզ նույնպես ընթերցել:

Advertisements
Մայրենի, Ուրբաթյան ընթերցում, Տնային աշխատանք, Աշուն, Գրականություն, Uncategorized

Ուրբաթյան ընթերցումներ

Ես այս ուրբաթյան ընթերցումներին կարդացելեմ «101 ամհավատալի փորձեր» գիրքը: Այդ գիրքը հետաքրքիր էր և ուսուցողական: Գիրքը ավելի բնագիտական գիտությունների հետ կապ ուներ: Չեմ ցանկանում և կարևորություն չեմ գտնում թվարկել փորձերը, բայց մեկ փորձ կասեմ: Պատրաստում ենք թղթե սկավառակ և ծիածանի յոթ գույներով ներկում ենք սկավառակը: Մեջտեղում անցք ենք անում և մատիտը մտցնում ենք մեջը: Այնուհետև ուժեղ պտտում ենք և սկավառակը սպիտակ է երևում: Այդ ամենի շնորհիվ հասկանում ենք, որ սպիտակ գույնը բաղկացած է յոթ գույներից: Կան շատ տարբեր փորձեր: Կային հեշտ փորձեր, կային դժվար փորձեր: Խորհուրդ կտամ ընթերցել բնագիտություն սիրողներին:

Մայրենի, Ուրբաթյան ընթերցում, Տնային աշխատանք, Uncategorized

Ուրբաթյան ընթերցումներ. Գաղտնի Բանաձևը

Վաղուց ես չէի գրել Ուրբաթյան Ընթերցումների մասին: Բայց դրա փոխարեն ես գրել եմ շատ ստեղծագործություններ: Այս շաբաթ ես, որոշեցի կարդալ, և կարդացի՝ «Գաղտնի Բանաձևը» գիրքը: Դա բնագիտական, քիմիական և ֆիզիկական որոնումներ էին: Գրքը շատ հետաքրքիր էր, ես հիմա ձեզ մի փոքր կներկայացնեմ սյուժեն: Զարա տատիկը աշխարհի ամենահամեղ շոկոլադներն էր պատրաստում, բայց երբ ներխուժում են գողերը և գողանում գաղտնի բանաձևը, դու պետք է փրկես գործարանը վտանգից: Այնտեղ դու պետք է խառնես տարբեր նյութեր, քիմիական բաներ կատարես: Անպայման կարդացեք, չեք փոշմանի:

Մայրենի, Ուրբաթյան ընթերցում, Տնային աշխատանք, Uncategorized

Ուրբաթյան ընթերցումներ. Մայրենի

Մեզ մոտ նորից «Ուրբաթյան ընթերցումներ»-էին: Եվ ես կարդացի Պետրոս Դուրեանի «Տրտունջք» բանաստեղծական գիրքը: Այնտեղ բոլոր բանաստեղծությունները արևմտահայերեն են: Այնտեղ գրվածեն այսպես, առաջինը գրված է հայերեն, իսկ հետո ռուսերեն թարգմանությամբ: Ես կարդացի այնտեղի բանաստեղծությունները և ինձ շատ դուր եկան: Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը:

Մայրենի, Ուրբաթյան ընթերցում, Uncategorized

Մայրենի. Ուրբաթյան ընթերցումներ.

Մեզ մոտ նորից Ուրբաթյան ընթերցումներ էին: Եվ ես կարդացի՝ Ռ. Հովսեփյանի և Ս. Միսակյանի «Բնություն և Տրամաբանություն» գիրքը: Այնտեղ կայն շատ խնդիրներ: Նրանք միայն մաթեմատիկական չէին, այլ նաև բնագիտական: Ինձ շատ դուր եկավ այս գիրքը: Նրանք շատ հետաքրքիր, տրամաբանական խնդիրներ էին: Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը հատկապես բնագիտությունև տրամաբանություն սիրողներին: Դե ինչ կհանդիպենք!

Մայրենի, Ուրբաթյան ընթերցում, Տնային աշխատանք, Uncategorized

Ուրբաթյան ընթերցում

Այս ուրբաթ ես  կարդացի Դեյվիդ Գլովերի՝ «Հուշումների Քարանձավը» գիրքը: Այս գիրքը տարբերվում է իմ բոլոր կարդացած գրքերց: Այս գիրքը շատ հետաքրքիր, ուսուցողական, գիրք է:
Գիրքը ավելի շատ մաթեմատիկական էր, քան որ այնտեղ կային շատ գումարումներ, հանումներ,
բաանումներ, բազմապատկումներ… Բայց ինձ այնուամենայնիվ շատ դուր եկավ: Այստեղ կային մի փոքր վախենալու, միևնույն ժամանակ ծիծաղելի գիրք է: Այստեղ կային շատ փորձություններ և գրքի նպատակը այն էր, որ մենք գտնենք գանձերով  կղզն: Եվ ես գտա: Այս գիրքը շատ հետաքրքիր կլինի բոլոր տարիքի երեխաների համար: Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը!
Շարունակել կարդալ “Ուրբաթյան ընթերցում”

Մայրենի, Շարադրություն, Ուրբաթյան ընթերցում, Տնային աշխատանք, հեքիաթ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, Uncategorized

Ուրբաթյան ընթերցումներ. Ֆրանսիական հեքիաթներ. Մայրենի. Տնային աշխատանք

Կրկին մեզ մոտ ուրբաթյան ընթերցումներ էին: Այս ուրբաթ ես կարդացի «Ֆրանսիական Հեքիաթներ» գիրքը: Այնտեղ կային շատ հետաքրքիր, զվարճալի, ուսուցողական հեքիաթներ: Ես կարդացի շատ ստեղծագործություններ, բայց ինձ ամենաշատը դուր եկավ՝ «Հեքիաթ Հայրիկի, Մայրիկի և Աղջկա
մասին», «Բրենբորին ու Ժաննան»: Երկուսնել շատ ուսուցողական և հւզիչ էին , ինձ շատ դուր եկան այդ երկու ստեղծաագործություները: Նաև շատ գեղեցիկ էր գրքիր կազմը, նկարները… Ինձ թվում է այս գիրքը բոլոր տարիքի մարդկանց համար հետաքրքիր և զվարճալի կլիինի: Խորհուրդ եմ տալիս բոլորիդ կարդալ այս գիրքը!

Մայրենի, Շարադրություն, Ուրբաթյան ընթերցում, Պատմվածք, Ստեղծագործում ենք (Grup), Տնային աշխատանք, հեքիաթ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Ֆերդինանդ անունով Թռչող Վիշապը. Մայրենի. Ուրբաթյան ընթերցում

Կրկին մեզ մոտ ուրբաթյան ընթերցումներ էր: Այս ուրբաթ ես կարդացի Սամսոն Ստեփանյանի՝ «Ֆերդինանդ անունով Թռչող Վիշապը»: Ինձ շատ դուր եկավ այս ստեղծագործությունը: Այս ստեղծագոծությունը շատ ծիծաղելի և միևնույն ժամանակ շատ ուսուցողական ստեղծագործություն է, շատ հետաքրքիր, ուրախ… Անկեղծ ասած ես այս ստեղծագործությունը ևս մեկ անգամ կարդացել էի մի քանի տարի առաջ, բայց այդ ժամանակ այդքան էլ լավ չեի հասկանում, իսկ այս անգամ, որ կարդացի ես և ծիծաղեցի և հուզվեցի: Բայց շատ հավանեցի: Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ այս գիրքը!

Մայրենի, Ուրբաթյան ընթերցում, Տնային աշխատանք, Իմ գրադարան, Իմ գրադարանը, Uncategorized

Ուրբաթյան ընթերցում. մայրենի

Ուրբաթ օրը մեզ մոտ ուրբաթյան ընթերցում էր: Եվ մենք մայրենիի դասաժամին գրքեր ընթերցեցինք: Կային երեխաներ, որոնք գրադարանից  էին վերցրել, և կայն մարդիկ, որ իրենց հետ էին բերել, օրինակ՝ ես: Ես կարդացի «Աշխարհի իմԱտլասը» գիրքը: Դա մայրցամաքների մասին գիրք է, որտեղ կան աշխարհի վեց մայրցամաքները, որտեղ ամեն մայրցամաքում ցույց է տրված իր ամենահայտնի և գեղեցիկ տեղեը,  քանի պետություն և լեզու ունի… Ինձ շատ դուր եկավ այս գիրքը, իր տեսքով և իր փաստերով: Խորհուրդ եմ տալիս նաև ձեզ!