Posted in Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Uncategorized

Եսասիրություն թե՞ բամբասկոտություն

Մեր ժամանակներում շատերն ունեն բնավորության այս գծերը՝ եսասեր և բամբասկան, բայց ոչ բոլորն են հասկանում այդ բառերի բացատրությունը և իմաստը:
Եսասեր, բառը ինքն իրեն նշանակում է ես և սեր, սիրել ինքս ինձ: Գիտեք… եսասերը և եսասեր լինելը բավականին բարդ է…

Շատերը եսսասեր լինելով մտածում են, որ իրենք շատ լավն են և իրենց մասին բարձր կարծիք են կազմում, բայց չեն մտածում, որ եսսասիրության շնորհիվ զրկվում են շատուշատ բաներից՝ ընկերներից, հարզատներից և այլն…

Եսասիրություն ու բամբասկոտություն: Ամենատհաճ բաներն են երբևէ: Բոլորս էլ բամբասել ենք գոնե մեկ անգամ, սակայն մարդիկ կան, որ բամբասում են ամեն օր, ամեն ժամ ու ամեն րոպե, իսկ դա նախանձությունից է: Ոչ ոք անտեղի չի բամբասում: Բամբասելով մենք խոսում ենք մարդկանց թերություններից և իհարկե բոլորս էլ ունենք թերություններ: Եվ պատկերացրեք, ինչպիսին կլիներ աշխարհը, եթե մենք խոսենք ոչ թե միմյանց մասին, այլ միմյանց հետ…

Շատ մարդիկ եսսասիրությունը թաքցնելով ձեռք են բերում լիքը ընկերներ, սակայն մի-քանի ժամանակ անց ցույց են տալից իրենց իրական դեմքը: Եսասերները չեն սիրում հարգել ընկերներին, վիրավորում, իրենց համար դա կատակ է, սակայն մյուսների համար դա շատ մեծ վիրավորանք…

Եվ վերջում սկսում մտածել, որ ուղղակի կարելի էր չբամբասել, չլիներ եսասեր և լինել լավ շրջապատում…

Posted in English, Շարադրություն, Ամանոր, Ամանոր-New Year, Uncategorized

🎋🎁🎉🎄XMAS🎄🎉🎋🎁

Soon X-Mas is coming.  I think that is a very awesome and happy holiday. These holiday is celebrated with your family, friend and that is very good. I like Christmas very much. My family and me on the 31st of December go to Georgia to my grandmother and grandfather. We go and all my big family makes a table for Christmas. We make very tasty foods, salads, cakes, sweets… When it hits 12 we congratulate each other and give presents and celebrate the New Year. Next day we go to congratulate our friends and change with presents. We spend very good days and holidays. Happy New Year!

Posted in Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Աշուն, Uncategorized

ԵԹԵ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՍ, ՈՒՐԵՄՆ…

Ողջույն, եթե Սեբաստացի ես, ուրեմն շարունակիր կարդալ այս նյութը, եթե Սեբաստացի չես շարունակիր, զբաղվել նրանով, ինչով զբաղվում էիր մինչ հիմա: Եթե սեբաստացի ես, պետք է իմանաս և ենթարկվես հետևյալ կանոններին, որին ենթարկվում են  բոլոր Սեբաստացիները:

1. Հաճախել MSKH համապատասխան գործիքով՝ համակարգչով, պլանշետով:
2. Մասնակցել ֆլեշոբերի:
3. Մասնակից լինել առավոտյան ընդհանուր պարապունքների:
4. Մասնակցել նախագծերի և ինքներդ ստեղծել նախագծեր:
5. Հաճախել ինչքան հնարավոր է շատ ճամփորդությունների:

Այսքանը բոլոր  կարևոր կանոններն են, առանց այս կանոնների դու Սեբաստացի չես: Եղի՛ր Սեբատացի և եղի՛ր ամենախելացին, ամենաժամանակակիցը և ամենահետաքրքիրը:

Posted in Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Աշուն, Uncategorized

Գեղեցիկ բառը դա մի մեծ գաղտնիք է…

«Գեղեցիկ» բառը դա մի փոքրիկ բառ է, որը իր մեջ պարունակում է բազմազան իմաստներ: Երաժշտություն, մարդ, բնություն, առարկա, պար, բանաստեղծություն այդ բոլորը գեղեցիկ բառից են: Գեղեցիկ կարող է լինել հոգին, մարդու ներաշխարհը: Կան մարդիկ ովքեր լիարժեք գեղեցիկ են և հոգով և արտաքինով, նրանք ուղղակի հրաշք են: Իսկ կան մարդիկ, ովքեր հոգով արքայադուստր են իսկ արտաքինով մի փոքր տգեղ, բայց նրանք այնքան բարի են, որ նրանց արտաքինը չի նկատվում: Իսկ կան մարդիկ, ովքեր արտաքինով միսս են, իսկ ներքուստով ուղղակի պղտոր և անդուր անձնավորություններ: Չկա մի բան, որ գեղեցիկ չէ, ամեն մի տգեղ բանում կարելի է գտնել գեղեցիկ մի բան: Աշխարհում չկա տգեղ մարդ, ուղղակի աստված ոմանց շատ է գեղեցկություն տվել, ոմանց քիչ, ոմանք պահպանում և խնամում են իրենց գեղեցկությունը, ոմանք ոչ:
Մարդիկ հավասար են, միշտ հիշեք:

Posted in Մայրենի, Շարադրություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Ընկերներ

Աշխարհում կա մի բան, որ հավերժ է և ազնիվ՝ ընկերությունը: Ընկերությունը չես կարող գնել կամ վաճառել, ինչպես առողջւթյունը, երջանկությունը… Ընկերները առաջանում են անսպասելի, որ դու չես էլ զգում: Եվ մի օր հասկանում ես, որ դու ունես իսկական ընկերներ կամ ընկեր: Կան դպրոցական ընկերներ, կան կյանքի ընկերներ, կան ուղակի ընկերներ: Ես վստահեմ, որ ամեն մեկը ունի իր ամենամոտ ընկերներին, որ միշտ կողքիտ են եղել, միշտ աջակցել են քեզ և միշտ պաշտպանել: Ընկերները այն մարդկանցիծ մեկն են ում հետ կարելի է ամենաշատը զվարճանալ և ուրախանալ: Ընկերները կարող են լինել տարբեր մտածելակերպի, բայց երբ հարցը միմյանց է վերաբերվում միշտ կողքիտ են լինում անկախ ամեն ինչից: Ես ունեմ մոտիկ ընկերներ՝ Միլենան, Սվետլանան, Լալան և Մարիան: Միգուցե մի պահ կռվել ենք, կամ բաժանվել ինչ-որ անիմաստ բանին պատճառով: Բայց ես նրանց շատ եմ սիրում և վստահ եմ, որ մենք միշտ իրար հետ ենք լինելու…

Posted in Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Գրականություն, Uncategorized

Իմ սիրած կենդանին

Իմ սիրած կենդանին դա շունն է: Ես շատ եմ սիրում շներ: Ինձ համար շները աշխարհի միակ կենդանիներն են ում կարելի է ամենաշատը խղճալ: Շները լինում են տարբեր ցեղատեսակի: Շները ամենահավատարիմ և ընկերասեր կենդանիներն են: Շները ապրում են 15-20 տարի: Նրանք տեսնում են սպիտակ և սև գույները: Շները եղել են առաջին կենդանիները ովքեր թռչել են Տիեզերք՝ Բելկան և Ստրելկան: Շները զգում են իր տիրոջ դժբախտությունը և երջանկությունը: Նրանք կարող են փրկել տարբեր կյանքեր, իրականացնել տարբեր երազանքներ: Ես շատ-շատ եմ սիրում շներ: Իմ ամենասիրած կենդանին՝ Շունն է:

Posted in Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Աշուն, Uncategorized

Կարդալ բայը չի սիրում առհամարվել

Կարդալ բայը չի սիրում արհամարհել

Ես շատ եմ սիրում կարդալ: Ես չեմ հասկանում, երբ ասում են` ժամանակ չկա, կամ հետաքրքիր չէ: Դեռ մանկուց, վանկերով բառերը հավաքելով, փորձում էի մանկական գրքերի միջոցով ուսումնասիրել աշխարհը՝ բնությունը, ճանաչել կենդանիներին և մարդկային տեսակները, մեծ մասամբ, իհարկե, հեքիաթներից: Հեքիաթները կարդալով`  սովորում էի տարբերել բարին չարից, սխալը` ճշտից, լավը` վատից և այլն:

  Չի կարելի արհամարհել կարդալը: Կարդալով մարդը հարստացնում է իր հոգին, իր ներքին աշխարհը: Քեզ շատ հուզող հարցերի պատասխանները կարող ես գտնել գրքերի մեջ, իսկ նրանց հերոսները օրինակ թող ծառայեն քո կյանքում:

Posted in Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Uncategorized

Մայրենի. Տնային աշխատանք. Շարադրություն

***
Ահա, դարձա երկու օրով վարչապետ: Լսե՝ք, թե ինչ եմ փոխում քաղաքում: Այսուհետ ով քաղաքում գցի իր աղբը, բայցի աղբամաններից, նա կտուգանվի 560.000ՀՀԴ: Որպեսզի քաղաքը լինի լիարժեք մաքւուր, և հարևան երկրները մեզ ասեն մաքրության երկիր; Երկրորդը, ժամը 5-ից հետո կանջատվի էլեկտրիկան: Որպեսզի երեխաները զբաղվեն այլ բաներով, իջնեն բակ, գիրք ընթերցեն: Երորդը, ավտոբուսներում լինեն հարմար պայմաններ, ինչպես մետրոներում: Որպեսզի լինիհաճելի և հարմարավետ:

Posted in English, Շարադրություն, Տնային աշխատանք, Գարուն, Uncategorized

Seasons of the year

My favorite seasons are summer, autumn and winter. I like these seasons very much. I like winter because there is much snow at this time of the year and we all celebrate New Year. We play snowballs, make a snowman, we have very good days. I like autumn because in autumn  leaves fall down from the trees, it rains, and my  and my brother’s birthday is in autumn. And when I look around me I see yellow, red, green colors. I like autumn very much. Now about summer. I think that every child likes summer. Because in summer you can swim in the pool, go to the other countries and in summer we celebrate children’s day. But the best thing in summer are summer holidays. I like these seasons very much. 

Posted in Ղազարոս Աղանյան, Մայրենի, Շարադրություն, Գարուն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Բողոք՝ Բուդու ծառից

հապպյ.png
Բարև ձեզ, ես Բուդու ծառն եմ: Գրում եմ մի  մեծ հառաչով. այս տարի ես շատ ցավեր եմ ապրել: Սկսեմ ամենասկզբից: Մի օր ինձ համար Յայա ծառի հետ էի շփվում, մեկ էլ մի  ճստիկ-պստիկ եկավ ու կախվեց վրաս: Կախվեց, օրորվեց, կանգնեց վրաս, բարձրացավ: Խնդրում եմ ձեր երեխաներին հետևեք, որ ինձ վրա չբարձրանան: Չէ՞ որ ես ել եմ ցավ զգում, նույն ցավն ինչ դուք, պատկերացրեք ձեզ իմ տեղը, ինչպիսի զգացողություններ կունենաք: Հետո էլ եկան ու սկսեցին ճյուղերս պոկռտել, կտրել, հանել: Գիտեք ինչ ցավոտ էր, ես շատ մեծ ցավ էի զգում, և՝ ֆիզիկապես, և՝ հոգեպես: Պատկերացրեք ձեզ իմ տեղ, որ ձեզանից պոկում են և կտրում են ձեր մազերը, արդյո՞ք ձեզ դուր կգա: Իսկ հետո եկան ու արմատիցս պոկեցին, կտրեցին ու տարան, որպեսզի փայտ վառեն ու տաքանան, ես շատ մեծ ցավ զգացի: Եվ այսպես բոլոր ծառերիս հետ: Խնդրում եմ, միշտ ինչ-որ մեկին, ինչ-որ բանին, ինչ-որ բան ասելուց, պատկերացրեք ձեզ նրա փոխարեն: