English, Մեծ պահք, Նախագիծ, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Տնային աշխատանք, Գարուն, Զատիկ-Пасха-Easter, Uncategorized

Զատիկ-Easter

Ողջույն, սիրելիներս: Այսօր ես ձեզ կպատմեմ Զատկի մասին:

Դե գնացինք…
Քրիստոսի Հրաշափառ Հարությունը կամ Զատիկը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում, որը պտղաբեր կյանքի, փրկության և ուրախության խորհրդանիշ է: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու ձուն խորհրդանշում է աշխարհը, կճեպը խորհրդանշում է երկինքը, թաղանթը՝ օդը, սպիտակուցը՝ ջուրը, իսկ դեղնուցը՝ երկիրը: Ներկած ձվի կարմիր գույնը խորհրդանշում է աշխարհի փրկությունը Քրիստոսի արյամբ: Զատկի նախօրեին Հայ եկեղեցին ավանդաբար նշում է ճրագալույցի պատարագը: Պատարագի ավարտից հետո հավաքված հավատացյալները վառված մոմերը տուն են տանում՝ խորհրդանշելով այն Լույսը, որը Քրիտսոսը բերեց աշխարհ: Այդ օրը հավատացյալները ողջունում են միմյանց Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ ասելով. ՛՛Քրիստոս Հարյավ ի Մեռելոց՛՛, պատասխանելով. ՛՛Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի՛՛:

Hello, my dear friends! Today I am going to tell you about Easter.

Let’s start…

The Easter is one of the five major feasts of the Armenian Church. On the day of the Easter feast people dye eggs red as a symbol of fruitful life, salvation and joy. Saint Gregory of Datev considers the egg as the symbol of the world, the shell of which is the sky, the membrane is the air, the white is the water and the yolk is the earth. Dyeing eggs red symbolizes the salvation of the world by means of Blood of Christ. On the eve of Easter the Armenian Church traditionally celebrates evening Divine Liturgy. After the Liturgy the assembled faithful take lit candles home, symbolizing the Light that Christ brought into the world. That day the faithful welcome each other with the following words:  “Christ is Risen from the dead” and receive the answer: “Blessed is the Resurrection of Christ.”

♥♥♥Իսկ հիմա կպատմեմ, թե ինչպես ենք նշում Զատիկը մեր ընտանիքում:

Դե գնացինք…

Մեր ընտանիքում Զատիկը ամենասիրելի տոներից մեկն է: Ես և եղբայրս անհամբեր սպասում ենք Զատկի տոնին: Տոնի նախօրեին մայրիկս ձու է ներկում, զարդարում և համեղ ուտեստներ է պատրաստում: Զատկի սեղանին նաև դնում ենք իմ ձեռքով պատրաստած խաղալիք-զարդարանքները: Առավոտյան հրավիրում ենք տատիկիս և եղբայրներիս մեր տուն և միասին տոնական սեղան ենք գցում և տոնում Ս. Զատիկը: Ես և եղբայրս շատ ենք սիրում ձու կռվեցնել: Ահա, թե ինչպես ենք մենք նշում Զատիկը մեր ընտանիքում: Հուսով եմ ձեզ դուր եկավ:
Շարունակել կարդալ “Զատիկ-Easter”

Advertisements
Մայրենի, Մեծ պահք, Պատմվածք, Տնային աշխատանք, Զատիկ-Пасха-Easter, Ծեսեր, տեքստ

♥♥♥Ծիսական բլոգային անցուդարձ♥♥♥

♥♥♥Ողջույն, այսօր մենք կատարեցինք ծիսական բլոգային անցուդարձ։ Ես բացեցի Արևմտյան դպրոց և ասացի․
— Որ դասարանը առաջինը լինի, այդ դասարանն էլ կմտնեմ։
Եվ առաջինը 3-1 դասարանն էր։ Ես 3-1 դասարանից նայեցի  Խաչատրյան Նարեի և Ոսկանյան Մարիի բլոգները։ Նայեցի նրանց բլոգները, որովհետև մեր դասարանում նույնպես կա Նարե։ Իսկ Մարիինը նրա համար, որ մեր դասարանում Մարի կա և մեր երգի ուսուցչուհու ազգանունը Ոսկանյան է։ Նրանք Ծաղկազարդին վերաբերվող նյութեր չունեին, բայց փոխարենը ունեին Զատիկին վերաբերող պատմվածքներ։ Նրանց մոտ վատ չէր ստացվել։ Իրենց գրածը մի փոքր լեգենդի էր նման։ Հատկապես Խաչատրյան Նարեինը։ Ինձ ավելի շատ դուր եկավ Խաչատրյան Նարեինը։

Ահա և նրանց գրածները

Շարունակել կարդալ “♥♥♥Ծիսական բլոգային անցուդարձ♥♥♥”

Մայրենի, Մեծ պահք, Նախագիծ, Շարադրություն, Պատմվածք, Զատիկ-Пасха-Easter, Ծեսեր, տեքստ

Աղ ու Հաց

Աղն ու հացը՝ սրբություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանավոր պատմիր տեքստը:

2. Օգտվելով համացանցից և գրքերից կամ հարցազրույց վերցնելով մեծերից՝ գրի՛ր, թե ինչ ասացվածքներ, առածներ, զրույցներ, ավանդույթներ կան աղի ու հացի հետ կապված:
Շարունակել կարդալ “Աղ ու Հաց”

Հայրենագիտություն, Մեծ պահք

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները

Ավագ երկուշաբթի

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է։

Շարունակել կարդալ “Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները”