Մայրենի, Աշուն, Դասարանական աշխատանք

Հարցի լուծում ցանկապատերո՞վ

Ցանկապատեր ապահովության համար, տարածքը չաղտոտելու համար և այլ շատ ու շատ բաների համար: Ցանկապատեր, որոնք հարցի լուծում չեն, որոնցով ոչինչ չի փոխվի, որոնք ուղղակի «ապահովության» համար են: Տարածքը ցանցով պատելը բան չի փոխի:

Մայրենի, Աշուն, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Ազատություն և ցանկապատե՞ր…

Ազատություն և ցանկապատե՞ր…
 
Ազատություն և ցանկապատե՞ր…Դժվար է պատկերացնել այս երկուսը,  բայց հենց հիմա սեբաստացիները պայքարի մեջ են թիվ 93 մանկապարտեզի հետ: Թիվ 93 մանկապարտեզը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ ցանկապատը չի կարող նպաստել երեխայի ապահովությանն ու ազատությանը: Արդյո՞ք ճիշտ է երեխային պահել փակ տարածության մեջ ` իմանալով, որ նրան ազատություն է հարկավոր: Բոլոր մանկապարտեզներում կան դաստիարակներ, ովքեր հետևում են  երեխային, ապահովում  անվտագությունը, հսկում: Մանկապարտեզի շուրջը ցանկապատելն իմաստ չունի, եթե ամբողջ օրը երեխային պահում են մանկապարտեզի ներսում: Եթե նրանք մտածում են, որ, ցանկապատելով տարածքը, կարող են պաշտպանել երեխաներին շներից կամ այլ կենդանիներից, ապա թող լինի հսկող մարդ, ով կպաշտպանի տարածքը կենդանիներից`առանց նրանց վնասելու: Եթե ցանկանում են ցանկապատել տարածքը, թող ցանկապատեն, բայց այն չլինի պլաստմասից, երկաթից  կամ փայտերից, թող ծառեր լինեն, թփեր:
Տարածքը ցանկապատելով` նրանք զրկում են բոլորիս այդտեղով անվտանգ գնալ-գալու հնարավորությունից: Իսկ կրթահամալիրի բոլոր դպրոցները անընդհատ կապի մեջ են իրար հետ:

Օֆելյա Անդրեասյան,Միլենա Պողոսյան, Արփի Մկրտումյան, Լալա Հովհաննիսյան և Սվետլանա Համբարձումյան:

Մայրենի, Տնային աշխատանք, Աշուն, Գրականություն, Uncategorized

Մի դեպք իմ մանկությունից…

***
Մի օր, երբ ես 3-4 տարեկան էի, ես շատ խորամանկ և չարաճճի երեխա էի (բան չի փոխվել): Եվ առավոտ էր, մանի կաշա էի ուտում մեկել, որոշեցի որ չեմ ուզում ուտեմ ու ուզում եմ թափեմ, և ասացի մամային, որ չեմ ուզում ուտել: Մաման պատասասեց ինչպես բոլոր մամաները այդ դեպքում,-Կեր թե չէ գլխիտ կլցնեմ, ես չհավատացի, քանի որ ահավոր չար էի: Եվ հակարծ մաման վերցրեց ամանը և ամբողջ պարունակությունը հայտնվեց գլխիս վրա: Եվ այդ օրվանից ես հասկացա, որ ամանի մեջ ընդհանրապես ուտելք չպետք է թողնել:

Մայրենի, Տնային աշխատանք, Գրականություն, Uncategorized

Մայրենի. Տնային աշխատանք

Նոյեմբերի 14

Դասարանում

Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք

,,Անդաստան,,-անգիր

Շարունակել կարդալ “Մայրենի. Տնային աշխատանք”

Մայրենի, Աշուն, Uncategorized

Հարիսա. Հարիսայի տոն

Հարիսա, հայկական ազգային կերակուր։

Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։

Օգտվել եմ ՝ ru.wikipedia.org կայքից

Մայրենի, Տնային աշխատանք, Աշուն, Uncategorized

Մայրենի. Տնային աշխատանք. 12.10.2019թ

  1. Սպասում, քույր, շուն, գիշեր բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-Սպասում, քույր, շուն, գիշեր

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-Սպասում, քույր, շուն, գիշեր

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-սպասումին, քրոջը, շանը, գիշերին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-սպասումից, քրոջից, շնից, գիշերից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-սպասումով, քրոջով, շնով, գիշերով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-սպասման մեջ, քրոջ մեջ, շան մեջ, գիշերը

Շարունակել կարդալ “Մայրենի. Տնային աշխատանք. 12.10.2019թ”

Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Աշուն, Uncategorized

ԵԹԵ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՍ, ՈՒՐԵՄՆ…

Ողջույն, եթե Սեբաստացի ես, ուրեմն շարունակիր կարդալ այս նյութը, եթե Սեբաստացի չես շարունակիր, զբաղվել նրանով, ինչով զբաղվում էիր մինչ հիմա: Եթե սեբաստացի ես, պետք է իմանաս և ենթարկվես հետևյալ կանոններին, որին ենթարկվում են  բոլոր Սեբաստացիները:

1. Հաճախել MSKH համապատասխան գործիքով՝ համակարգչով, պլանշետով:
2. Մասնակցել ֆլեշոբերի:
3. Մասնակից լինել առավոտյան ընդհանուր պարապունքների:
4. Մասնակցել նախագծերի և ինքներդ ստեղծել նախագծեր:
5. Հաճախել ինչքան հնարավոր է շատ ճամփորդությունների:

Այսքանը բոլոր  կարևոր կանոններն են, առանց այս կանոնների դու Սեբաստացի չես: Եղի՛ր Սեբատացի և եղի՛ր ամենախելացին, ամենաժամանակակիցը և ամենահետաքրքիրը:

Մայրենի, Աշուն, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Պաշտպանված՝ Հայոց լեզու. Գրականություն. Գործնական քերականություն. Դասարանական աշխատանք. 04.11.2019թ

Այս բովանդակությունը պաշտպանված է գաղտնաբառով։ Այն դիտելու համար դուք պետք է տրամադրեք ձեր գաղտնաբառը՝

Մայրենի, Տնային աշխատանք, Գրականություն, Իմ գրադարանը 2019-2020, Uncategorized

Աշնանային ընթերցանություն

Ողջույն, հուսով եմ լավ ես անցկացնում քո արձակուրդները: Ես հիանալի, և այս արձակուրդների ընթացքում ես կարդում եմ «Հարրի Փոթերը»: Գիրքը շատ հետաքրքիր է և ահագին դետեկտիվային, որը ես շատ եմ սիրում: Ես գիրքը դեռ չեմ ավարտել, բայց հուսով եմ, որ շուտով կավարտեմ: Չեմ կարող ասել, որ ամեն օր կարդում եմ գիրքը, քանի որ իմ պարապունքները և տնային հանձնարարությունները իմ օրվա 60% են զբաղեցնում ես ամեն օր չեմ կարող կարդալ, բայց շաբաթը 2-3 անգամ ես կարդում եմ: Ինձ չի թվում, որ կարիք կա պատմելու գրքի մասին, քանի որ գիրքը բավականին հայտնի է և ես վստահ եմ, որ դուք կամ կարդացել եք կամ դիտել եք ֆիլմը կամ ել լսել եք ձեր ընկերներից պատմվածքի մասին: Այնտեղի գլխավոր հերոսը բոլորիս հայտնի՝ Հարրի Փոթերն է, ով անցնում է տարբեր փորձություններով և կախարդական թակարդներով, որպեսզի հախթի և վերականգնի արդարությունը իր երկրում: Մի փոքր Հարրիի մասին, Հարրին շատ երկյուղ չունեցող, խելացի և պայքարող երեխա էր: Նա մեկ-մեկ իմ մեղքը գալիս էր, որ նրան սկզբից ոչ ոք չէր սիրում և ուզւում էր նրանից հեռու մնալ: Ես դեռ ամբողջությամբ չեմ ավարտել գիրքը, բայց անպայման կավարտեմ և կհրապարակեմ բլոգում «Իմ գրադարանը 2019-2020» բաժնում գրքի ամբողջությամբ պատումը: Դե ինչ, հաճելի և ուրախ արձակուրդ: