Հայրենագիտություն, Նախագիծ, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Տնային աշխատանք, Օրվա ամփոփում, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Ճամբարում․․․

Ողջու՜յն, սեբաստացիներ, այսօր մեկնարկեց ճամբարի երեկրորդ շաբաթը։ Ուզում եմ տեղեկացնեմ, որ մայիսի 7-ին ըկեր Իվետայի ջոկատը այցելելու է մանկաան երկաթուղի։ Այդ իսկ պատճառով այսօր ընկեր Իվետայի հետ քարտեզագրեցինք կրթահամալիրից երկաթուղի տանող ճանապարհը։ Նաև այսօր ընկեր Սյուզիի հետ եղել է հեծանվաերթ։ Հեծանվաերթը եղել է դեպի Հյուսիսային և Արևմտյան դպրոց։ Նրանց է ուղեկցել մի ավտոբուս։ Մոռացա նշել, որ մենք այսօր լողացել ենք լողավազանում։ Իսկ լողավազանից անմիջապես հետո ընդունել ենք ուրախ և զվարճալի ցնցուղ։ Նաև խաղացել ենք բատմինտոն, թռչող ափսե, պարան և գնդակ։ Հետո գնացինք խաղահրապարակ և խաղացինք տարբեր խաղեր նաև ճոճորվեցինք։ Ահա և ճամբարի օրը!

Advertisements
Հայրենագիտություն, Ճամբար, Նախագիծ, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Տնային աշխատանք, Փոխադրություն, Օրվա ամփոփում, Ամառ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Երկրորդ օրը ճամբարում․․․

Ողջույն, այսօր ուսումնական ամառային ճամբարի երկրորդ օրն է։ Առավոտյան խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր։ Խաղացել ենք՝ աշխարհագրական քարտերով տարբեր խաղեր, կարդացել ենք հետաքրքիր, մաթեմատիկական, արկածային գրքեր և ռեզին խաղացել։ Քարտերից պատրաստել ենք հետաքրքիր և արկածային լաբիրինթոս։ Հետո մեր մատներով խաղացել և հաղթել։ Լուծել ենք մաթեմատիկական խնդիրներ և առաջադրանքներ։ Նաև կրել ու տարել ենք լողավազանի մոտի խիճերը և տեղադրել լողավազանը։ Գնացել ենք դաշտ և գնդակով խաղացել տարբեր խաղեր՝ հատկապես ֆուտբոլ։ Մեր երգի ուսուցչուհու՝ ընկեր Մարինեի հետ արել ենք փորձ «Անտիվիռուս Կոմիտաս» նախագծով։ Երգել ենք տարբեր երգեր, որոնց հեղինակը Կոմիտասն է։ Հետո նորից գնացինք դաշտ և շարունակեցինք ուրախանալ այնտեղ։ Մեզ շատ է դուր գալիս ճամբարը։ Ահա երկրորդ օրը ճամբարում!

Հայրենագիտություն, Ճամբար, Նախագիծ, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Տնային աշխատանք, Օրվա ամփոփում, Ամառ, տեքստ, Uncategorized

Մեկնարկեց ճամբարը

Ողջույն, մեզ մոտ մեկնարկել է ուումնական Ճամբարը։ Հուսով եմ գիտեք, որ ճամբարներին մենք բաժանվում ենք ջոկատների։ Կոնկրետ ես ընկեր Իվետայի՝ «Հայրենագիտական» ջոկատից եմ։ Իմ դասարանից մի քանի հոգի նույն ջոկատում են։ Այսօր ես բերելեի հետաքրքիր աշխարհագրականն քարտեր։ Քարտերի վրա գրված էին տարբեր երկրների անունները։ Իսկ տակը գրված էր՝ մայրաքաղաքը, տարածքը, պետական լեզուն և դրամը։ Նկարներով ցույց էր տրված՝ զինանշանը, դրոշը, աշխ․ դիրքը և իր հայտնի քանդակներից մեկը։ Մենք հերթով քաշում էինք, անգիր անում բոլոր գրվածները և հետո թմակիցները ստուգում դրանք։ Մենք այդ քարտերով պատրաստեցինք աշխարհագիտական լաբիրինթ։ Այդտեղ Ամերիկայից պետք էր հասնել Վրաստան։ Մենք բոլորս խաղացինք, ուրախացանք և հետո վերադարձանք տուն։

Հայրենագիտություն

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր

 

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրա­քաղաքներ է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան — Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը:

Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում՝  հզոր պարիսպ։

Վանի բերդը — Դրանից հետո էլ՝ Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր ապրում նաև 10-11-րդ դարերում Վասպուրականի Արծրունյաց թագավորության
օրոք։ 19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կեն­տրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։

Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Արմավիր — Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի՝ մեր օրերում կատարված պե­ղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։

Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կա Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Հայրենագիտություն

Ֆրանկոֆոնիա․ Առաջադրանքներ

 
Հայրենագիտություն, Մայրենի, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, տեքստ

♥♥♥Թումանյանի հետքերով♥♥♥

♥♥♥Ողջույն, սիրելիներս: Այսօր մենք կխոսենք մեր ճամփորդությունից։ Մեր դասարանը մարտի 22-ին գնաց Հովհաննես Թումանյանի թանգարան։ Մենք մեկ անգամ այնտեղ եղել ենք, բայց այս անգամ ավելի շատ բան տեսանք, քան անցած անգամ։ Այնտեղ մենք տեսանք ինտերակտիվ Հովհաննես Թումանյանին։ Այնքան իրական պահ էր, կարծես կենդանի լիներ մեր գրողը։ Տեսանք Թումանյանի ծննդավայրի մակետը։ Տեսանք նրա հայրական տունը այդ մակետում։ Նաև տեսանք նրա ձեռագիրը, վկայականը,  տոնական հագուստը, բախիլները, անձնական իրերը և այլն․․․ Մտանք նրա հյուրասենյակը, ճաշասենյակը և ննջասենյակը։ Շատ հետաքրքիր էր ամեն ինչ։ Նաև 3D դիտեցինք «Անբան Հուռի» մուլտֆիլմը։ Հույս ունեմ՝ ձեզ դուր եկավ♥♥♥

This slideshow requires JavaScript.

 

 

Հայրենագիտություն

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն,  ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն, հիմնադրվել է 1970 թվականին։

Կազմակերպությունում ընդգրկված են 57 լիիրավ, 3 ասոցիացված և 20 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն, որոնցից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 890 միլիոն, որից 220 միլիոնը ֆրանկոֆոններ են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։

Շարունակել կարդալ “Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն”

Հայրենագիտություն, Մեծ պահք

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները

Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները

Ավագ երկուշաբթի

Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և Երուսաղեմի տաճարը մաքրելու օրն է։

Շարունակել կարդալ “Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները”