Համո Սահյան, Սահյանական ընտրանի, Բանածտեղծություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Սահյանական ընտրանի

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Շարունակել կարդալ “Սահյանական ընտրանի”

Advertisements
Համո Սահյան, Մայրենի, Նախագիծ, Բանածտեղծություն, Uncategorized

Ամպրոպից հետո

Ապրիլի 20

Գեղեցիկ, հասկանալով կարդալ, կատարել առաջադրանքները:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:

Այս   բանաստեղծության  մեջ հեղինակը    ասում  է,   որ   միշտ  վատ   եղանակից  հետո   գալիս   է   արևոտ  եղանակ՝   դուրս   է   գալիս  պայծառ   արևը,     ժպտում   է   բնությունը,    մարդիկ    երջանիկ   են   լինում    ամպրոպից  հետո,    մենք  զգում   ենք     բնության   շունչը,   միմյանց   ավելի   հաճույքով   ենք   բարի  լույս   ասում,   մարդիկ   բարի  են  դառնում   ավելի,    աշխարհը   հանդարտվում  է,    ծառերը   կարծես   խոնարհվեն   մեզ,     սարերը   բարձր   են    երևում   և   ծաղիկները   ավելի   քնքշահոտ   և  նուրբ   են   լինում   ամպրոպից  հետո:

  1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Ճերմակ  շուշան,   կարմիր   կակաչ,   դեղին  մեղրածաղիկ,    բարձր  սարեր,  խոնարհ  ծառեր,   բարի   արև:

  1. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Ամպրոպից  հետո,   լինել,  ավելի:

  1. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

  1. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Այս   բանաստեղծության   փոխաբերական  իմաստն  այն  է,    որ   ամպրոպից   հետո   եղանակը  բացվում  է,   վերանում   են    սև  ամպերը,   դուրս   է   գալիս  պայծառ   արևը,     ինչպես   եղանակն   է   փոփողական՝   ամպրոպից   հետո  արև   է   դուրս   գալիս,   այդպես   նաև  մարդկանց  կյանքում   է   լինում ՝   դժվարությունից,   նեղությունից  հետո    գալիս   են   լավ  իրարադարձությունններ:

Նկարիր այս բանաստեղծությունը պատկերող նկարը:

 

Համո Սահյան, Մայրենի

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,

Խոտերն ավելի կանաչ են լինում

Ամպրոպից հետո։

Ամպրոպից հետո

Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,

Կակաչն ավելի կարմիր է լինում

Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։

Ամպրոպից հետո

Սարերն ավելի բարձր են երևում,

Խոր են երևում ձորերն ավելի,

Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։

Ծառերն ավելի խոնարհ են լինում

Ամպրոպից հետո,

Եվ հավքերը մեր գլխավերևում

Իրար կանչում են ավելի սրտով.

Ամպրոպից հետո

Բարի է լինում արևն ավելի,

Եվ մենք ավելի սիրով ենք իրար

Բարի լույս ասում։

Ամպրոպից հետո աշխարհը և դու

Հասկանալի եք լինում ավելի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
  6. Նկարիր այս բանաստեղծությունը պատկերող նկարը
Համո Սահյան, Մայրենի

Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու;

 

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Առանձնացրու /գույնով կամ շեղատառով/ բնության պատկերները:

Մշուշ,    խշխշալ,     քամի,   ամպ,  որոտալ,    ցուրտ,     ձյուն:

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերները՝

Մշուշների շղարշի տակ…

Մառախուղի  տակ…

Ամպը լեզուն կուլ է տվել…

Ամպը   չի  որոտում…

  1. Ի՞նչ գույներ կօգտագործես այս բանաստեղծությունը նկարազարդելիս:

Ես   նկարելիս  կօգտագործ   էի  մո

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված. հիմնավորիր պատասխանդ:

Աշուն. որովհետև միայն աշնանն է տերևների խշխշոց լսվում և մշուշ լինում:

  1. Առանձնացրու /գույնով կամ շեղատառով/ բնության պատկերները:

Մշուշ, խշխշոց, քամի, որոտալ, ցուրտ, ձյուն:

Մշուշ-մառախուղ-մեգ:

 

4. Ի՞նչ գույներ կօգտագործես այս բանաստեղծությունը նկարազարդելիս:

Մոխրագույն:

5. Նկարիր բանաստեղծության էջը:

Լրացուցիչ`

Ընտրել ևս 1-2 բանաստեղծություն, տեղադրել բլոգներում, կատարել առաջադրանքները:

Համո Սահյան, Մայրենի, Նախագիծ, Բանածտեղծություն

Համո Սահյան

Համո Սահյան

ՀամոՍահյան

Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ

Քրքջալով ուշաթափվեց

Ու ձորն ընկավ քարափից…

Զարկվեց քարին, ուշքի եկավ,

Շուրջը նայեց կասկածով

Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝

Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:

Այստեղ  ձկնիկը  ուզում  է   խաղալ  առվակի  հետ  և  խուտուտ   է   տալիս   նրան  իր   պոչով:   Եվ  առվակը    սկսում  է  խաղալ   ու  իր  ալիքները   այդ   պահին  այս   կողմ   այն   կողմ   են  գնում:   Եվ  Առուն   գնաց   դեպի  ծովը:

  1. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց:

Առուն ն  և   Ձկնիկը.  ձկնիկը   շատ   զվարճալի  էր,  քանի   որ  նա  խուտուտ  տվեց  առվակին,    իսկ   առվակը,   քանի  որ   հարգեց   ձկնիկին   ու  խաղաց   իր  հետ,    հետո   գնաց    Ծով,   կարելի   է   ասել,    որ  առուն   բարի  է   և   ընկերասեր:  

Հորինիր վերնագիր բանաստեղծության համար:

«   Ձկնիկն   ու  Առվակը  »

  1. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:

Ես   առաջինը   կնկար   եի  առվակին,   հետո   նրա  մեջ     ձկնիկին,   որը     խուտուտ   էր     տալիս   նրան:  Նաև   այսպես   կարող   էի   նկարել,   րեբ  առվակը   գնում  էր   կապույտ   ժպիտով  Ծովը:

  1. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

— Առվակ,   արիր  խաղանք,-ասաց  ձկնիրկը:

— Ներիր,  բայց  չեմ  կարող,   լիքը  գործ   ունեմ:

—  Իսկ   ում  հետ  կառաջարկ  էիր  խաղամ:

Ծովի,-ասաց  առվակը:

— Ինչ  Ծով,   բայց   ես   ինչպես   գնամ  նրա  մոտ:

— Արիր,    ես   քեզ  կոգնեմ,   ես   նույնպես   գնում  եմ   նրա  մոտ:

— Լավ,  —  ասաց  ձկնիկն   ու    միասին   գնացին  ծովը: