Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Փոխադրություն, Ամառ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, Խաղեր, Ծեսեր, տեքստ, Uncategorized

Համբարձման ծեսը Արևելյան դպրոցում

Ողջու՜յն, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորիս Համբարձման ծեսը։ Մաիսի 17-ին մենք դպրոցով նշեցինք Համբարձման ծեսը։ Առավոտյան սկսեցինք ընկեր Աստղիկի հետ գործել ծաղկեպսակներ։ Մեր դասարանի բոլոր աղջիկները գործեցին և հետո միասին լուսանկարվեցինք։ Ապա երգեցինք և պարեցինք Ջանգյուլումին նվիրված երգեր ու պարեր։ Մեր դասարանը գնաց դասարան և մենք խաղացինք Վիճակահանություն։ Ամեն մեկը գրեց երկուական մաղթանք և գցեց գլխարկի մեջ։ Ամեն մեկիս ընկավ ծիծաղելի, հետաքրքիր, արկածային և նույնիսկ վախենալու վիճակներ։ Օրինակ՝ ինձ ընկել էր, որ «դու կրկեսում առյուծ ես լինելու և, որ դու հարյուր տոկոսով խելացի ես, բայց էծ ես»։ Մենք չնեղացանք միմյանցից, ասեմ ավելին՝ նույնիս ծիծաղեցինք։ Այս ծեսը կատարեցինք մեր մի քանի ուսուցիչների հետ։ Հետո ուրախ-զվարթ վերադարձանք տուն։ Ահա, թե ինչպես անցավ Համբարձման ծեսն Արևելքում։

Ֆոտոպատումը՝ Օֆելյա Անդրեասյանից

 

This slideshow requires JavaScript.

Հավաքներ, Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Իմ գրադարան, Իմ գրադարանը, Խաղեր, Ծեսեր, տեքստ, Uncategorized

Դաս լանջերի վրա

Ողջույն, սեբաստացիներ, ինչպես գիտեք մեզ մոտ մեկնարկել է մայիսյան հավաքը։ Ես իմ անցած նյութում պատմել էի ձեզ դրա մասին։ Անցած անգամ մենք գնացել էինք ընկեր Անահիտի դասարան, իսկ այս անգամ մենք գնացինք ընկեր Արմինեի առաջին դասարանցիների մոտ։ Մեր թիմի կազմը մի փոքր փոփոխվել էր։ Իմ, Մարիի և Միլենի փոխարեն՝ ես, Մարին և Անին էինք։ Մենք փոքրիկներին տարանք լանջեր, ես նրանց հասցրեցի պատմել շատ թեմաններ, քանի որ
Շարունակել կարդալ “Դաս լանջերի վրա”

Ճամփհորդություն, Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Տնային աշխատանք, Փոխադրություն, Գարուն, Խաղեր, տեքստ

Հանդիպում Բուրջու Դիրիի հետ

Ողջույն, սեբաստացիներ, այսօր ես ձեզ կպատմեմ մի հանդիպման մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Հանդիպումը մնջախաղին լավ տիրապետող և լավ լուսանկարիչ Բուրջու Դիրիի հետ էր։ Նա եկել էր Թուրքիայից և մեզ ներկայացավ մնջախաղով։ Ներկայացրեց 4 մնջախաղ։ 1-ին տարբերակում նա ինչ- որ բան էր աճեցնում և հույս չուներ, որ կաճի և, որոշեց իրեն կախել և հենց այդ պահին այդ բույսը բերք տվեց։ 2-րդ տարբերակում նա վիրահատութոյւն էր կատարում և ամեն ինչ հանում մարդուց։ 3-րդում ճամփորդ էր, իսկ 4-րդում փուչիկ էր փչում։ Այդ 4 տարբերակներն էլ նա շատ լավ էր ցույց տալիս։ Ինձ ամենաշատը դուր եկան փուչիկն ու ճամփորդը։ Մի խոսքով՝ շատ հետաքրքիր հանդիպում էր։

Ֆոտոպատում՝

 

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները՝ Մարինե Ամիրջանյանի և Անի Սարգսյանից

Մայրենի, Խաղեր

Լեզվական խաղեր

Գրել տասական բառ.

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են
    Տառ, մարդ, ծաղիկ, ուսուցիչ, պայուսակ, քարտեզ, գիրք, սեղան, աթոռ, բազկաթոռ։
  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
    Արև, բարև, գրատախտակ, գրապահարան, գրաենյակ, որմզդեղ, անձրևանոց, երկինք, որդ, որջ։
  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
     Աղջիկ, որջ, արջաորս, արջ, որդ, աղբ, մարդ, վերադարձ, ձագ, ավտոմեքենա։
  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
    Աղտ — ախտ, որդ-որթ,  բրդել-բրթել, լուռ-լուր, կապիչ-կապիճ, գինարբուք-գինարբուկ, առատ-արատ, ալոճ-ալոջ, թագ-թաք, դուր-դուռ։

Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը:

Բառքամոցի

գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը: