Մայրենի, Ամանոր, Ամանոր-New Year, Իմ հեքիաթները, Uncategorized

🎉🎄🎊Ամանորը իմ ընտանիքում🎊🎄🎉

Շուտով Ամանոր է: Բոլորը պատրաստվում են Ամանորին: Ամեն ընտանիք ունի իր ավանդույթները, սովուրությունները, նշելու ձևը… Մենք Ամանորը մեր ընտանիքում նշում ենք ոչ սովորական ձևով: Հիմա կպատմեմ: Ամեն տարի դեկտեմբերի 31-ին մենք գնում ենք Վրաստան իմ տատիկ-պապիկի տուն: Ես Հայաստանում ընդամենը երկու անգամ եմ նշել Ամանորը: Մի անգամ, երբ ես ծնվեցի, մսյուսն էլ՝ երբ եղբայրս ծնվեց: Անկեղծ ասած՝ ինձ շատ է դուր գալիս նշել Ամանորը Վրաստանում: Այնտեղ ժամը 12-ին ամբողջ ընտանիքով հավաքվում ենք և նշում: Այնուհետև մենք գնում ենք իմ հորաքրոջ տուն և այնտեղ նույնպես նշում են Ամանորը: Հետո մենք միմյանց նվերներ ենք տալիս: Լավ զվարճանում ենք, խաղում ենք… Իսկ հետո, երբ դասերը սկսվում են, մենք ետ ենք վերադառնում և գնում դասի: Այդպես մենք նշում ենք Ամանորը:

Մայրենի, Ստեղծագործում ենք (Grup), Տնային աշխատանք, հեքիաթ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, Իմ հեքիաթները, Uncategorized

Ամնորի իմ հեքիաթը

Շուտով գալիս է Նոր տարին: Չգիտեմ ինչու, բայց այս տոնը համարվում է ամենասիրելին թե՛ մեծերի, թե՛ երեխաների համար: Մեր կյանքում, ապա նաև ամբողջ տարվա ընթացքում, գոյություն ունեն բազմաթիվ և բազմազան տոներ: Բայց դրանցից ոչ մեկը չունի այսպիսի կախարդական մթնոլորտ, ինչպիսին է Նոր տարին: Այս տոնի սպասելն ու պատրաստվելը կարծես թե կախարդակն է, իսկ տոնական գիշերը՝ հեքիաթային: Երբ ղողանջում են ժամացույցի զանգերը, կարծես թե բոլորը՝ և՛ երեխաները, և՛ մեծերը մի գիշերով ընկնում են հեքիաթի մեջ՝ սպասելով հրաշքների և իրենց ցանկությունների կատարմանը: 
Շարունակել կարդալ “Ամնորի իմ հեքիաթը”