Մայրենի, Տնային աշխատանք, Գրականություն, Իմ գրադարանը 2019-2020, Uncategorized

Աշնանային ընթերցանություն

Ողջույն, հուսով եմ լավ ես անցկացնում քո արձակուրդները: Ես հիանալի, և այս արձակուրդների ընթացքում ես կարդում եմ «Հարրի Փոթերը»: Գիրքը շատ հետաքրքիր է և ահագին դետեկտիվային, որը ես շատ եմ սիրում: Ես գիրքը դեռ չեմ ավարտել, բայց հուսով եմ, որ շուտով կավարտեմ: Չեմ կարող ասել, որ ամեն օր կարդում եմ գիրքը, քանի որ իմ պարապունքները և տնային հանձնարարությունները իմ օրվա 60% են զբաղեցնում ես ամեն օր չեմ կարող կարդալ, բայց շաբաթը 2-3 անգամ ես կարդում եմ: Ինձ չի թվում, որ կարիք կա պատմելու գրքի մասին, քանի որ գիրքը բավականին հայտնի է և ես վստահ եմ, որ դուք կամ կարդացել եք կամ դիտել եք ֆիլմը կամ ել լսել եք ձեր ընկերներից պատմվածքի մասին: Այնտեղի գլխավոր հերոսը բոլորիս հայտնի՝ Հարրի Փոթերն է, ով անցնում է տարբեր փորձություններով և կախարդական թակարդներով, որպեսզի հախթի և վերականգնի արդարությունը իր երկրում: Մի փոքր Հարրիի մասին, Հարրին շատ երկյուղ չունեցող, խելացի և պայքարող երեխա էր: Նա մեկ-մեկ իմ մեղքը գալիս էր, որ նրան սկզբից ոչ ոք չէր սիրում և ուզւում էր նրանից հեռու մնալ: Ես դեռ ամբողջությամբ չեմ ավարտել գիրքը, բայց անպայման կավարտեմ և կհրապարակեմ բլոգում «Իմ գրադարանը 2019-2020» բաժնում գրքի ամբողջությամբ պատումը: Դե ինչ, հաճելի և ուրախ արձակուրդ: