Posted in Մայրենի, Տնային աշխատանք, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Կորոնավիրուս

Կորոնավիրուսը մահացու վիրուս է, որը տարածված է Չինաստանում դեկտեմբերի 26-ից: Իրականում կորոնավիրուսը բազմաթիվ անգամ եղել է Չինաստանում, բայց այսպիսի մեծ և հսկա տարածում դեռ չէր եղել: Կորոնավիրուսն ունի 14 օր գաղտնի շրջան, որի ժամանակ մարդ իրեն շատ լավ է զգում և ոչ մի ախտանիշ ի ունենում, որ նա վարակված է կորոնավիրուսով: 14-րդ օրը նրա մոտ սկսվում է գլխապտույտ, սրտխառնոց, ջերմություն և ուշագնացություն: Մարդկան, որոշակի մասը բուժվում է իսկ մի մասին չի հաջողվում բուժվել: Վիրուսից պաշտպանվելու համար հարկավոր է ոչ թե նստել տանը տաք-տաք և ոչ մի օդափողություն չանել այլ դուրս գալ, շնչել մաքուր օդ, խաղալ ձյան հետ, անընդհատ օդափոխել սենյակը և զբաղվել սպորտով իմունիտետ ունենալու համար և լվանալ ձեռքերը: Տարբեր կասկածներ կան, թե ինչից է առաջացել վիրուսը: Ռուս մեծ գիտնկանները և պրոֆֆեսորները ասում են, որ վիրուսը առաջացել է չղջիկի արյունից և տարածվել է գնացքի վրա քսված այդ արյունից: 

Posted in Մայրենի, Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Հայերեն լեզու. Հայերեն լեզվի ճյուղերը

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը արագորեն էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։
Շարունակել կարդալ “Հայերեն լեզու. Հայերեն լեզվի ճյուղերը”

Posted in Ձմեռ, Մայրենի, Տնային աշխատանք, Օրվա աշխատանք, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Մայրենի. Գրականություն. Օրվա աշխատանք. 11.02.2020թ

Փետրվարի 11

Դասարանում

Թարգմանում ենք.

Շարունակել կարդալ “Մայրենի. Գրականություն. Օրվա աշխատանք. 11.02.2020թ”

Posted in Ձմեռ, Մայրենի, Տնային աշխատանք, Օրվա աշխատանք, Գրականություն, Դասարանական աշխատանք, Թարգմանություն, Uncategorized

Թարգմանություններ. 11.02.2020թ

Ничто не вечно: Ոչինչ հավերժ չէ

Знаменитый актёр Арнольд Шварценеггер разместил фотографию, где он спит на улице, под своей бронзовой статуей и с грустью написал: «Как изменились времена».
Когда Арнольд был губернатором Калифорнии, то лично участвовал в открытии одного отеля. Администрация отеля сказала Арнольду:
— В любой момент вы можете прийти и взять номер, зарезервированный для вас. Когда Арнольд покинул пост губернатора и пришёл в гостиницу, администрация отказалась предоставить ему комнату, требуя оплату, поскольку их отель пользуется большим спросом.
Он принёс спальный мешок и спал под статуей, объяснив, что хочет донести людям следующее:
— Когда я был на важной должности, он-и всегда хвалили меня, когда я потерял эту должность, они забыли обо мне и не выполнили своих обещаний. Не верьте вашим должностям, или суммам денег, ни вашей силе, ни вашей интеллигентности. Ничто не вечно.
Շարունակել կարդալ “Թարգմանություններ. 11.02.2020թ”

Posted in Ձմեռ, Մայրենի, Տնային աշխատանք, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Մայրենի. Գրականություն. Օրվա աշխատանք. 10.02.2020թ

Փետրվարի 10 

Դասարանում

Գործնական քերականություն

Թվական անուն. թվականի տեսակները
Աշխատանք

Լրացուցիչ աշխատանք

Վահան Տերյան
Շարունակել կարդալ “Մայրենի. Գրականություն. Օրվա աշխատանք. 10.02.2020թ”

Posted in Մայրենի, Տնային աշխատանք, Օրվա աշխատանք, Գործնական քերականություն, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Մայրենի. Գրականություն. Օրվա աշխատանք. Գործնական քերականություն 10.02.2020թ

Թվական կամ թվական անուն, առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ, խոսքի մաս։ Թվականները ոչ թե քանակի անվանումներ են ընդհանրապես, այլ քանակի այնպիսի անվանումները, որոնք ցույց են տալիս կոնկրետ թիվ և կարող են թվանշանով արտահայտվել։

Թվականներն ածականների նման իրենց հիմնական գործածության ժամանակ չեն հոլովվում, դրվում են գոյականի վրա ուղիղ, անթեք ձևով: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գործածվել գոյականաբար և հոլովվել։

Թվականներն ըստ իմաստի լինում են՝
Շարունակել կարդալ “Մայրենի. Գրականություն. Օրվա աշխատանք. Գործնական քերականություն 10.02.2020թ”

Posted in Ձմեռ, Մայրենի, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Վահան Տերյան. Սեբաստացու օր. Մայրենի. 02.07.2020

Դարձ

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս —
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ…տտ


Առհավետ-ընդմիշտ
Տարտամ-դանդաղ
Բանալ-բացել
Գթություն-կարեկցություն
Քրոջական-քույրական
հեկեկալ-վշտանալ, տառապել


 

Մի օր ընդմիշտ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով դանդաղ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կբացես
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
Եվ կկարեկցաս քո քույրական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ վշտանամ, և վշտանամ…տտ


Սիրահարվածը

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման…
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ… փախչում… և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ…


Մենություն – մենակություն
ցոլք –   պայծառ լույս, շող
գեթ –  զիջում՝  գոնե, թեկուզ նշանակությամբ
խոցել – զենքով կամ ծակող գործիքով խոց՝ վերք հասցնել, ծակել, վիրավորել
հուզում – հուզվել, հուզել
փառաբանել – գովաբանել, գովք ասել մեկի՝ մի բանի մասին:


Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենակության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու գոնե պայծառ լույսը հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման…
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը ընդմիշտ վիրավորող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ… փախչում… և հեռանալիս
Գովաբանում եմ, օրհներգում եմ քեզ…

Օգտվել ենք՝ www.bararanonline.com

Posted in Մայրենի, Գործնական քերականություն, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Մայրենի. Ինքնուրույն աշխատանք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս …………… հասկացողություն։ Գոյական եզրույթը …………………..արմատից է, որը նշանակում է …………………………………….։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝  բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում ………………………………………………………………………։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը …………………………………………………….. է։
Շարունակել կարդալ “Մայրենի. Ինքնուրույն աշխատանք”

Posted in Ձմեռ, Մայրենի, Տնային աշխատանք, Գրականություն, Uncategorized

Մայրենի. Գրականություն. Տնային աշխատանք. 09.12.2019թ

III

Ցուցանակը, որի մոտ կանգնեց, ավետում էր.»Մադամ Սոֆրոնի, մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք՚: Դելան վազելով բարձրացավ երկրորդ հարկ և, դժվարությամբ շունչ առնելով, կանգնեց:

— Մազերս չե՞ք գնի,- հարցրեց մադամին:

— Մազեր գնում եմ,- պատասխանեց մադամը:- Հանեք ձեր գլխարկը, ապրանքը պետք է տեսնեմ:

Կրկին կոհակեց շագանակագույն ջրվեժը:

— Քսան դոլար,- ասաց մադամը` հմտորեն ձեռքում ծանր ու թեթև անելով թանձր մասսան:

— Շտապ տվեք,- ասաց Դելան:
Շարունակել կարդալ “Մայրենի. Գրականություն. Տնային աշխատանք. 09.12.2019թ”