Posted in Հեռավար Ուսուցում, Մայրենի, Գարուն, Գործնական քերականություն, Uncategorized

Մայրենի. Գործնական քերականություն. Հեռավար ուսուցում. 28.04.2020թ

Եկե՛ք վերհիշենք.

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Շարունակել կարդալ “Մայրենի. Գործնական քերականություն. Հեռավար ուսուցում. 28.04.2020թ”

Posted in Հեռավար Ուսուցում, Մայրենի, Գարուն, Գործնական քերականություն, Uncategorized

Հայոց լեզու. Գործնական քերականություն. 15.04.2020թ

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
-Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում: Շարունակել կարդալ “Հայոց լեզու. Գործնական քերականություն. 15.04.2020թ”

Posted in Հեռավար Ուսուցում, Մայրենի, Գարուն, Գործնական քերականություն, Uncategorized

«Իմ պատուհանից այն կողմ»

Կարանտինի ընթացքում հաճախ ենք նայում մեր պատուհանից այն կողմ: Այսօր ես կցանկանայ խոսել հենց այս թեմայի շուրջ՝ «Իմ պատուհանից այն կողմ»:
Ես նստեցի պատուհանագոգին ու նայում եմ, նայում ու հիշում: Նայում եմ պատուհանից, տեսնում եմ իմ դպրոցի ճանապարհը: Որ ես ամեն առավոտ ուշացած վազում էի, զանգելով ընկերուհուս հարցնելով՝ հասել է նա թե ոչ (և նա միշտ վերելակի մեջ էր): Այնուհետև դասերից հետո գնում էինք տուն, բայց մենք հոգնած ու տխուր չէինք գալիս այս ճանապարհով, մենք գալիս էինք խնդալով, ուրախ, օրը քննարկելով, զվարճալի դեպքերը հիշելով, որոշելով թե վաղը ի՞նչ ենք հագնելու, ի՞նչ դաս ունենք: Եվ այդպես ամեն օր: Հիմա եմ հականում թե ինչ լավ էր, ինչ լավ օրեր էին: Պատուհանը առաջ ինձ համար հանգստության, բոլորից առանձնանալու, ուրախության պատ էր, իսկ հիմա կարծես ճաղեր լինեն, որից այն կողմ իմ ուրախ կյանքն էր: Շատ եմ կարոտել ընկերուհիներիս, ուսուցիչներին, դպրոցը դասարանցներիս: Այն ժամանակ բ«»ոլորս ասում էինք՝ «երբա շաբաթ կիրակի լինելու հանգիստ քնենք», իսկ հիմա ասում ենք, երբա առաջվա նման երկուշաբթի լինելու, որ հանգիստ ուրախանանք: Բայց նաև պատուհանից այն կողմ նայելիս տեսնում եմ կանաչ ծառերը, ոչ այդքան աղտոտված բակը, ու հասկանում եմ, որ բնության համար սա մի մեծ ազատություն է: Բայց ես կսպասեմ, կսպասեմ այն օրվան, որ արդեն պատուհանից այն կողմ ոչ թե տեսնեմ ուրախ իմ հիշողությունները, այլ պայուսակս վերցնեմ ու վազեմ իմ ուրախ, զվարճալի հավվվվեսս կյանքին:

Posted in Մայրենի, Գարուն, Գործնական քերականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Պաշտպանված՝ Մայրենի. Գործնական աշխատանք. 09.03.2020թ

Այս բովանդակությունը պաշտպանված է գաղտնաբառով։ Այն դիտելու համար դուք պետք է տրամադրեք ձեր գաղտնաբառը՝

Posted in Մայրենի, Տնային աշխատանք, Օրվա աշխատանք, Գործնական քերականություն, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Մայրենի. Գրականություն. Օրվա աշխատանք. Գործնական քերականություն 10.02.2020թ

Թվական կամ թվական անուն, առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառ, խոսքի մաս։ Թվականները ոչ թե քանակի անվանումներ են ընդհանրապես, այլ քանակի այնպիսի անվանումները, որոնք ցույց են տալիս կոնկրետ թիվ և կարող են թվանշանով արտահայտվել։

Թվականներն ածականների նման իրենց հիմնական գործածության ժամանակ չեն հոլովվում, դրվում են գոյականի վրա ուղիղ, անթեք ձևով: Սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գործածվել գոյականաբար և հոլովվել։

Թվականներն ըստ իմաստի լինում են՝
Շարունակել կարդալ “Մայրենի. Գրականություն. Օրվա աշխատանք. Գործնական քերականություն 10.02.2020թ”

Posted in Մայրենի, Գործնական քերականություն, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Մայրենի. Ինքնուրույն աշխատանք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս …………… հասկացողություն։ Գոյական եզրույթը …………………..արմատից է, որը նշանակում է …………………………………….։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝  բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում ………………………………………………………………………։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը …………………………………………………….. է։
Շարունակել կարդալ “Մայրենի. Ինքնուրույն աշխատանք”

Posted in Տնային աշխատանք, Օրվա աշխատանք, Գործնական քերականություն, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Գործնական քերականություն. Գրականություն. Օրվա աշխատանք

 

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա-անորոշ, Բ-որոշյալ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:
Ա-անորոշ, Բ-որոշյալ

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր: Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա-անորոշ, Բ-որոշյալ
Շարունակել կարդալ “Գործնական քերականություն. Գրականություն. Օրվա աշխատանք”

Posted in Տնային աշխատանք, Աշուն, Գործնական քերականություն, Գրականություն, Uncategorized

Գրականություն. Տնային աշխատանք. գործնական քերականություն. 07.10.2019թ

  1. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:
Շարունակել կարդալ “Գրականություն. Տնային աշխատանք. գործնական քերականություն. 07.10.2019թ”