Հայրենագիտություն, Նախագիծ, Բնագիտություն, Բույսեր, Ես և շրջագա, Ինքնաստուգում

Առաջադրանք

Advertisements
Բույսեր

Հայաստանի դեղաբույսեր

682412

Երիցուկի օգտագործման շրջանակը բավականին լայն է, քանի որ այն ունի ախտահանիչ, հակաբորբոքային, արյունը կանգնեցնող, կապող, ցավազրկող, լեղամուղ և քրտնաբեր հատկություններ, այն արագացնում է հյուսվածքների վերականգնումն ու առողջացումը, թեթևացնում է մկանային կծկումները, լայնացնում է սրտի և ուղեղի անոթները, հանգստացնում և նորմալացնում է քունը։ Հաճախ երիցուկն օգտագործում են ալերգիայի, նեյրոդերմիտի, էկզեմայի, խոցի, նևրոզների բուժման, ինչպես նաև ուղեղի, սրտի կաթվածի, միգրենի և կծկումների ժամանակ։

Երիցուկը նաև լայն կիրառում ունի կոսմետոլոգիայում։ Երիցուկի պարունակությամբ քսուքներն օգտագործում են չոր, զգայուն մաշկի դեպքում և մազաբուժության ոլորտում։

 

682428

Քչերը գիտեն, որ երեքնուկը, որը գրեթե մոլախոտ է, վարդագույն ծաղիկներ ունեցող աննկատ բույս է, այն աճում է անտառեզրին, մարգագետիններում, սարերի լանջերին և ճանապարհի երկայնքին։ Երեքնուկն ունի մի շարք օգտակար հատկություններ։

Ժողովուրդը երեքնուկի ծաղիկներն օգտագործում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։ Այն ունի նաև միզամուղ և քրտնաբեր հատկություն։ Բացի այդ, երեքնուկն անոթները մաքրում է խոլեստերինից։ Երեքնուկի ծաղիկների և տերևների եփուկներն օգտագործվում են նաև գլխապտույտի, գլխացավի ժամանակ, որպես հակակարծրախտային, կապող, հակասեպտիկ, հակաքաղցկեղային միջոց, բրոնխիալ ասթմայի, ռախիտի, առատ արյունահոսության, լեղապարկի հիվանդությունների ժամանակ։

682517

 

Վաղենակը հետաքրքիր է նրանով, որ այն վայրի տեսքով չի հանդիպում` այն մշակվում և աճեցվում է որպես դեկորատիվ բույս։ Այն շատ գեղեցիկ վառ դեղին կամ նարնջագույն ծաղիկներ ունի։ Ժողովրդական բուսաբուժության մեջ վաղենակի բուժիչ հատկությունները հայտնի են դեռևս հույն բժիշկ Դիոսկորիդի (մ.թ. I դար) ժամանակներից։ Վաղենակի թուրմն օգտագործում են լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ, դեղնախտի, փայծաղի հիվանդությունների, ստամոքսի ցավերի, միզապարկի քարերի դեպքում, հազի, հիպերտոնիկ հիվանդությունների, սրտային նևրոզների, գեղձախտի, ռախիտի ժամանակ։ Հիմնականում օգտագործվում է վնասվածքների, կտրվածքների, խոցերի, բերանի և կոկորդի խոռոչի, էրոզիաների և կանացի օրգանների հիվանդությունների և արտադրությունների, պրակտոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ։

Read more: http://armeniasputnik.am/armenia/20150919/685167.html