Русский, Տնային աշխատանք, Աշուն, Բանածտեղծություն, Uncategorized

Պաշտպանված՝ Дорогие учителя

Այս բովանդակությունը պաշտպանված է գաղտնաբառով։ Այն դիտելու համար դուք պետք է տրամադրեք ձեր գաղտնաբառը՝

Advertisements
Համո Սահյան, Սահյանական ընտրանի, Բանածտեղծություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Սահյանական ընտրանի

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Շարունակել կարդալ “Սահյանական ընտրանի”

Մայրենի, Տնային աշխատանք, Բանածտեղծություն, Գարուն, Uncategorized

Ազատություն. Մայրենի

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

Մայրենի, Ստեղծագործում ենք (Grup), Բանածտեղծություն, Գարուն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Ցանկանում եմ…

Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց ինչ-որ բան պահանջելու:
Ցանկանում եմ, որ հետս խոսես՝ առանց ստիպված լինելու:
Ցանկանում եմ խաղաղություն՝ առանց կորուստ ստանալու:
Ցանկանում եմ, որ ժպտաս՝ առանց վատ մտքերի:
Ցանկանում եմ, որ օգնես՝ բայց լուծումը ես գտնեմ:
Ցանկանում եմ, որ լինես առողջ՝ առանց մեկին սպանելու:
Ցանկանում եմ, հետս լինես՝ առանց մեկին ցավեցնելու:
Ցանկանում եմ սիրես բոլորին՝ բայց առաջին հերթին սիրես քեզ:
Ցանկանում եմ մեկին արժևորես՝ առանց կորցնելու արժեքդ նրա կյանքում:
Ցանկանում եմ, որ մնաս այնպիսին, ինչպիսին հիմա կաս՝ բայց առանց նեղացնելու մեկին:
Ցանկանում եմ, որ վստահես ամեն ինչում, ամեն տեղ…

 

Մայրենի, Տնային աշխատանք, Բանածտեղծություն, Uncategorized

Մայրենի. Տնային աշխատանք. Հ. Թումանյան՝ Իմ երգը, Տերն ու Ծառան. 13.02.2019թ

. Վեևհիշիր Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Շարունակել կարդալ “Մայրենի. Տնային աշխատանք. Հ. Թումանյան՝ Իմ երգը, Տերն ու Ծառան. 13.02.2019թ”

Մայրենի, Տնային աշխատանք, Բանածտեղծություն, Uncategorized

Հովհաննես Թումանյան. Մայրենի. Երկու սև ամպ. Անգիր. 05.02.2019թ

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…