Պատմություն, Տնային աշխատանք, Ամանոր, Ամանոր-New Year, Uncategorized

Ամանո՞ր… Հետքաքրքիր փաստեր ամանորի մասին-կարդա անպայման 🎄🎊🎁

Նոր տարին գեղեցիկ ու երկար սպասած տոն է՝ հատկապես մանուկների համար։ Հիմա ես ձեզ կպատմեմ Ամանորի մասին մի քանի փաստ, որոնց մասին դուք չգիտեք: 🎄🎉🎊🎁
Առաջին վկայությունները տոնածառ զարդարելու ավանդույթի մասին եղել են XVII դարի սկզբին Էլզասում։ Զարդարման համար օգտագործել են գունավոր թղթերից պատրաստված վարդեր, խնձորներ, թխվածքաբլիթներ, շաքարի հատիկներ եւ փայլեր։ Առաջին անգամ էլեկտրական ծաղկաշղթաներ եւ դրասանգներ օգտագործվել են ԱՄՆ-ի Սպիտակ Տանը1895թ-ին։🎄❤
115128
Հին Հռոմում Ամանորը սկսվել է մարտ ամսին։ Մ.թ.ա. 46թ-ին Հուլիոս Կեսարը տարվա սկիզբը փոխել եւ դարձրել է հունվարի 1-ը։ Կուբայում Ամանորը կոչվում է Թագավորների օր։✨✨ Հունաստանում Ամանորի գիշերն ընտանիքի գլխավորը նուռ է ջարդում տան պատերից մեկի վրա։ Իսկ Իտալիայում Ամանորի գիշերը տանից դուրս են հանում հին իրերը. սա կարող է լինել եւ հագուստ, եւ սպասք, եւ կահույք։ Իտալացիները հավատում են, որ որքան շատ հին իրեր նետեն, այնքան էլ ավելի մեծ հարստություն եւ հաջողություն է սպասվում գալիք տարվա ընթացքում։ Շարունակել կարդալ “Ամանո՞ր… Հետքաքրքիր փաստեր ամանորի մասին-կարդա անպայման 🎄🎊🎁”

Advertisements
Նախագիծ, Ստեղծագործում ենք (Grup), Տնային աշխատանք, Տրամաբանություն, Ամանոր, Ամանոր-New Year, Uncategorized

Տրամաբանություն. Ագարակն ու Մաթեմատիկան

Կենանիների մասին մաթեմատիկական խնդիրներ!
Ագարակն ու մաթեմատիկական խնդիրները

Ագարակն ու Մաթեմատիկական հանելուկները!
Կենդանիների մասին հանելուկներ. Տրամաբանություն

Ստեղծագործում ենք (Grup), Տնային աշխատանք, Տրամաբանություն, Ամանոր, Ամանոր-New Year, Uncategorized

Կենդանիների մասին հանելուկներ. Տրամաբանություն

Հանելուկ #1
Այն որ կենդանին է՝
Որ ապրում է 30 տարի,
Որ լինում է տարբեր ձևի,
Ով խելացի, և արագ
Ու անունն է՝ Գեներալ:
Շարունակել կարդալ “Կենդանիների մասին հանելուկներ. Տրամաբանություն”

Մայրենի, Ամանոր, Ամանոր-New Year, Իմ հեքիաթները, Uncategorized

🎉🎄🎊Ամանորը իմ ընտանիքում🎊🎄🎉

Շուտով Ամանոր է: Բոլորը պատրաստվում են Ամանորին: Ամեն ընտանիք ունի իր ավանդույթները, սովուրությունները, նշելու ձևը… Մենք Ամանորը մեր ընտանիքում նշում ենք ոչ սովորական ձևով: Հիմա կպատմեմ: Ամեն տարի դեկտեմբերի 31-ին մենք գնում ենք Վրաստան իմ տատիկ-պապիկի տուն: Ես Հայաստանում ընդամենը երկու անգամ եմ նշել Ամանորը: Մի անգամ, երբ ես ծնվեցի, մսյուսն էլ՝ երբ եղբայրս ծնվեց: Անկեղծ ասած՝ ինձ շատ է դուր գալիս նշել Ամանորը Վրաստանում: Այնտեղ ժամը 12-ին ամբողջ ընտանիքով հավաքվում ենք և նշում: Այնուհետև մենք գնում ենք իմ հորաքրոջ տուն և այնտեղ նույնպես նշում են Ամանորը: Հետո մենք միմյանց նվերներ ենք տալիս: Լավ զվարճանում ենք, խաղում ենք… Իսկ հետո, երբ դասերը սկսվում են, մենք ետ ենք վերադառնում և գնում դասի: Այդպես մենք նշում ենք Ամանորը:

Մայրենի, Ստեղծագործում ենք (Grup), Տնային աշխատանք, Ամանոր, Ամանոր-New Year, Uncategorized

🎉🎄🎊 Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր…🎉🎄🎊

   Շուտով գալիս է Ամանորը: Ամբողջ աշխարհը ամենալավ հույսերով է սպասում այս տոնին: Նոր տարին  այն տոնն է, երբ բոլորը՝ և՛ մեծերը, և՛ երեխաները սպասում են հրաշքների, որ վատը լավ, չարը՝ բարի, թշնամին՝ ընկեր, և, ընդհանրապես, ինչպես բոլոր հեքիաթներում, որոնք մենք կարդում էինք մանկության շրջանում, բարին հաղթի չարին: Ինձ թվում է՝ սա է աշխարհի հիմնական հրաշքը:  
   Ես ուզում եմ, որ բացվեն բոլոր փակ դռները, այսինքն՝ անհույս հիվանդները առողջանան, աշխարհում տիրի խաղաղություն ու չլինի զինվորի կարիք: Եվ ամենակարևորը՝ բոլորը առողջ  և երջանիկ լինեն:

Նախագիծ, Պատմություն, Ամանոր, Ամանոր-New Year, Uncategorized

Ամանորը Տարբեր Երկրներում

Ամանորը՝ Վրաստանում
Ամանորը տարբեր երկրներում դիմավորում են 
յուրովի։   Հիմա ես ձեզ կպատմ եմ    թե ինչպես են այն դիմավորում Վրաստանում։  Նոր Տարուն, Վրաստանի բնակիչները, ինչպես և բոլոր ազգերը, պատրաստվում են նախապես, ամանորյա գնումներ  են կատարում, նվերներ են պատրաստում հարազատներին, գեղեցիկ զարդարում են տոնածառը, ընդունված է, որ այն լինի բնական։ Ամանորի գիշերը Վրացիները կոչում են ՞՞ երջանիկ  օր՞՞։ Նոր Տարվա սեղանին անպայման դնում են իրենց ավանդական ուտեստները-կոզինախ, մեղրով և ընկույզով պատրաստած, սացիվի, լոբիանի և շատ՜  համեղ ուտելիքներ։ Ժամը 24:00-ին ամբողջ ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ, բարձրացնում են բաժակները և շնորհավորում են իրար։ Երեխաները  սպասում են Ձմեռ պապիկի գալուն, որին վրացերեն անվանում են Տովլիս Բաբուա։
Հետո սպասում են  առաջին հյուրին, ով բարեմախթանքներով կշնորհավորի Ընտանիքի անդամներին։ Շատ՜  ուրախ է անցնում Նոր Տարին Վրաստանում։ ԱյսքանըՇնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։
Շարունակել կարդալ “Ամանորը Տարբեր Երկրներում”

Մայրենի, Ամանոր, Ամանոր-New Year, Uncategorized

🎄🎉Ամանորի և Սուրբ Ծննդյան մասին🎊🎄

Ամանորով նշանավորվում է տարեսկիզբը: Տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։

Շարունակել կարդալ “🎄🎉Ամանորի և Սուրբ Ծննդյան մասին🎊🎄”