Միթե՞ մենք կհանդիպենք/Նամակ Տերյանից

«Միթե՞ մենք կհանդիպենք» նամակ Տերյանի կողմից: Նամակը ընթերցելիս ուրիշ ինչ-որ բանի մասին մտածել չէր ստացվում, ամբողջությամբ ներգրառվեցի նամակի մեջ: Գրելիս Տերյանը կարծես հուսահատված լիներ՝ կյանքից, աշխարհից, մարդկանցից ամեն-ամեն ինչից: Նրան հանգամանքներն էին հուսահատ դարձրել: Հա, հաստատ հանգամանքները, որոնք խանգարում էին իր կյանքը իր իս պատկերացումով ապրելու համար: Ասում է՝ մի վախեցե՛ք, մոտեցե՛ք, մարդուն մոտիկից նայելու համար պետք չէ ամաչել կամ վախենալ, չնայած նայած մարդու: Ուզում էր ասել ամեն մեկին մի մոտեցեք, ամեն մեկի մի վստահեք, որ հետո էլ ամեն մեկից չհուսահատվեք: Նա ցանկանում էր մեզ ասել, որ պետք չէ համակերպվել կյանքի կողմից տրված հանգամանքներին, միգուցե դրանք պարզապես դժվարություննե՞ր են, գուցե… Բայց այդ պահին կարելի էր ուղղակի ասել «ուզում եմ» ու անել ամեն ինչ քո «ուզելու» համար: Սիրելու համար հանգամանքներ չկա,-ասում էր Տերյանը, բայց նույն սիրո մասին խոսում էր բավականին հուսահատված: Ես շատ բան չեմ հասկանում սիրուց, սակայն ֆիլմերում շատ գեղեցիկ են միշտ բեմադրում, բայց Տերյանի բանաստեղծություններում միշտ տեսել եմ հիաստափված բայց ոչ հուսահատված տողեր, բացառությամբ մանակը, չնայած միևնույն է վերջում ասում էր սիրելուց գեղեցիկ ոչինչ չկա: Նամակը տխուր էր, նամակի մեջ խոսեց իր մահից նույնպես, ըստ իս միայն ամենաուժեղ մարդիկ այս կյանքում կարող են խոսել իրենց սեփական մահից ու արժանապատիվ գեղեցիկ ներկայացնել այն: Կյանքը կարճ է, իսկ երազանքերը շա՜տ, երևի նա իր այդ երազանքերը չիրականացրեց, հենց նույն հանգամանքերի պատճառով, որոնք կանգնել էին իր ճանապարհին ու որոնց մասին նա խոսում էր: Տերյանի այս նամակը մի փոքր խճճված էր, բայց անհասկանալի չէր: Բավականին դուր եկավ, շատ խորիմաստ էր ու իմաստալից:

Թողնել մեկնաբանություն