Posted in Uncategorized

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ  # 13՝

1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.
1) 1001
2) 969
3) 990
4) 971 2.

2. Ո՞ր թիվն է գրառված նկարում:
1) 675
2) 657
3) 576
4) 567 

3. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք հաջորդ թիվը:
1) 16
2) 17
3) 15
4) 18

 4. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ կարկանդակներն են ամենաշատը:
1) կարտոֆիլով
2) մսով
3) պանրով
4) հնարավոր չէ ասել 

5. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն այդ կետերից են:
1) 3
2) 4
3) 5
4) 6

6. Իրարից տարբեր չորս բնական թվերի գումարը հավասար է 17: Գտնել այդ թվերից ամենամեծի հնարավոր ամենափոքր արժեքը: 1) 5 2) 6 3) 8 4)

9 7. Հետևյալ թվերից ո՞րն է ամենալավը նկարագրում ջերմաչափի ցուցմունքի արժեքը (տես նկարը): 

1) 32 2) 35 3) 27 4) 30 8. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ:  Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի: 1) 5 2) 4 3) 3 4) երբեք չի հավասարվի 9. Գումարման գործողության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել ջնջված թվանշանների գումարը: 1) 15 2) 16 3) 17 4) 18 10. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է մարդատար վագոնի երկարությունը: 1) 3 2) 7 3) 9 4) 11