Posted in Պատմություն, Տնային աշխատանք, Uncategorized

Պատմություն. Տնային աշխատանք

Հայկական Մշակույթը 5-9-րդ դարերում

1.Պատմել Մեսրոպ Մաշտոցի , նրա աշակերտների գործունեության մասին /գտնել հայ գրողներից ովքեր ստեղծագործություններ ունեն նվիրված Մեսրոպ Մաշտոցին/
394 թ

Հայկական Մշակույթը 5-9-րդ դարերում

1.Պատմել Մեսրոպ Մաշտոցի , նրա աշակերտների գործունեության մասին /գտնել հայ գրողներից ովքեր ստեղծագործություններ ունեն նվիրված Մեսրոպ Մաշտոցին/
394 թ-ին Մեսրոպ Մաշտոցը դարձել է վանական, իր աշակերտների հետ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար և հասանելի հայերին:
Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով և գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթների կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար:
Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացինները և միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ: 

2.Համեմատել դպրոցների դերը , կարևորությունը 5-րդ դարում և արդի շրջանում :

3.Համեմատել 5-9-րդ դարերում հայտ պատմիչների թողած ժառանգության բովանդակությունը:

4.Համեմատել Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքը, գործերը:

5.Գտնել արդի ժամանակաշրջանում 5-9-րդ դարերի հայկական մշակոիյթը ներկայացնող անհատների անուներով ինչ վայրեր, փողոցներ, կենտրոններ…….կան/ Նկարներով ներկայացնել, պատմհ՞ել, դրանց մասին/:

6.Պատմել «Խաչքար» երևույթի մասին:
Խաչքարը աշխարհի կողմերի հանդեպ հստակ կողմնորոշումով բացօթյա կանգնած ուղղաձիգ տափակ մի սալ է, որի արևմտահայաց լայն կողը զբաղեցնում է բուսական-երկրաչափական, կենդանիների ու թռչունների, երբեմն էլ մարդկանց քանդակներով ուղեկցվող քանդակազարդ խաչը:
Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի ամենաակնածելի, իսկ բազմաքանակությամբ և բացօթյա տեղադրությամբ` նաև ամենամատչելի սրբություններից մեկը: Ավելի քան հազարամյա ճանապարհ անցնելով` այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ այսօր էլ Հայաստանում կերտվում են հարյուրավոր խաչքարեր:
Այս ամենով հանդերձ խաչքարերը քիչ են ծանոթ աշխարհին: Ինչ վերաբերում է նրա հորինվածքի իմաստաբանությանն ու խորհրդաբանությանը, ապա այն շատերի համար մնում է չբացահայտված: Այս կայքի նպատակն է ներկայացնել այդ յուրօրինակ մշակույթը, փորձել բացահայտել նրա ծագումը, զարգացման օրինաչափությունները, գործառույթը, քանդակների ու զարդերի իմաստն ու խորհուրդը: Երկրորդ կարևոր նպատակն այդ կոթողների պահպանությունն է, դրանց հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորումը: Եվ վերջապես կայքը նպատակ ունի սերտ կապեր ու մտքերի փոխանակություն իրականացնել բոլոր հաստատութոյւնների ու անձանց միջև, ովքեր հետազոտում են, ստեղծում են, հետքրքրվում են, կամ ուղղակի սիրում են խաչքարը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն ,7-րդ դաս. դասագիրք, էջ 63-74, համացանց
Օգտվել եմ՝ armin.am. dasaran.am, encyclopedia.am

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s