Posted in Русский, Ձմեռ, Տնային աշխատանք, Դասարանական աշխատանք, Uncategorized

Русский. Классная работа

  1. Прочитайте текст, ответьте на вопросы

Շարունակել կարդալ “Русский. Классная работа”

Posted in Մայրենի, Ազատ թեմաներ, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցորեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Posted in Ձմեռ, Մայրենի, Գրականություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Արդյոք ես նման եմ նապաստակին

Նապաստակը երազկոտ, ինքահավան, եսասեր, փնթփնթան էր, ինչու ոչ՝ նաև բամբասկոտ: Հը՞մմմ, արդյոք նապաստակը նման է ինձ: Երազկոտ, այո, նման է: Ես շատ երազկոտ եմ, բայց նաև շատ պահանջատեր իմ երազանքների  հանդեպ: Ես երազելով հայտնաբերում եմ ինձ համար նոր և նոր նպատակներ, որոնք ցանկանում եմ իրագործել հնարավորին շուտ: Ինքնահավա՞ն և եսասե՞ր, դժվար, բնավորության այդ գծերն ինձ համար անտանելի բաներ են, որոնք ուղղակի չեմ կարող հանդուրժել: Ես չեմ սիրում, երբ դիմացինս ինքնահավան է, դա շատ տգեղ և անտանելի զգացողություն է: Փնթփնթա՞ն, գուցե, գիտեք: Չեմ կարող ասել, որ ամբողոջությամբ, բայց որոշ չափով ունեմ բնավորության այդ գծից: Ինձ համար շատ կարևոր է, որ ամեն ինչ լինի իմ ուզածով: Եվ բամբասկո՞տ, գիտե՞ք ես մինչև հիմա չհասկացա այդ բառի իմաստը և կարծում եմ, որ բնավորության այդ գիծը ես չունեմ: Ես ու նապաստակը նման ենք կիսով չափ: