Posted in Uncategorized

Տրամաբանություն

  1. 24 տետրը 120գ են կշռում։ Նման քանի՞ տետր է կշռում 180գ ։
    120:24=5գ(1տետր)
    180:5=36տետր
    Պատասխան՝ 180գ, 36տետր
  2. 5 մարդ 1 աշխատանքը 8 օրում կատարեցին։ Նույն աշխատանքը 20 մարդը քանի՞ օրում կկատարեն։
    20:5=4
    8:4=2օրում
  3.  8 միանման  գրքույկները 144 դրամ արժեն։ Այդպիսի 39 գրքույկը որքա՞ն կարժենա։
    144:8=18դ(1գիրք)
    18·39=702դր(39գրքույկ)
  4. Նույն արագությամբ աշխատող 2 օպերատոր, օրական 8 ժամ աշխատելով, 3 օրում 600 էջ են մուտքագրում։ Ամեն էջում 32 տող կար, ամեն տողում ՝ 50 նիշ։ Մի օպերատորը 4 օրում , օրական  7 ժամ աշխատելով, քանի՞ էջ կմուտքագրի, եթե նոր էջում 70 տող պետք է լինի և ամեն տողում ՝ 40 նիշ։ 
  5. 6 ձկնորս 6 ձուկը 6 օրում կերան։ Քանի՞ օրում 10 ձկնորսը 10ձուկը կուտեն։ /Բոլորն ուտում են հավասարաչափ/
    10հ-10ձ-6օր
  6. Ժամը 4։ 30 -ին ուղղաթիռը Ա կետից Բ կետ թռավ ՝ անցնելով 1 ժամում 240կմ։ Բ քաղաքում 30 րոպե կանգ առնելով՝ նա ժամը 11։45-ին ետ թռչեց դեպի Ա քաղաք 180կմ/ժ արագությամբ։ Որոշի՛ր ժամը քանիսին  հասավ Ա կետ և Ա-ից Բ կետ քանի կմ ճանապարհ է։
  7. 13 վարպետը տունը կառուցեցին 130 օրում։ Նույն աշխատանքը 26 վարպետը քանի՞ օրում կավարտեն։
    26:13=2
    130:2=65
  8.  Ամանորի 26 նվերի համար  վճարեցին 9620 դրամ։ 14430 դրամով քանի՞ այդպիսի նվեր կարելի է գնել։
  9. 35 գիրքը 25 կգ 200 գ են կշռում։ Քանի՞ այդպիսի գիրք կկշռի 31 կգ 680գ։
  10.  Օպերատորը 4 օրում ավարտեց գիրքը , որն ուներ 300 էջ։ Նույն արագությամբ աշխատելու դեպքում քանի օրում կմուտքագրի 75 էջը։
  11. 3 հավը 3 օրում 3ձու է ածում։ Քանի՞ ձու կածեն
    ա․ 6 հավը 6 օրում
    բ․ 4 հավը 9 օրում։
  12. 9 ձիերին 5օր կերակրելու համար 900կգ խոտ է հարկավոր։ 4 ձի 1 շաբաթ պահելու համար  գյուղացուն որքա՞ն խոտ է անհրաժեշտ։
  13. Երկու գյուղերից, որոնց միջև հեռավորությունը 18կմ է, միարժամանակ 2 մարդ իրար ընդառաջ շարժվեցին և 2 ժամ հետո հանդիպեցին։ Եթե նրանցից մեկը 1 ժամում 4կմ էր անցնում, ապա քանի՞ կմ ճանապարհ կանցնի 1 ժամում մյուսը։
  14. Մի մարդ մեկ պարկ թեյ էր ուզում գնել։ Դրա համար նրանցից 234 դոլար էին ուզում, բայց գնորդն ուներ 195 դոլար, և նրան 85 կգ թեյ տվեցին։ Պարկում քանի՞ կգ թեյ կար։
  15.  Հետիոտն օրական 8 ժամ քայլելով, 15 օրում 480կմ ճանապարհ կարող է անցնել։ Օրական քանի՞  ժամ պետք է քայլի հետիոտը, որ 2 շաբաթում անցնի 560կմ ճանապարհ։
  16. Ամրոցը, որի կայազորը 12500 մարդ էր, 180 օրվա պաշար ուներ․ յուրաքանչյուր մարդուն օրական 3կգ սննդամթերք էր բաժին հասնում։ 60 օր հետո ևս 2500 մարդ եկավ ամրոց, և յուրաքանչյուրին օրական սկսեցին տալ 2կգ սնունդ։ Ընդամենը քանի՞ օր կբավականացնի սննդամթերքի պաշարը։
  17. Վաճառականը գյուղից 1կգ 40 դրամով կարտոֆիլ գնեց ու քաղաք տեղափոխեց՝ յուրաքանչյուր 10կգ-ը տեղափոխելու համար ծախսեց 100 դրամ։ Քաղաքում նա կարտոֆիլը վաճառեց 1կգ-ը՝ 90 դրամով։ 60 կգ-ի վաճառքից ինչքա՞ն շահույթ կստանա վաճառականը։
  18. Մոտոցիկլավարը և հեծանվորդը միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան համապատասխանաբար Ա և Գ քաղաքներից։ Ա-ից Գ քաղաք հեռավորությունը 15կմ էր։ 1ժամ հետո նանք հանդիպեցին Բ քաղաքում ։ Հաշվիր մոտոցիկլավարի արագությունը, եթե հեծանվորդի արագությունը 15 կմ/ժ է։
  19. Բեռնատար և մարդատար մեքենաները  միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան համապատասխանաբար Ա և Բ քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 312 կմ է։ 4 ժամ հետո նրանք հանդիպեցին Գ քաղաքում։ Հաշվի՛ր  մարդատար մեքենայի արագությունը, եթե բեռնատարի արագությունը՝ 26կմ/ժ է։
  20. Մի պատմվածքը 114-րդ էջում  սկսվում և ավարտվում է 132 էջում , մյուսը սկսվում է 247-րդ էջից և ավարտվում է 258 էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։
  21. Ձուն եփում է 7 րոպեյում։ Ավազե երկու ժամացույց ունենք՝ 3 րոպեանոց և 5 րոպեանոց։ Ավազե ժամացույցերի օգնությամբ ինչպե՞ս հաշվել 7 րոպեն։
  22. Նավակը մի նավակայանից մինչև մյուսը հոսանքի ուղղությամբ անցնում է 4 ժամում և վերադառնում է 5 ժամում։ Կանգանծ ջրում որքա՞ն է նավակի /սեփական/ արագությունը, եթե հոսանքի ուղղությամբ 70կմ ճանապարհն այն անցում է   3,5ժամում։
  23. Հողամասի քարորդ մասը՝ 4 հա-ն վաճառված է։ Մնացած տարածքն ինչպե՞ս բաժանել 4 եղբայրների միջև։ Արդյո՞ք դա հնարավոր է։
    ***
  24. Եթե մտապահված թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին ավելացնեմ 125 և ստացվածը բաժանեմ 6-ի, ապա 115 կստացվի։ Ի՞նչ թիվ եմ մտապահել։
  25. Արամը Բաբկենին 40 դրամ տվեց, հետո Բաբկենն Արամին վերադարձրեց 3 անգամ շատ, քան մնացել էր Արամի մոտ։ Նույն գործողությունները ևս 2 անգամ կատարելուց հետո Արամի մոտ մնաց 480 դրամ, իսկ Բաբկենի մոտ՝ 20։ Յուրաքանչյուրը ինչքա՞ն գումար ուներ սկզբում։
  26. Մայրը 3 որդիների համար առավոտյան սեղանին մի ափսե սալոր դրեց և գնաց աշխատանքի։Առաջինն արթնացավ ավագ որդին և կերավ սալորի 1/3 մասը։ Հետո 2-րդ որդին կերավ մնացածի 1/3 մասը։ Վերջում կրտսեր որդին արթնացավ և կերավ մնացածի 1/3 մասը։ Ափսեում մնաց 8 սալոր։ Սկզբում քանի՞ սալոր կար։
  27. Վաճառողն առաջին գնորդին վաճառեց նարինջների կեսը, երկրորդին՝ մնացածի կեսը։ Նույն կերպ նարինջներ վաճառեց ևս 2 գնորդի։ Երբ 5-րդ գնորդը մոտեցավ նրա մոտ մնացել էր 2 կգ նարինջ։ Քանի՞ նարինջ ուներ սկզբում վաճառողը, և գնորդներից յուրաքանչյուրը քանի՞ կգ նարինջ գնեց։
  28.   Լիստի անվան երաժշտական մրցույթի մասնակիցների կեսն անցավ 2-րդ փուլ։ Երկրորդ փուլի մասնակիցների 1/3-ն անցավ 3-րդ փուլ, իսկ 3-րդ փուլի մասնակիցներից 1/4-ը միայն դարձավ դափնեկիր։ Մրցույթին քանի՞ մասնակից է մասնակցել, եթե 5 մասնակից դափնեկրի կոչման են արժանացել։
  29. Իննը երեխայի խնձոր են տալիս։ Առաջին երեխան ստացավ 1 խնձոր ու մնացածի 1/10ը, երկրորդը՝ 2 խնձոր ու մնացածի 1/10ը, երրորդը՝ 3 խնձոր ու մնացածի 1/10ը և այլն։ Արդյունքում պարզվեց, որ բոլոր երեխաները հավասար քանակությամբ խնձոր էին ստացել։ Պարզի՛ր սկզբում քանի խնձոր կար և յուրաքանչյուր երեխայի քանի՞սը բաժին հասավ։
  30. Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 140։ Ո՞րն է այդ թիվը։
  31. Աշակերտն ուսուցչից հարցրեց Արարատ լեռան բարձրությունը։Ստացավ պատասխան, եթե լեռան բարձրությունից 18 ոտք հանենք, ապա տացվածը 169 անգամ փոքրացնենք, կստացվի 100։ Արարատ լեռան բարձրությունը քանի՞ ոտք է։
  32. Եթե անհայտ թվին նույն թիվն ավելացնենք , 42-ից 70 անգամ մեծ թիվ կստացվի։ Այդ ո՞ր թիվն է։
  33. Եթե անհայտ թվին նրա կրկնապատիկն ավելացնենք, կստանանք 4575։ Ո՞րն է այդ անհայտ թիվը։
  34. Գյուղացին իր ունեցած կարտոֆիլի կեսն ու էլի 2 պարկ վաճառեց, որից հետո նրա մոտ կարտոֆիլ չմնաց։ Քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ գյուղացին։
  35. Վաճառականն այսօր իր ունեցած խնձորի կեսը վաճառեց առաջին գնորդին, իսկ երկրորդ գնորդին վաճառեց մնացածի կեսը, երրորդին՝ մնացածի կեսն ու էլի 5 կգ խնձոր։ Քանի՞ կգ խնձոր վաճառեց այսօր։
  36. Սատանան և ծույլը հանդիպում են կամուրջի մոտ։ Ծույլը դժգոհեց իր աղքատությունից, և  սատանան ի պատասխան  առաջարկեց իր օգնությունը․ <<Ամեն անգամ այս կամուրջով անցնելիս քո փողը կկրկնապատկվի, բայց յուրաքանչյուր անգամ ինձ պետք է 24 դոլար տաս>>։ Ծույլը 3 անգամ կամուրջն անցավ , ապա ստուգեց դրամապանակը՝ դատարկ էր։ Սկզբում ինչքա՞ն փող ուներ ծույլը։
  37. Երկու թփին 20 ճնճղուկ էին նստած։ Երկրորդ թփից 2 ճնճղուկ թռավ, ապա առաջինից թռան 5-ը և նստեցին երկրորդ թփին, որից հետո ճնճղուկների թիվը երկու թփերի վրա հավասարվեց։ Յուրաքանչյուր թփին քանի ճնճղուկ էր նստած սկզբում։
  38. Երկու կույտում լուցկու 16 հատիկ կար։ Առաջին կույտից վերցրեցին և երկրորդի վրա ավելացրեցին այնքան լուցկու հատիկ, որքան երկրորդում կար, ապա երկրորդից առաջինի վրա ավելացրեցին այնքան, որքան մնացել էր առաջինում։ Արդյունքում կույտերում լուցկու հատիկների քանակը հավասարվեց։ Սկզբում քանի՞ հատիկ կար յուրաքանչյուր կույտում։
  39. Սեղանին երեք ափսե ընկույզ էր դրված։ Առաջին ափսեից ընկույզների կեսը լցրեցին երկրորդ ափսե, ապա երկրորդ ափսեյում ստացված կեսը տեղափոխեցին երկրորդ ափսե։ Վերջում, երրորդ ափսեում ստացվածի կեսն ավելացրեցին 1-ինի վրա։ Աչդյունքում, առաջին ափսեում ընկույզների քանակը դարձավ 25, երկրորդում՝ 16, երրորդում՝ 11։ Սկզբում քանի՞ ընկույզ կար յուրաքանչյուր ափսեում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s