Մայրենի, Շարադրություն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Ընկերներ

Աշխարհում կա մի բան, որ հավերժ է և ազնիվ՝ ընկերությունը: Ընկերությունը չես կարող գնել կամ վաճառել, ինչպես առողջւթյունը, երջանկությունը… Ընկերները առաջանում են անսպասելի, որ դու չես էլ զգում: Եվ մի օր հասկանում ես, որ դու ունես իսկական ընկերներ կամ ընկեր: Կան դպրոցական ընկերներ, կան կյանքի ընկերներ, կան ուղակի ընկերներ: Ես վստահեմ, որ ամեն մեկը ունի իր ամենամոտ ընկերներին, որ միշտ կողքիտ են եղել, միշտ աջակցել են քեզ և միշտ պաշտպանել: Ընկերները այն մարդկանցիծ մեկն են ում հետ կարելի է ամենաշատը զվարճանալ և ուրախանալ: Ընկերները կարող են լինել տարբեր մտածելակերպի, բայց երբ հարցը միմյանց է վերաբերվում միշտ կողքիտ են լինում անկախ ամեն ինչից: Ես ունեմ մոտիկ ընկերներ՝ Միլենան, Սվետլանան, Լալան և Մարիան: Միգուցե մի պահ կռվել ենք, կամ բաժանվել ինչ-որ անիմաստ բանին պատճառով: Բայց ես նրանց շատ եմ սիրում և վստահ եմ, որ մենք միշտ իրար հետ ենք լինելու…

Advertisements