Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Աշուն, Uncategorized

Կարդալ բայը չի սիրում առհամարվել

Կարդալ բայը չի սիրում արհամարհել

Ես շատ եմ սիրում կարդալ: Ես չեմ հասկանում, երբ ասում են` ժամանակ չկա, կամ հետաքրքիր չէ: Դեռ մանկուց, վանկերով բառերը հավաքելով, փորձում էի մանկական գրքերի միջոցով ուսումնասիրել աշխարհը՝ բնությունը, ճանաչել կենդանիներին և մարդկային տեսակները, մեծ մասամբ, իհարկե, հեքիաթներից: Հեքիաթները կարդալով`  սովորում էի տարբերել բարին չարից, սխալը` ճշտից, լավը` վատից և այլն:

  Չի կարելի արհամարհել կարդալը: Կարդալով մարդը հարստացնում է իր հոգին, իր ներքին աշխարհը: Քեզ շատ հուզող հարցերի պատասխանները կարող ես գտնել գրքերի մեջ, իսկ նրանց հերոսները օրինակ թող ծառայեն քո կյանքում:

Advertisements
Պատմություն, Օրվա աշխատանք, Աշուն, Uncategorized

Վերլուծություն՝ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին. Օրվա աշխատանք. Պատմություն

«Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին» ստեղծագործությունը ինձ շատ դուր եկավ: Հետաքրքիր էր, կայն տողեր, որոնք ինձ շատ-շատ դուր եկան: Ստեղծագործությունը ուներ հետաքրքիր ավարտ: Ինձ շատ դուր եկավ վերջի այս հատվածը՝ « Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել… Նա այնպիսի սիրուն տղուկ է, իմ որդին…» Նա այնքան բան է ուզում սովորեցնել իր տղային, բայց նաչի հասկանում, որ այդ ամենը նա պետք է սովորեցին իր որդուն այլ ոչ թե ուսուցիչը, որ առաջին հերթին նա պատասխանատու իր զավակի վարքի և պահվածքի համար հետո նոր ուսուցիչը, բայց այս ամենն չգիտակցելով նա շատ է սիրում իր որդուն: Ինձ ամենաշատը այս հատվածը դուր եկավ՝ «Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերում երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին» շատ հետաքրքիր և իմաստուն խոսքեր էին ներառված մտքի մեջ: Խորհուրդ կտամ ձեզ էլ ընթերց էլ այս գեղեցիկ և փոքրիկ ստեղծագործությունը:

Մայրենի, Տնային աշխատանք, Աշուն, Uncategorized

Դանիել Պենակի ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական. Մայրենի. Տնային աշատանք.04.09.2019

Դասարանում

Կարդացել և քննարկել ենք Դանիել Պենակի ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական,, ստեղծագործությունը:

Առաջադրանքներ

 Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

  • Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
    Շատ հետաքրքիր և խորը միտքեր: Վստահ եմ, որ բոլորին դուր եկավ այս մեջբերումը: 
  • ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:
    Շատ հետաքրքիր և ճիշտ հատված էր: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը  համաձայն չի լինի մտքի հետ: Անձամբ ինձ շատ դուր եկավ:
  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
    Այս հատվածը շատ խորներ և մտածելու տեղիք է առաջացնում: Այս հատվածից կարելի է անվերջ խոսել և քննարկել ըստ ինձ: Բայց շատ հետաքրքիր ձև էր նկարագրել այս հատվածը հեղինակը, ինձ դուր եկավ:
  • Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:
    Ինձ շատ-շատ է դուր եկել այս հատվածը և ես լիովին համաձայն եմ այս հատվածի հետ: Անկեղծ ասած ես նույնպես մինչ այս ստեղծագործությունը կարդալը այդպես էի մտածում:

Շարունակել կարդալ “Դանիել Պենակի ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական. Մայրենի. Տնային աշատանք.04.09.2019”