Հաշվետվություն, Ճամփհորդություն, Մայրենի, Տնային աշխատանք, Բնագիտություն, Uncategorized

Ճամփորդական պատում

Գնացինք և վերադարձանք: Ինչպես գիտեք, մենք գնացել էինք ճամփորդության դեպի Դիլիջան և Իջևան: Սա իմ երկրորդ անմոռանալի ճամփորդությունն էր դեպի դիլիջան: Առաջինն ընկեր Իվետայի հետ էր: Դա մի ուրիշ պատմություն է: Լավ, սկսեմ պատմել ճամփորդության մասին: Առավոտյան մենք շարժվեցինք ավտոբուսով: Ճանապարհը շատ հետաքրքիր, ուրախ և զվարճելի:
Մենք տարբեր խաղեր խաղացինք, զրուցեցինք, երգեր լսեցինք, սնվեցինք… Մենք առաջին հերթին կանգ առանք Իջևանում: Իջևանում մենք այցելեցինք Իջևանի Լուսաձոր գյուղի միջնակարգ դպրոց: Զրույց ունեցանք դպրոցի տնօրենի հետ և այնպիսի բաներ իմացանք: Դուք պատկերացնու՞մ եք՝ այդ դպրոցում ամենամեծ դասարանը բաղկացած է 5 սովորողից, իսկ ամենափոքրը՝ 2: Նրանց համար դա շատ նորմալ է: նրանք ասում են, որ ուսուցիչը ամեն մեկի հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում և դա նրանց համար ավելի լավ է: Հետո մենք երգեր երգեցինք նրանց հետ, իրականացրեցինք՝ «Սովորող-սովորեցնող» նախագիծը: Հետո գնացինք մեր ուսուցչուհու պապիկի տուն՝ նախաճեշուլու, սնվելու, որպեսզի ավելի ուժեղ լինենք, չէ՞ որ այդ ամենից հետո՝ ժամը 14:00-ին,տեղի էր ունենալու Իջևանցիներն ընդդեմ Սեբաստացիների ֆոըբոլային խաղը: Մենք աղջկներով մի մեծ պաստառ էինք պատրաստել, որի վրան գրված էր՝ 6-3 տղաներ: Խաղը շատ հետաքրքիր անցավ, այդ ընթացքում մենք հարցազրույց ունեցանք ադ գյուղից մի քանի սովորողի հետ: Վերջում մենք հրավիրեցինք նրանց մեր դպրոց, քանի որ խաղը կիսատ էր մնացել (պարտվեցինք 6:0՝ օգուտ նրանց):

Հետո մենք գնացինք Իջևանի Աղստև գետ ի մոտ գտնվող  քանդակների այգի, խաղահրապարակ: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և ուրախ: Այդ ամենից հետո, հոգնած, բայց բարձր տրամադրությամբ գնացինք Լուսաձոր գյուղ: Մի փոքր հանգստացանք, հաց կերանք, խաղեր խաղացինք, պարեցինք և քնեցինք: Առավոտյան վաղ արթնացանք մի քանի աղջիկներով գնացինք առավոտյան վազքի, վազեցինք, մարզվեցինք… Նախաճաշեցինք, խաղացինք, զվարճացանք և գնացինք Գոշավանք ու Հաղարծին, ճիշտ է, ճանապարհը երկար էր, բայց մենք համբերեցինք և հետո չզղջացինք: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր. Հաղարծինը  դրախտ էր, ես ապշած էի այդպիսի բնությամբ: Եվ ետ վերադարձանք լավ հիշողություններով, ուրախ օրերով և մի փոքր հուզմունքով!

 


Հետո մենք գնացինք Իջևանի Աղստև գետ, քանդակների այգի, խաղահրապարակ: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և ուրախ:

 


Այդ ամենից հետո, հոգնած, բայց բարձր տրամադրությամբ գնացինք Լուսաձոր գյուղ: Մի փոքր հանգստացանք, հաց կերանք, խաղեր խաղացինք, պարեցինք և քնեցինք: Առավոտյան վաղ արթնացանք մի քանի աղջիկներով գնացինք առավոտյան վազքի, վազեցինք, մարզվեցինք… Նախաճաշեցինք, խաղացինք, զվարճացանք և գնացինք Գոշավանք ու Հաղարծին, ճիշտ է ճանապարհը երկար էր, բայց մենք համբերեցինք և հետո չզղճացինք: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, Հաղարծինը դա դրախտ էր, ես ապշած էի այդպիսի բնության համար: Եվ ետ վերադարձանք լավ հիշողություններով, ուրախ օրերով և մի փոքր հուզմունքով!

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s