Posted in Մայրենի, Տնային աշխատանք, Բնագիտություն, Գարուն, Դասարանական աշխատանք, Uncategorized

Աղստև գետ

Աղստև Ախստև, Աղաստև, Աղստաֆա, Աղստաֆինկա, գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է, այդ թվում Հայաստանում 99 կմ։
download

Օգտվել եմ՝ hy.wikipedia.org