Հայրենագիտություն, Ճամբար, Նախագիծ, Շարադրություն, Ուսումնական Աշուն, Ձմեռ, Գարուն, ամառ, Պատմվածք, Տնային աշխատանք, Փոխադրություն, Օրվա ամփոփում, Ամառ, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Երկրորդ օրը ճամբարում․․․

Ողջույն, այսօր ուսումնական ամառային ճամբարի երկրորդ օրն է։ Առավոտյան խաղացել ենք ինտելեկտուալ խաղեր։ Խաղացել ենք՝ աշխարհագրական քարտերով տարբեր խաղեր, կարդացել ենք հետաքրքիր, մաթեմատիկական, արկածային գրքեր և ռեզին խաղացել։ Քարտերից պատրաստել ենք հետաքրքիր և արկածային լաբիրինթոս։ Հետո մեր մատներով խաղացել և հաղթել։ Լուծել ենք մաթեմատիկական խնդիրներ և առաջադրանքներ։ Նաև կրել ու տարել ենք լողավազանի մոտի խիճերը և տեղադրել լողավազանը։ Գնացել ենք դաշտ և գնդակով խաղացել տարբեր խաղեր՝ հատկապես ֆուտբոլ։ Մեր երգի ուսուցչուհու՝ ընկեր Մարինեի հետ արել ենք փորձ «Անտիվիռուս Կոմիտաս» նախագծով։ Երգել ենք տարբեր երգեր, որոնց հեղինակը Կոմիտասն է։ Հետո նորից գնացինք դաշտ և շարունակեցինք ուրախանալ այնտեղ։ Մեզ շատ է դուր գալիս ճամբարը։ Ահա երկրորդ օրը ճամբարում!

Advertisements