Մայրենի, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Իմ գրադարան, Իմ գրադարանը, տեքստ, Uncategorized

Ճառ ձեռքերի մասին

Ձեռքերը համարվում են մեր մարմնի կարևորագույն անդամներից մեկը։ Դեռ շատ վաղուց նախնադարում, մարդիկ ձեռքերի օգնությամբ փայտեր էին սրում, պրիմիտիվ ձևով նետեր պատրաստում, որ գնան որսի, որպեսզի կերակրեին ամբողջ ցեղը։ Ձեռքերով քարը իրար քսելով ստանում էին կրակ, որպեսզի կրակի վրա պատրաստեին որսած կենդանիների միսը, այլ ոչ թե հում ուտեին։ Այստեղից կարող ենք հետևություն անել՝ ձեռքերը մեզ կերակրում են։
Գոյություն ունեն հմուտ և անբան ձեռքեր։ Ձեռք կա, որ ամեն ինչ իրենից գալիս է՝ եփում, թխում կառուցում, գրում այսինքն անում-դնում։ Ձեռք կա, ոչ մի բան իրենից չի գալիս։ Միայն թողես գրպանը դրվեն ու պարապ-սարափ ֆրֆրան։
Ձեռքերը մեզ գեղեցկացնում են՝ սանրվում, լվացվում են, հատկապես պետք է տղաներին կռիվից պաշտպանվելու նպատակով։
Ձեռքերի ափերի մեջի եղած գծերը շատ բան կարող են ասել տվյալ մարդու ճակատագրի մասին։ Նույնիսկ կարելի է բնութագրել մարդու բնավորությունը։
Ես ուզում եմ, որ բոլոր մարդկանց ձեռքերը միայն և միայն բարիք կառուցեն, բարի գործեր անեն, որպեսզի աշխարհի բոլոր մարդիկ ամուր և խաղաղ ձեռքերում երջանիկ և պաշտպանված ապրեն։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s