Հավաքներ, Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Իմ գրադարան, Իմ գրադարանը, Խաղեր, Ծեսեր, տեքստ, Uncategorized

Դաս լանջերի վրա

Ողջույն, սեբաստացիներ, ինչպես գիտեք մեզ մոտ մեկնարկել է մայիսյան հավաքը։ Ես իմ անցած նյութում պատմել էի ձեզ դրա մասին։ Անցած անգամ մենք գնացել էինք ընկեր Անահիտի դասարան, իսկ այս անգամ մենք գնացինք ընկեր Արմինեի առաջին դասարանցիների մոտ։ Մեր թիմի կազմը մի փոքր փոփոխվել էր։ Իմ, Մարիի և Միլենի փոխարեն՝ ես, Մարին և Անին էինք։ Մենք փոքրիկներին տարանք լանջեր, ես նրանց հասցրեցի պատմել շատ թեմաններ, քանի որ
նրանք հետաքրքրորեն լսում էին։ Ես նրանց իմ «Անհավատալի Փաստերի հանրագիտարան» գրքից պատմեցի  այս թեմաները՝ «Քանի՞ երկիր մոլորակ կտեղավորվի Յուպիտերում», «Ո՞րն է ամենամեծ աստղը», «Ո՞րն է ամենամեծ ձուն» և «Ո՞վ ՝ ամենաերկարակյաց կենդանին»։ Նրանց շատ էր դուր եկել իմ գիրքը, անընդհատ նայում էին։ Այս երեք թեմաները պատմելուց հետո ես կազմակերպել էի խաղանման հարցեր։ Ամեն թիմ մտածում էր իր թիմին անուն և ասում։ Առաջին թիմը, որտեղ բոլորը աղջիկներ էին, անունը դրեցին «Խելացի Աղջիկներ»։ Երկրորդ թիմում, որի մեջ կար՝  և աղջիկ, և տղա անուն դրեց «Ուժեղներ»։ Ամեն թիմին ընտրում էին գլխավոր և նա պետք է քաշեր թերթիկը և գուշակեր պատասխանը իր թիմի մասնակիցների հետ։ Երկու թիմերն էլ հարցերին շատ լավ և ճիշտ պատասխանեցին։ Հետո մենք նրանց համար կարդացինք բանաստեղծություն։ Հետո նրանց մենք հարցրեցինք, թե նրանց դուր եկավ մեր բաց դասը« նրանք ասացին այո, շատ դուր եկավ և մենք նրանց տարանք դասարան։

Ֆոտոպատումը՝ Անի Գյոզալանից

This slideshow requires JavaScript.

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s