Մայրենի, Շարադրություն, Տնային աշխատանք, Uncategorized

Քաղաքի իմ սիրած անկյունը

Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, իմ ջերմ, պայծառ, հարազատ Երևանը։ Դժվար է առանձնացնել որևէ անկյուն, քանի որ սիրում եմ իմ քաղաքը ամբողջությամբ։ Բայց կա մի վայր, որտեղ ես չեմ հոգնում հաճախ գնալով և ամեն ազատ օր ծնողներիս ասում եմ, որ գնանք Կասկադ։  Ինձ շատ են դուր գալիս Կասկադի ժամանակակից արձանները, սիրում եմ գնալ Գաֆեսճյան արվեստի կենտրոն և հիանալ յուրօրինակ արվեստի նմուշներով։ Շատ եմ սիրում եմ բարձրանալ կասկադի ամբողջ աստիճանները, քանի որ դա առողջարար և հաճելի պրոցես է, էլ չեմ ասում, թե ինչ գեղեցիկ տեսարան է ամենաբարձր կետից, կարծես քաղաքը ափիդ մեջ լինի։  Սիրում եմ կասկադ գնալ իմ ընտանիքի անդամների հետ։ Քաղաքի իմ սիրած անկյունն ինձ համար կասկադն է։

Ֆոտոպատումը՝ համացանցից

 

This slideshow requires JavaScript.

Ֆոտոպատում՝ մայրիկիցս

 

This slideshow requires JavaScript.

Advertisements
Մայրենի, Նախագիծ, Շարադրություն, Պատմվածք, Տնային աշխատանք, Գարուն, Իմ գրադարան, Իմ գրադարանը, Uncategorized

Բաց դաս երկրորդցիների հետ

Ողջույն, սիրելիներս, մեզ մոտ մեկնարկել է մայիսյան հավաքը, և մենք 5-րդ դասարանցիներով  որոշել ենք1-ին և 2-րդ դասարանցիներին  պատմել մեր կարդացած գրքերի մասին։ Ես, Մարին և Միլենան ընկեր Անահիտի երկրորդ դասարանցիների հետ գնացինք նստեցինք լանջերին և սկսեցինք պատմել «ԱԱնհավատալի Փաստերի Հանրագիտարան» գրքի մասին։ Մենք նրանց բաժանել էինք թիմերի, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Այնտեղ կային շատ թեմաներ, բայց քանի որ ժամանակը սահմանափակ էր, ես պաատմեցի նրանց, թե որն է ամենամեծ աստղը, որքան երկիր մոլորակ կտեղավորվի Յուպիտերում և որ կեննանին ունի ամենամեծ աչքը։ Նրանց շատ հետաքրքրեց այդ թեմաները։ Նաև ես գունավոր թղթերի վրա գրել էի տարբեր հարցեր, և նրանք ընտրում էին իրենց թիմի ավագին, ով քաշում էր հարցը ու նա իր թիմի հետ պետք է մտածեր, պատասխանը ասեր։ Այդպես մինչև հարցերը ավարտվեին։ Հետո մենք կարդացինք մի քանի բանաստեղծություն լուսանկարվեցինք։ Երկրորդցիներին շատ դուր եկավ մեր կարդացած գիրքը,  նրանք անընդհատ հարցեր էին տալիս գրքի մասին։

Օրվա ֆոտոպատումը՝ Միլենա Պողոսյանի