Մայրենի, Տնային աշխատանք

Ուղտ

Ներկայումս ուղտերի մեծամասնությունը ընտելացված է, սակայն բացի շատ քիչ վայրի երկսապատավոր ուղտերից, որոնք բնակվում են Չինաստանում և Մոնղոլիայում գտնվող Գոբի անապատում, այսօր շատ ընտելացված ուղտեր ետ են վերադառնում վայրի բնություն։ Այսօր աշխարհում կա 19 միլիոն ուղտ, որից միասապատավոր 14 միլիոն, իսկ մնացածը երկսապատավոր։ Միասապատավոր ուղտերը տարածված են Արաբական թերակղզում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Սոմալի թերակղզում, որտեղ էլ գտնվում է ուղտերի ամենամեծաքանակ պոպուլյացիան։ Երկսապատավոր ուղտերը տարածված են Չինաստանում և Մոնղոլիայում։  Հնուց ի վեր ուղտերը օգտագործվել են մարդու կողմից տարբեր նպատակների համար։ Ենթադրվում է, որ ուղտերի ընտելացումը սկսվել է Արաբական թերակղզում։

Ֆոտոպատում՝ համացանցից

This slideshow requires JavaScript.

Advertisements