Հայրենագիտություն

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԽԱՂԵՐ: ՃՂԼԱԽՏԻ

ՃՂԼԱԽՏԻ

Այն մարտախաղ է հիշեցնում, երբ ռազմիկներն իրենց գործողություններով փորձում են գրավել հակառակորդի ամրոցը։ Լախտ կամ լախտի է կոչվում թելերից հյուսված կամ կաշվե գոտին, որ ունենում են խաղացողները։ Խաղացողների թիվը հստակ չէ։

Խաղում են պատանի, եիրտասարդ կամ միջին տարիքի տղավարդիկէ 2-20 հոգով։ Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ հավասար ուժերով։ Նախօրոք գծում են մի կլոր շրջան, որի մեջ մտնում է մի խումբը՝ յուրաքանչյուրն իր լախտով։ Նրանք շարվում են կենտրոնից դեպի շրջագիծը։ Կենտրոնում գտնվողների խնդիրն է՝ թույլ չտալ շրջանից դուրս գտնվողներին փախցնել իրենց լախտերը։ Շրջագծից դուրս գտնվողները շրջապատում են շրջանը և ձգտում տիրանալ լախտերին։ Նրանք շրջանից ներս անցնելու, իսկ ներսում գտնվողները՝ շրջանից դուրս գալու իրավունք չունեն։ Ըստ պայմանի՝ բոլոր հարվածները հասցվում են միայն գոտկատեղից ներքև։ Ներսինները գետնին դրված իրենց լախտերը պաշտպանում են՝ մի ոտքը վրան դնելով, իսկ մյուսով ձգտում են հարվածել հակառակորդին։ Ներսում յուրաքանչյուր լախտի գրավում ստիպում է լախտի տիրոջը դուրս գալ խաղից։ Դրսինների հաղթանակը բոլոր լախտերը փախցնելն ու նրանց տերերին գերի վերցնելն է, իսկ ներսինները հարձակվող խմբի անդամներին խաղից դուրս են հանում նրանց ոտքի թաթը տրորելու միջոցով։ Միաժամանակ ներսինները փորձում են շրջանի ներսը քաշել հարձակվող խմբի անդամներից մեկին, և հաջողության դեպքում խմբերի դերերը փոխվում են։ Իսկ եթե դրսիններին հաջողվում է փախցնել լախտը, ապա լախտով սկսում են հարվածել ներսիններին։ Հարձակվող խմբի բոլոր անդամներին չեզոքացնելուց հետո պաշտպանվող խումբը վերածվում է հարձակվողի, իսկ վերջինս՝ պաշտպանվողի։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s