Posted in Uncategorized

Աշնան հեքիաթը վերնագիր Աշուն մայրիկը

Աշուն մայրիկ


ԱՇՈՒՆ

Լինում է,  չի  լինում մի աշուն մայրիկ է լինում։

Այդ  աշուն մայրիկը մի օր որոշեց իր մազերը

ներկել դեղին գույնով, բայց  տեսավ, որ  իրեն  միայն  դեղինը  այդքան էլ   չի   սազում։  Հետո որոշեց կարմիր էլ ներկել,  բայց  էլի չհավանեց:

-Պետք է երկու  գույն էլ ավելացնել,-մտածեց  և սկսեց   ներկել նարնջագույն ու շագանակագույն:  Տեսավ, որ  սազում է և ուրախացավ:

Նա  գնաց  իր  բալիկների  շորերը  լվանալու:  Նա շատ լվացք  ուներ, չէ որ ծառերի բոլոր  տերևներն էին իր բալիկները: 

Շորերը  լվանում էր, իսկ մարդկանց թվում էր, թե անձրև էր  գալիս: 

Մարդիկ  վերցրեցին  անձրևանոցները  և  մտան  տուն:   Աշուն մայրիկը  լացեց, լացեց ու որոշեց մարդկանց ուրախացնել:

Նա սկսեց  ծառերի  վրա տանձ, խաղող, խնձոր, նարինջ,   արքայախնձոր,  մանդարին  լցնել:  Մարդիկ ու երեխաները գնացին

բերքահավաքի  և  աշունը  շատ  ուրախացավ:

 Այդ օրվանից  բոլորը շատ  սիրեցին  աշնանը։

Վերջ