Ֆիզիկայի լաբորատոր աշխատանքներ

Ծանոթացում չափիչ սարքերի հետ
Ծանոթացանք հետևյալ չափիչ գործիքների՝

Երկարություն չափող գործիքներ՝ քանոններ և չափաժապավեն

Ծավալի չափման գործիքներ՝ չափանոթներ և չափաբաժակներ

Զանգվածի չափման գործիքներ՝ կշեռքներ(լծակավոր, էլէկտրոնային, նժարավոր), կշռաքարեր, ժամացույցներ, ավազային ժամացույց, էլէկտրոնային, մեխանիկական

Ջերմություն չափող գործիքներ՝ ջերմաչափեր

Հոսանքի ուժը չափող գործիքներ՝ ամպերաչափ, միլի ամպերաչափ, վոլտաչափեր

Ուժը չափող գործիքներ՝ ուժաչափեր

Հիմնականում չափիչ սարաքերի վրա ես տեսնում եմ, սանդղակներ: Դա սարքի վրա արված բաժանումներն են(նրբագծերը) և որոշ նրբագծերի դիմաց գրված թվերը: Որպեսզի մենք այս գործիքներից կարողանանք օգտվել, պետք է որոշեմ նախ և առաջ սնադղակի ամենափոքր բաժանման արժեքը: Բաժանման արժեքը հաշվելու համար անհրաժեշտ է գտնել այն երկու հարևան գծիկները, որոնց կողքին թվեր են գրված: Այնուհետև մեծ թվից հանել փոքրը և բաժանել բաժանումների թվին:

Advertisements