Դիզայն-մոդելավորում

Մեզ հանձնարարել են, որ մենք մեր տնից բերենք թափոններ, որոնք վտանգավոր են բնությանը։ Դրանցով  մենք պատրաստելու ենք տարբեր իրեր՝պայուսակներ, գրչատուփ, հագուստ և այլն։ Նաև մենք ուսումնասիրեցինք՝թափոնները վտանգավոր են նրանով,որ շատ երկար քայքայման պրոցես ունեն։ Տեսեք ինքներդ՝

  • թուղթ 1 ամիս
  • բուրդ 1 տարի
  • ծառի ճյուղեր 4 տարի
  • ներկված տախտակներ 13 տարի
  • պահածոյի տուփեր 100 տարի
  • պոլիէթիլենային տոպրակներ 100-200 տարի
  • ալյումինե տարրաներ մինչև 500 տարի
  • պլաստիկե շշեր ավելի քան 500 տարի
  • ապակյա տարրաներ չեն քայքայվում

Ես առաջարկում եմ նաև պատրաստենք այսպիսի իրեր՝

Գորգեր, ահա և հղումը КАК СВЯЗАТЬ КОВРИК ИЗ ПОЛИЭТИЛЕНОВЫХ ПАКЕТОВ

Զամբյուղներ, ահա և նկարները

 

Ի՞նչ ենք անում ընտրության ժամին♥♥♥

Ողջույն, այսօր ես ձեզ կպատմեմ, թե ի՞նչ ենք անում ընտրության այսինքն՝ դիզայնի ժամանակ։ Մենք վերցնում ենք տարբեր թափոններ, օրինակ հիմա մենք օգտագործում ենք տոպրակներ։ Եվ դրանցից թել պատրաստելով գործում ենք պայուսակներ, որպեսզի ապրիլի 7-ին ցուցադրենք։ Բայց ոչ միայն դրա համար այլև, որ մեր երկիրը ազատվի թափոններից ու լինի մաքուր, բայց այդ թափոններով, որ աղտոտում են մեր շրջապատը կարելի է ստանալ գեղեցիկ պայուսակներ, հագուստներ սպասքի տակդիրներ, և այլն… Բայց եթե դու չգիտես գործել թելով, ապա միանգամից չսկսես գործել տոպրակով, նախ սովորիր թելով հետո նոր կանցնենք տոպրակին։ Եվ այս նախագիծը կոչվում է ԷԿՈ նախագիծ։Եվ իհարկե պատրաստում ենք տարբեր իրերից, շատ հետաքրքիր տարբեր բաներ։

Advertisements